ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-79) 8-րդ հոդվածում`
ա) 5-րդ կետի մուտքի նախադասությունը «ձեռք բերված» բառերից առաջ լրացնել «բանկային վճարմամբ» բառերով.
բ) 5-րդ կետի «բ» ենթակետից հանել «` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացմանը համամասնորեն» բառերը.
գ) 6-րդ կետը «ձեռք բերված» բառերից առաջ լրացնել «բանկային վճարմամբ» բառերով.
դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ կետ`
«61. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված` ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարին գերազանցելու դեպքում, գերազանցող մասը, բացառությամբ սույն օրենքի 8 հոդվածի 6-րդ կետով և 9 հոդվածով սահմանված դեպքերի, հաշվանցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջաններում` սույն օրենքի համաձայն վճարման ենթակա ակցիզային հարկի գումարների հաշվին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքի դրույթները չեն տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված` ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման (հաշվանցման) կարգի վրա: Այդ գումարների հաշվառումը և հաշվանցումը կատարվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով:
|
Ռ. Քոչարյան |
|
* - Ծանոթություն - |
համաձայն ՀՀ Արդարադատության նախարարության Թիվ 34 պաշտոնական տեղեկատվության սույն օրենքն ուժի մեջ է մտնում 08.01.2007 թ. |