«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2002 թվականի N 2040-Ա
Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման արդյունքում հանրապետության մարզերում և Երևան քաղաքում ազատված շենքերի ու տարածքների արդյունավետ և նպատակային օգտագործումը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`
ա) Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի օպտիմալացման արդյունքում վերակազմակերպված առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունների գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել ազատված շենքերն ու տարածքները` համաձայն հավելվածի, ու դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը.
բ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.
գ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշման հավելվածում նշված ընկերությունների կանոնադրական կապիտալներում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. դեկտեմբերի 25 |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԶԱՏՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN ը/կ |
Պետական կառավարման մարմնի անվանումը | Ընկերության անվանումը, որի կազմից առանձնացվում է օպտիմալացման ծրագրի արդյունքում ազատված շենքը (տարածքը) | Շենքի (տարածքի) մակերեսը (քառ. մ) |
1. | Կոտայքի մարզպետարան | «Աբովյանի շտապ օգնության կայան» ԱՊ ՓԲԸ (շենք) | 580 |
2. | Կոտայքի մարզպետարան | «Նաիրի հիվանդանոց» ԱՊ ՓԲԸ (ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենք) | 336 |
3. | Արարատի մարզպետարան | «Արտաշատի մանկական պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ (շենք) | 1500 |
4. | Արագածոտնի մարզպետարան | «Ծաղկահովտի հիվանդանոց» ԱՊ ՓԲԸ (մանկական բաժանմունքի, շտապ օգնության ծառայության, լվացքատան շենքեր) | 400 |
5. | Տավուշի մարզպետարան | «Իջևանի շտապ օգնության ծառայություն» ԱՊ ՓԲԸ (շենք) | 200 |
6. | Գեղարքունիքի մարզպետարան | «Գավառի հիվանդանոց» ԱՊ ՓԲԸ (սննդի բլոկ և կաթսայատուն) | 240 + 700 |
7. | Գեղարքունիքի մարզպետարան | «Սևանի հիվանդանոց» ԱՊ ՓԲԸ (մանկաբարձագինեկոլոգիական մասնաշենք, ինֆեկցիոն բաժանմունքների, խոհանոցի, հականեխիչ կայանի շենքեր) | 6828 + 968 |
8. | Երևանի քաղաքապետաան | «Թիվ 19 պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ («Թիվ 8 մանկական պոլիկլինիկա» և «Թիվ 19 մեծահասակների պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ-ների վերակազմակերպում) | 1000 |
9. | Երևանի քաղաքապետաան | «Թիվ 2 պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ («Թիվ 2 մեծահասակների պոլիկլինիկա» և «Թիվ 6 մանկական պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ-ների վերակազմակերպում) | 1000 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |