ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Ընդունել առաջին ընթերցմամբ «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» օրինագիծը (բացառությամբ 8 հոդվածի, 9 հոդվածի առաջին մասի երկրորդ և երրորդ նախադասությունների, 19 և 23 հոդվածների):
2. Օրինագիծը հրապարակել Գերագույն խորհրդի պաշտոնաթերթում համաժողովրդական քննարկման համար:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
- օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
- մինչև Գերագույն խորհրդի չորրորդ նստաշրջանի ավարտվելը Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|