ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2024 թվականի N 1819-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի «1187» դասիչի Գյուղատնտեսության արդիականացման ծրագրի «12018» միջոցառման «Արտերկրից բարձր մթերատու ոչխարի և այծերի ցեղերի տոհմային կենդանիների ներկրման փոխհատուցում» անվանումը փոխարինել «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագրին աջակցություն» անվանմամբ, իսկ միջոցառման նկարագրություն տողում «Արտերկրից բարձր մթերատու ոչխարի և այծերի ցեղերի տոհմային կենդանիների ներկրման շարունակականության ապահովում և կենդանիների արժեքի 50%-ի փոխհատուցում» բառերը փոխարինել «Արտերկրից բարձր մթերատու ոչխարի և այծերի ցեղերի տոհմային կենդանիների ներկրման, ինչպես նաև ՀՀ-ից ձեռքբերումների շարունակականության ապահովում» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5 հավելվածներում «1187» դասիչի Գյուղատնտեսության արդիականացման ծրագրի «12018 Արտերկրից բարձր մթերատու ոչխարի և այծերի ցեղերի տոհմային կենդանիների ներկրման փոխհատուցում» միջոցառման անվանումը փոխարինել «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագրին աջակցություն» անվանմամբ, իսկ միջոցառման նկարագրություն տողում «Արտերկրից բարձր մթերատու ոչխարի և այծերի ցեղերի տոհմային կենդանիների ներկրման շարունակականության ապահովում և կենդանիների արժեքի 50%-ի փոխհատուցում» բառերը փոխարինել «Արտերկրից բարձր մթերատու ոչխարի և այծերի ցեղերի տոհմային կենդանիների ներկրման, ինչպես նաև ՀՀ-ից ձեռքբերումների շարունակականության ապահովում» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
21.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2024 թվական: