«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2004 թվականի N 130-Ն
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 149 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 73-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 2141-Ն որոշման 34-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները` համաձայն N 1 հավելվածի.
բ) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման օրինակելի պայմանագրի ձևը` բնակիչ-բաժանորդների համար` համաձայն N 2 հավելվածի.
գ) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման օրինակելի պայմանագրի ձևը` կազմակերպությունների համար` համաձայն N 3 հավելվածի.
դ) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը` համաձայն N 4 հավելվածի:
2. Ջրաչափական սարքերի տեղադրման ժամկետ սահմանել`
ա) բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման ներքին ցանցերի մուտքագծերում՝ Երևան քաղաքում` մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը, իսկ Հայաստանի Հանրապետության մնացած մարզերում՝ մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը.
բ) անհատական բնակելի տների ջրամատակարարման ներքին ցանցերի մուտքագծերում` մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը:
(2-րդ կետը խմբ. 11.03.04 N 320-Ն)
3. Սահմանել, որ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունները կարող են տեխնիկական հնարավորությունների դեպքում դադարեցնել սահմանված ժամկետներում վճարումներ չկատարած բաժանորդների (բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչ-բաժանորդների) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցումը` մինչև վերջիններիս կողմից վճարման ապահովումը:
4. Սահմանել, որ`
ա) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների ծավալը, սույն որոշման 2-րդ կետով սահմանված ջրաչափական սարքերի տեղադրման ժամկետները լրանալուց հետո, բոլոր բաժանորդների համար հաշվարկվում են ջրաչափական սարքերի ցուցմունքներով կամ սույն կետի «դ» և «ե» ենթակետերով սահմանված կարգով: Մինչև նշված ժամկետները լրանալը, կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերից օգտվելու դեպքում մեկ անձի համար օրական հաշվարկվում է 200 լիտր (Երևան քաղաքում` 250 լիտր), ընդհանուր օգտագործման ծորակներից օգտվելու դեպքում` 50 լիտր ջրաքանակով, իսկ հասույթի հաշվարկման համար հիմք են հանդիսանում համապատասխան համայնքների ղեկավարների կամ նրանց կողմից լիազորված այլ իրավասու մարմինների կողմից տրված տեղեկանքները բնակարաններում փաստացի բնակվող անձանց թվի մասին.
Սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված ժամկետները լրանալուց հետո բազմաբնակարան շենքի մուտքագծին ջրաչափական սարքեր տեղադրած չլինելու դեպքում ջրաչափական սարքեր չտեղադրած բնակիչ-բաժանորդներից յուրաքանչյուրի ծախսը հաշվարկվում է` մեկ անձին` օրական 200 լիտր (Երևան քաղաքում` 250 լիտր)` բացառությամբ այն դեպքերի, երբ ջրաչափական սարքը պետք է տրամադրվեր և (կամ) տեղադրվեր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից, որի դեպքում բազմաբնակարան շենքի բնակիչ-բաժանորդների օգտագործած ջրի քանակը հաշվարկվում ու գանձվում է` մեկ անձին` օրական 100 լիտր (Երևան քաղաքում` 150 լիտր):
Բազմաբնակարան շենքի մուտքագծի վրա տեղադրված ջրաչափական սարքի խափանման հետևանքով ջրի ծախսի ընդհանուր հաշվարկի անհնարինության դեպքում ջրաչափական սարքեր չտեղադրած բնակիչ-բաժանորդներից յուրաքանչյուրի ծախսը հաշվարկվում ու գանձվում է մեկ անձի` նախորդ 3 ամսվա միջին ծախսին համապատասխան.
բ) ջրաչափական սարքերը, բացառությամբ բազմաբնակարան շենքերի ներքին ցանցերի մուտքագծերի ջրաչափական սարքերի (որոնց ձեռք են բերվում և սահմանված կարգով տեղադրվում` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից), ձեռք են բերվում և սահմանված կարգով տեղադրվում բաժանորդների միջոցների հաշվին, իսկ բյուջետային հիմնարկները նշված աշխատանքներն իրականացնում են այդ հիմնարկների պահպանման ծախսերի համար նախահաշիվներով սահմանված միջոցների հաշվին.
գ) ջրաչափական սարքերի տեղադրման աշխատանքները պայմանագրային հիմունքներով կարող են իրականացվել նաև խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից` ծախսերը հետագայում փոխհատուցելու պայմանով:
Ջրաչափական սարքն իր ներքին ցանցերի վրա կարող է տեղադրել նաև բաժանորդը (բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը)` պահպանելով խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից տրված տեխնիկական պայմանների բոլոր պահանջները.
դ) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վճարների հաշվարկները կատարվում են ջրաչափական սարքի ցուցմունքի և հաստատված սակագների հիման վրա: Ջրաչափական սարքեր չտեղադրած կազմակերպությունների` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վճարները հաշվարկվում ու գանձվում են ներանցման խողովակի թողունակության ջրաքանակով (ջրի շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման փաստացի տևողությամբ):
Սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետը լրանալուց հետո ջրաչափական սարքեր չտեղադրած անհատական բնակելի տների բնակիչ-բաժանորդների` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վճարները (բացառությամբ այն դեպքերի, երբ ջրաչափական սարքը պետք է տրամադրվեր և (կամ) տեղադրվեր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից, որի դեպքում անհատական բնակելի տների բնակիչ-բաժանորդների օգտագործած ջրի քանակը հաշվարկվում ու գանձվում է` մեկ անձին` օրական 100 լիտր (Երևան քաղաքում` 150 լիտր), հաշվարկվում ու գանձվում են ներանցման խողովակի թողունակության ջրաքանակով (ջրի շարժման 1.5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման փաստացի տևողությամբ), իսկ 2005 թվականի հուլիսի 1-ից հետո յուրաքանչյուր բնակիչ-բաժանորդի համար` ոչ ավելի, քան ամսական 100 խոր. մետր ջրաքանակով.
ե) սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետները լրանալուց հետո բազմաբնակարան շենքի ջրամատակարարման ներքին ցանցի մուտքագծի վրա տեղադրված ջրաչափական սարքի առկայության դեպքում բազմաբնակարան շենքերի ջրաչափական սարքեր չունեցող բնակիչ-բաժանորդներից յուրաքանչյուրի ամսական օգտագործած ջրի քանակը (բացառությամբ այն դեպքերի, երբ ջրաչափական սարքը պետք է տրամադրվեր և (կամ) տեղադրվեր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից, որի դեպքում բազմաբնակարան շենքի բնակիչ-բաժանորդների օգտագործած ջրի քանակը հաշվարկվում ու գանձվում է` մեկ անձին` օրական 100 լիտր (Երևան քաղաքում` 150 լիտր), հաշվարկվում ու գանձվում է` բազմաբնակարան շենքի ներքին ցանցի մուտքագծի վրա տեղադրված ընդհանուր ջրաչափական սարքի ցուցմունքից հանելով ջրաչափական սարքեր տեղադրած բնակիչ-բաժանորդների բնակարանների ջրաչափական սարքերի գումարային ծախսը և տարբերությունը բաժանելով ջրաչափական սարքեր չտեղադրած բնակարաններում փաստացի բնակվող բնակիչների ընդհանուր թվի վրա, բայց ոչ ավելի, քան մեկ անձին` օրական 400 լիտր ջրի քանակը:
Ընդհանուր օգտագործման ծորակներով ջրամատակարարումից օգտվող բնակիչներից յուրաքանչյուրի համար օգտագործված ջրի քանակը հաշվարկվում է` ընդհանուր ծորակի վրա տեղադրված ջրաչափի ծախսը բաժանելով խմելու ջրից օգտվող բնակիչների թվի վրա, իսկ ջրաչափական սարքի բացակայության դեպքում` սույն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված կարգով:
(4-րդ կետը փոփ. 11.03.04 N 320-Ն, փոփ., լրաց., խմբ. 16.12.04 N 1794-Ն, լրաց., փոփ. 11.08.05 N 1228-Ն)41 .(41 կետը լրաց. 11.03.04 N 320-Ն, ուժը կորցրել է 16.12.04 N 1794-Ն)
5. Սահմանել, որ այն բնակավայրերում (բացի Երևան քաղաքից), որտեղ չկան մակերևութային անհրաժեշտ ջրային աղբյուրներ, բայց կան խմելու որակի ջրերի բավարար պաշարներ, տեխնիկական հնարավորությունների, ֆինանսատնտեսական նպատակահարմարության, համապատասխան ջրօգտագործման թույլտվության առկայության և ոռոգման համակարգերի բացակայության դեպքում խմելու ջուրը կարող է պայմանագրային հիմունքներով օգտագործվել ոռոգման նպատակով: Նշված դեպքերում տնամերձ հողամասերը (այգիները) և այլ հողամասեր խմելու ջրով ոռոգելու դեպքում լրացուցիչ հաշվարկվում է հողամասի (այգու) ոռոգման վճար` տվյալ տարածքում գործող ոռոգման ջրի սակագնով (հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում գործող ոռոգման ժամանակավոր նորմաները` ըստ ոռոգման ռեժիմի, հողամասի չափի և մշակվող մշակաբույսի տեսակի):
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` իրականացնել հսկողություն (վերահսկողություն) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդյունավետ օգտագործման նկատմամբ:
7. Սահմանել, որ`
ա) տեխնիկական հնարավորությունների բացակայության դեպքում նոր բաժանորդներին ցանցին միանալու կամ տրվող ջրաքանակն ավելացնելու համար գործող ջրատարների վերակառուցումը և հզորությունների ավելացումն իրականացվում է բաժանորդների միջոցների հաշվին` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից տրված տեխնիկական պայմաններին համապատասխան, որոնք, բաժանորդների համաձայնությամբ, կարող են անհատույց օգտագործման հանձնվել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպություններին, եթե կառուցված ջրագծերն սպասարկում են նաև այլ բաժանորդների.
բ) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի հիման վրա խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ կարող են մատուցել մասնավոր կառավարիչները (օպերատորները)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) բազմաբնակարան շենքերում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով կարող են մատուցվել նաև համատիրությունների, բազմաբնակարան շենքի կառավարման այլ մարմինների կամ այլ իրավաբանական անձանց միջոցով:
8. Սահմանել, որ աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների բնակարանների ջրամատակարարման ներքին ցանցերում ջրաչափական սարքերը պայմանագրային հիմունքներով պետք է տեղադրվեն խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ աղքատության ընտանեկան նպաստ ստացող բնակիչն ինքն է ցանկություն հայտնում իր ուժերով տեղադրելու ջրաչափական սարքը (սարքերը)` 5-ամյա ժամկետում ջրաչափական սարքի արժեքի փոխհատուցման պայմանով:
(8-րդ կետը փոփ., լրաց. 16.12.04 N 1794-Ն)
9. Սահմանել, որ նախկինում կնքված պայմանագրերը ենթակա չեն վերակնքման, եթե չեն հակասում սույն որոշման 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին:
10. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառի գործունեության բարելավման միջոցառումների մասին» N 149 որոշումը:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի ապրիլի 1-ից:
(11-րդ կետը փոփ. 11.03.04 N 320-Ն)
|
Ա. Մարգարյան |
|
|
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով (այսուհետ` կանոններ) սահմանվում են խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման, մատակարարվող ջրի և հեռացվող կեղտաջրերի հաշվառման ու դրանց դիմաց վճարման, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգերը և կանոններով կարգավորվող հարաբերությունների մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:
2. Կանոններում օգտագործվող հասկացություններն են`
խմելու ջուր` Հայաստանի Հանրապետության պետական ստանդարտների պահանջներին համապատասխանող խմելու որակի ջուր.
ջրահեռացում` կոմունալ, կենցաղային և արտադրական կեղտաջրերի ընդունում, հեռացում և մաքրում.
ջրամատակարար` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի օգտագործման իրավունք ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը բաժանորդներին (ջրօգտագործողներին) պայմանագրային հիմունքներով մատուցում է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ.
բաժանորդ` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն իրավական ակտերով սահմանված կարգով ու տեխնիկական պայմաններին համապատասխան ջրամատակարարի հետ կնքել է ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր).
ենթաբաժանորդ` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը բաժանորդի գրավոր համաձայնությամբ ջրամատակարարի հետ կնքված պայմանագրի համաձայն բաժանորդի ներքին ցանցի միջոցով օգտվում է ջրամատակարարի մատուցած ծառայություններից.
ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր` ջրաղբյուրների, ջրատարների, ջրհան կայանների, կեղտաջրերի ընդունման, հեռացման և մաքրման հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիր, որը նախատեսված է բաժանորդների` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համար.
տեխնիկական պայմաններ` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միանալու, սպառված խմելու ջուրը հաշվառելու, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անվտանգ ու հուսալի շահագործումն ապահովելու նպատակով ջրամատակարարի կողմից առաջադրվող պայմաններ.
ներքին ցանց` բաժանորդի կամ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր.
ստուգիչ հոր (դիտակետ)` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական սպասարկմանն ու շահագործմանն օժանդակող հիդրոտեխնիկական կառուցվածք, որը կարող է հանդիսանալ նաև ջրամատակարարի և բաժանորդների ջրամատակարարման (ջրահեռացման) համակարգերի սահմանազատման կետ.
սահմանազատման կետ` ջրամատակարարի ու բաժանորդի սեփականությունը հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի պատկանելության բաժանման կետ.
ապօրինի միացում` առանց ջրամատակարարի կողմից համապատասխան տեխնիկական պայմանների տրամադրման ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման համակարգերին ինքնակամ միացում, ինչպես նաև առանց ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրի` ջրօգտագործում:
3. Կանոններով կարգավորվում են ջրամատակարարի և բաժանորդների, ինչպես նաև բաժանորդների ու ենթաբաժանորդների միջև փոխհարաբերությունները:
4. Ջրամատակարարման համակարգը կենսաապահովման կարևորագույն օբյեկտ է և օգտագործվում է խմելու, առողջապահական, կոմունալ, կենցաղային ու տնտեսական կարիքների համար բաժանորդներին խմելու ջրի ստանդարտներին համապատասխանող ջուր մատակարարելու նպատակով:
5. Խմելու ջուրը, բացի կանոնների 4-րդ կետում նշված նպատակներից, կարող է օգտագործվել նաև ոռոգման և հրդեհի մարման նպատակներով, ինչպես նաև անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) ազդեցության հետևանքով առաջացած իրավիճակներում` կանոններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Ջրահեռացման համակարգն օգտագործվում է կոմունալ, կենցաղային, արտադրական և այլ կեղտաջրերի ընդունման, հեռացման ու մաքրման համար:
Արտադրական կեղտաջրերի ընդունումը բնակավայրերի ջրահեռացման համակարգ կատարվում է միայն պայմանագրով սահմանված աղտոտվածության չափաքանակների պահպանման դեպքում:
7. Ջրամատակարարումն ու ջրահեռացումը վճարովի ծառայություններ են, որոնք ջրամատակարարի կողմից մատուցվում են սահմանված կարգով բաժանորդ հանդիսացող անձանց, եթե կանոններով և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
8. Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման որակի ու վճարների հավաքագրման աշխատանքների բարելավման նպատակով ջրամատակարարն իր լիազորությունների մի մասը կարող է պայմանագրային հիմուքներով փոխանցել համատիրություններին, բազմաբնակարան շենքերի կառավարման այլ մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին կամ այլ իրավաբանական անձանց:
Բաժանորդին վերաբերող` կանոններով նախատեսված բոլոր դրույթները հավասարապես տարածվում են նաև ենթաբաժանորդի վրա, եթե վերջինիս վերաբերյալ ջրամատակարարի հետ կնքված պայմանագրով կամ այլ իրավական ակտերով այլ դրույթներ սահմանված չեն:
9. Վթարների դեպքում ջրամատակարարը, բաժանորդի համաձայնությամբ, նրա ներքին ցանցերում կարող է իրականացնել միայն անհետաձգելի աշխատանքներ, որոնց հետ կապված ծախսերը բաժանորդը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատուցել ջրամատակարարին` աշխատանքներն ավարտվելուց հետո անմիջապես կամ ջրամատակարարի համաձայնությամբ` 2 ամսվա ընթացքում:
Բացառիկ դեպքերում, եթե վթարն առաջ է բերում մեծ քանակությամբ ջրի կորուստ, իսկ բաժանորդի կողմից կանխարգելման միջոցներ չեն ձեռնարկվում, կամ էլ վթարն սպառնում է բազմաբնակարան շենքի, այդ շենքի այլ բնակարանների կամ այլ բնակելի տների ամրությանն ու կայունությանը, ջրամատակարարը վթարը վերացնելու նպատակով, առանց բաժանորդի համաձայնության, կարող է օրենքով սահմանված կարգով մուտք գործել նրա բնակարան և կատարել անհետաձգելի աշխատանքներ:
II. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
10. Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միանալու կամ կատարված միացումների փոփոխության տեխնիկական պայմանները սահմանվում են ջրամատակարարի կողմից` կանոններով ու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմաններով սահմանված կարգով:
11. Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին նոր բաժանորդների միացման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին նոր միացումների կատարման, կատարված միացումների փոփոխության, օգտագործվող խմելու ջրի ու հեռացվող կեղտաջրերի քանակների փոփոխության, կեղտաջրում պարունակվող սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի ավելացման, ջրաչափական հանգույցի կամ ջրաչափական սարքի փոփոխման դեպքերում բաժանորդը պարտավոր է ստանալ ջրամատակարարի համաձայնությունն ու պահպանել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանները:
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին` կանոններով սահմանված պայմանների խախտմամբ կատարված միացումները համարվում են ինքնակամ (ապօրինի) և ջրամատակարարի կողմից օրենքով սահմանված կարգով ենթակա են անհապաղ անջատման` ինքնակամ միացումներ կատարած անձանց հաշվին, բացառությամբ այն դեպքերի, երբ ինքնակամ (ապօրինի) միացում կատարած անձը կանոնների ընդունումից հետո երկամսյա ժամկետում միացումն օրինականացնելու խնդրանքով դիմել է ջրամատակարարին:
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանները դիմողին տրվում են նրա կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո 15 օրվա ընթացքում:
Եթե տեխնիկական պայմաններով սահմանված աշխատանքների իրականացումն առնչվում է այլ անձանց օրինական շահերին, ապա բաժանորդի կողմից այդ աշխատանքների իրականացումը ենթակա է բոլոր շահագրգիռ կողմերի հետ նախօրոք համաձայնեցման:
Ջրամատակարարը բաժանորդի հետ կանոններով նախատեսված կարգով կնքում է պայմանագիր:
Ջրամատակարարի փոփոխման դեպքում, եթե նա չի հանդիսանում նախկին ջրամատակարարի իրավահաջորդը, նոր ջրամատակարարի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է կնքվեն նոր պայմանագրեր: Նոր պայմանագրերը պետք է բացառեն ջրամատակարարման և ջրահեռացման սպասարկման ծառայության պայմանների ցանկացած վատթարացում:
12. Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացումները կամ կատարված միացումների փոփոխությունները կարող են կատարվել ինչպես բաժանորդի սեփական ուժերով, այնպես էլ ջրամատակարարի կամ այլ անձանց կողմից պահպանելով միացման տեխնիկական պայմանները:
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացումները կամ կատարված միացումների փոփոխություններն իրականացվում են բաժանորդի հաշվին:
13. Բաժանորդի կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին` սահմանված տեխնիկական պայմանների խախտումներով կատարված միացումների հայտնաբերման դեպքում բաժանորդի ջրամատակարարումը ենթակա է դադարեցման` մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:
14. Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին նոր միացումներ կատարող բաժանորդն օգտագործված (սպառված) ջրի ծավալը հաշվառելու համար պետք է տեղադրի անհրաժեշտ տրամագծի և ճնշման խմելու ջրի ջրաչափական սարք (սարքեր) (այսուհետ` ջրաչափ), իսկ ջրաչափի չտեղադրման դեպքում բաժանորդի օգտագործված (սպառած) ջրի ծավալը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Տեղադրված ջրաչափը պետք է համապատասխանի դրա տեղադրման տեխնիկական պայմաններին և պետական ստանդարտների պահանջներին, պետք է լինի ստուգաչափված ու կապարակնքված` ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազորված մարմնի կողմից:
Ջրաչափը ձեռք է բերվում և տեղադրվում բաժանորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
16. Ջրամատակարարը, համայնքի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված այլ իրավասու մարմնի գիտությամբ, բազմաբնակարան շենքի ներքին ցանցերի մուտքագծերում իր միջոցների հաշվին տեղադրում է ընդհանուր ջրաչափ:
17. Բազմաբնակարան շենքերի ներքին ցանցերի մուտքագծերի վրա սահմանված կարգով տեղադրված ընդհանուր ջրաչափին, ինչպես նաև մինչև ընդհանուր ջրաչափին հասնող ջրագծերի շահագործումն ու սպասարկումն իրականացվում են ջրամատակարարի կողմից, որը հանդիսանում է ջրաչափերի սեփականատերը:
18. Ջրաչափի աշխատանքի ճշտության վերաբերյալ բաժանորդի կամ ջրամատակարարի մոտ կասկած առաջանալու դեպքում, ջրամատակարարի կամ բաժանորդի նախաձեռնությամբ, սահմանված կարգով անցկացվում է ջրաչափի ստուգաչափում (N 1 ձև) բաժանորդի դիմումի ստացման կամ ջրամատակարարի կողմից բաժանորդին ստուգաչափման մասին պաշտոնապես ծանուցման օրվանից 10-օրյա ժամկետում:
Ջրաչափի ստուգաչափման հետ կապված ծախսերը կատարվում են ջրամատակարարի միջոցների հաշվին:
Այն դեպքում, երբ ջրաչափի ստուգաչափման աշխատանքների նախաձեռնող կողմ հանդես է եկել բաժանորդը, և ստուգաչափման արդյունքում պարզվել է, որ ջրաչափը բավարարում է պետական ստանդարտների պահանջները, ապա բաժանորդը պարտավոր է փոխհատուցել ջրաչափի ստուգաչափման հետ կապված` ջրամատակարարի կատարած ծախսերը` ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազորված մարմնի պաշտոնական եզրակացությունն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում:
Ջրաչափի ստուգաչափման արդյունքում ջրաչափի աշխատանքի սխալի հայտնաբերման դեպքում ջրամատակարարը պարտավոր է ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազորված մարմնի պաշտոնական եզրակացությունն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում կատարել բաժանորդին մատակարարված խմելու ջրի և հեռացված կեղտաջրերի ծավալների վերահաշվարկ (ճշգրտում), իսկ ջրաչափի անսարքության դեպքում` կանոնների 24-րդ և 25-րդ կետերով սահմանված կարգով:
19. Ընդհանուր օգտագործման համար ծառայող բակային (թաղամասային) ծորակներից (որտեղ բացակայում է կենտրոնացված ջրամատակարարման համակարգը) օգտվելու համար բնակիչ-բաժանորդներից ընտրվում է լիազոր ներկայացուցիչ, որը`
ա) ջրամատակարարի հետ կնքում է ընդհանուր օգտագործման ծորակի տեղադրման, շահագործման, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագիր.
բ) կատարում է մատակարարված ջրի ծավալի հաշվարկները և դրա բաշխումն ըստ առանձին բնակիչ-բաժանորդների.
գ) ապահովում է տվյալ ամսվա ընթացքում բնակիչ-բաժանորդների կողմից օգտագործված (սպառված) ջրի դիմաց վճարներն ու կանոնների 29-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգով փոխանցում ջրամատակարարի բանկային հաշվին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ.
դ) իրականացնում է բնակիչ-բաժանորդների կողմից իրեն լիազորված այլ գործառույթներ:
20. Քաղաքային կամ գյուղական համայնքի տարածքում ցայտաղբյուրները տեղադրվում են ջրամատակարարի թույլտվությամբ, որոնք շահագործվում և պահպանվում են համապատասխան համայնքի կողմից` ջրամատակարարի հետ կնքված պայմանագրին համապատասխան:
21. Ժամանակավոր կացարանների ջրամատակարարման հաշվառումն իրականացվում է յուրաքանչյուր կացարանի ներքին ցանցի մուտքագծում տեղադրված ջրաչափով (ջրաչափերով), եթե ժամանակավոր կացարանների բաժանորդների հետ կնքված պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
22. Ջրամատակարարը յուրաքանչյուր բաժանորդի համար, առանց որևէ վճար պահանջելու, բացում և վարում է բաժանորդի ջրօգտագործման հաշվառման քարտ (NN 2 և 2.1 ձևեր):
III. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
23. Բաժանորդին մատակարարված խմելու ջրի ծավալը հաշվարկվում է տեղադրված ջրաչափի ցուցմունքով, որի գրանցումները կարող են կատարվել ինչպես ջրամատակարարի կողմից՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդող ամսվա 1-ը ընկած ժամանակահատվածը, այնպես էլ ջրամատակարարի և բաժանորդի միջև կնքված պայմանագրով նախատեսված կարգով, իսկ ջրաչափի բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափաքանակներով: Ջրամատակարարի և բաժանորդի միջև կնքված պայմանագրով կարող է նախատեսվել, որ ջրաչափի ցուցմունքը կարող է վերցվել նաև բաժանորդի կողմից, որը պարտավոր է կատարել համապատասխան հաշվարկներ, ներկայանալ համապատասխան բանկ կամ փոստային բաժանմունք և կատարել համապատասխան վճարումներ: Ընդ որում, բաժանորդի կողմից հաշվարկված ծախսի կամ վճարված գումարի նկատմամբ կասկած առաջանալու դեպքում ջրամատակարարն իրավունք ունի ստուգելու նշված ծախսի և վճարված գումարի ճշտությունը: Նշված դեպքում բաժանորդը պարտավոր է վճարել տարբերությունը:
(23-րդ կետը խմբ. 11.03.04 N 320-Ն)
24. Ոչ բաժանորդի մեղքով` բաժանորդի ջրաչափի անսարքության դեպքում օգտագործված (սպառված) ջրի քանակը որոշվում է նախորդ 3 հաշվարկային ամսվա ընթացքում ծախսված ջրի միջին ծավալի չափով: Հաշվարկի այդպիսի կարգը պահպանվում է ընդհուպ մինչև վերանորոգված կամ նոր ջրաչափի տեղադրումը և կապարակնքումը, բայց 15 օրվանից ոչ ավելի ժամկետով: Նշված ժամկետում բաժանորդի մեղքով ջրաչափ չտեղադրվելու դեպքում, սկսած 16-րդ օրվանից, մատակարարված ջրի ծավալը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափաքանակներին համապատասխան` մինչև վերանորոգված կամ նոր ջրաչափի տեղադրումը:
