ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 355-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) համակարգիչ՝ մեկ հատ, 2,539 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 25,947 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) գրաֆիկական դյուրակիր համակարգիչ (պլանշետ)՝ 24 հատ, 4,178.88 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 82,654 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
3) հեռուստացույց՝ 7 հատ, 1,225 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն).
4) ապրանքներ (ցանկը՝ համաձայն հավելվածի)` 90 տեղ, 12,897.79 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 22.55 ԱՄՆ-ի դոլար և 510,521.8 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն):
(1-ին կետը փոփ. 16.10.24 N 721-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
Երևան |
18.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 355-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
NN ը/կ |
Ապրանքի նկարագրությունը |
Քանակը (հատ) |
Միավորի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
Ընդամենը (ԱՄՆ-ի դոլար) |
1. |
Ֆոտոխցիկ իր լրակազմով |
17 |
551.58 |
9,377 |
2. |
Երաժշտական ստեղնաշար |
17 |
119 |
2,023 |
3. |
Ականջակալ |
22 |
49 |
1,078 |
4. |
Մետաղական կախիչներ |
20 |
9.99 |
199.80 |
5. |
Հեռուստացույցի տակդիր |
1 |
219.99 |
219.99 |
|
Ընդամենը |
90 տեղ |
|
12,897.79 |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
18.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |