ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1999 թվականի հունիսի 4-ին Մինսկ քաղաքում ստորագրված «Ահաբեկչության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների համագործակցության մասին» պայմանագիրը, հետևյալ վերապահումով`
Պայմանագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ մասը Հայաստանի Հանրապետությունում գործելու է հետևյալ շարադրմամբ`
«Անհետաձգելի դեպքերում հարցումները կարող են հաղորդվել բանավոր, սակայն ոչ ուշ, քան վեց ժամվա ընթացքում դրանք պետք է հաստատվեն գրավոր, այդ թվում` տեքստերի հաղորդման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
22 հոկտեմբերի 2001 թվականի, քաղ. Երևան Ն-209-2 |