«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հոկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10308322
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
8 հոկտեմբերի 2008 թ. |
N 137-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 249-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման անցկացման ընթացակարգը, մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ձևավորման կարգը հաստատելու մասին» N 249-Ն հրամանով հաստատված N 3 հավելվածի կարգի 4-րդ կետում «, որում պարտադիր պետք է ընդգրկված լինեն տվյալ ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, համապատասխան ստորաբաժանման պետը կամ նրան փոխարինողը, ինչպես նաև Օրենսդրության և իրավաբանական վարչության, Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության, 1-ին բաժնի պետերը կամ նրանց փոխարինող անձինք» բառերը հանել։
Նախարար |
Ն. Երիցյան |