«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 հուլիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11608209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
27 հունիսի 2008 թ. |
N 224-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.
Գործողության մեջ դնել փոստային վճարման պետական նշանները`
1. Արտեմ Ալիխանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Արտեմ Ալիխանյան 1908-1978 Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչ» նամականիշով միակողմանի բացիկը` սահմանելով անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 1000 հատ:
2. Եվգենի Վախթանգովի ծննդյան 125-ամյակին նվիրված «Եվգենի Վախթանգով 1883-1922 Տեսարաններ «Արքայադուստր Տուրանդոտ» ներկայացումից» նամականիշով միակողմանի բացիկը` սահմանելով անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 1000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Սարգսյան |