Գլխավոր տեղեկություն
Номер
N 4781-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 13.12.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
09.12.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
09.12.2024
Дата вступления в силу
14.12.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4781-Ա

«09» դեկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ 54 ՏԵՂԱՄԱՍ 14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սարգիս Խուրշուդյանի լ/ա Հարություն Չիչոյանի դիմումը՝ Հաղթանակ թաղամասի 54 տեղամաս 14 հասցեում գտնվող՝ Սարգիս Խուրշուդյանին պատկանող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի 28.07.1995թ. հ.Ա025316 պետական ակտը և ՀՀ կադաստրի կոմիտեի 31.10.2024թ. հ.ԱՏ-31102024-01-1056 31.10.2024թ. հ.ԱՏ-31102024-01-1160 և 31.10.2024թ. հ.ԱՏ-31102024-01-1215 տեղեկանքները:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ թաղամասի 54 տեղամաս 14 հասցեի հողամասի փաստացի մակերեսը կազմում է 4628.5քմ՝ պետական ակտում ամրագրված 4800.0քմ մակերեսի փոխարեն:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և համաձայն ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 9-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-139419-24 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Հաղթանակ թաղամասի 54 տեղամաս 14 հասցեում գտնվող, հողի սեփականության իրավունքի 28.07.1995թ. հ.Ա025316 պետական ակտի հիման վրա Սարգիս Խուրշուդյանին պատկանող հողամասի /անօգտագործելի հողամաս/ սահմանները որոշվում են՝ 4628.5քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։

 

Տ. Ավինյան