Սույն կետով բաժանորդի անսարք ջրաչափը նորով փոխարինվում է ջրամատակարարի կողմից` անվճար` բաժանորդի կողմից ջրաչափի գնման և անսարքության հայտնաբերման օրվանից 6-ամսյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ բաժանորդը ջրաչափը ձեռք չի բերել ջրամատակարարից, իսկ բաժանորդը պարտավոր է կանոնների 15-րդ կետի համաձայն տեղադրել ջրաչափը:
25. Բաժանորդի կողմից օգտագործված ջրի ծավալի նվազեցման նպատակով ջրաչափի բնականոն աշխատանքի խախտման, ջրաչափի կողանցմամբ ջրընդունման, ջրաչափի կապարակնիքների վնասման (պոկման, կեղծման) և այլ միտումնավոր խախտումների հայտնաբերման դեպքերում ջրամատակարարը խախտման հայտնաբերման պահին բաժանորդի կամ նրա ներկայացուցչի հետ համատեղ արձանագրում է խախտումը և կազմում կանոնների խախտման ակտ (N 3 ձև), և բաժանորդը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով: Կանոնների խախտման ակտը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և հիմք է ծառայում բաժանորդի կողմից օգտագործված ջրի ծավալի վերահաշվարկման (ճշգրտման) համար:
Բաժանորդների կողմից օգտագործված ջրի ծավալը վերահաշվարկվում է` բազմաբնակարան շենքի բնակիչ-բաժանորդների համար` մեկամսյա ժամկետով, անհատական բնակելի տների բնակիչ-բաժանորդների համար` երկամսյա ժամկետով, իսկ կազմակերպությունների համար` 6-ամսյա ժամկետով` հաշվի առնելով ներանցման խողովակի թողունակության ջրի քանակը` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ձևավորված են լինում նշված ժամկետի ընթացքում, որի դեպքում վերահաշվարկը կատարվում է տվյալ ժամկետի համար:
(25-րդ կետը խմբ. 16.12.04 N 1794-Ն)
26. Բաժանորդի, բացառությամբ բնակիչ-բաժանորդների, ցանցից ջրահեռացման համակարգ հեռացվող և մաքրվող կեղտաջրերի ծավալն ընդունվում է օգտագործված (սպառված) ջրաքանակին հավասար, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Եթե հեռացվող և մաքրվող կեղտաջրերի ծավալը հավասար չէ օգտագործված (սպառված) ջրաքանակին, ապա բաժանորդը ջրամատակարարին պետք է ներկայացնի հեռացվող կեղտաջրերի ծավալը հիմնավորող հաշվարկներ:
27. Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին կատարված ինքնակամ (ապօրինի) միացումների հայտնաբերման դեպքում օգտագործված ջրի և հեռացված կեղտաջրերի ծավալները որոշվում են կանոնների 25-րդ և 26-րդ կետերով սահմանված կարգով բայց ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով:
28. Մատակարարված խմելու ջրի և հեռացված կեղտաջրերի ծավալներն ու դրանց դիմաց վճարման ենթակա գումարները հաշվարկվում են տեխնիկական պայմանների համաձայն տեղադրված ջրաչափերի միջոցով և գործող սակագներով:
Կանոնների 42-րդ կետի «ժգ» ենթակետի համաձայն ջրաչափի ժամանակավոր բացակայության դեպքում օգտագործված ջրի քանակը որոշվում է նախորդ 3 հաշվարկային ամսվա ընթացքում ծախսված ջրի միջին ծավալի չափով: Հաշվարկի այդպիսի կարգը պահպանվում է ընդհուպ մինչև նոր ջրաչափի տեղադրումն ու կապարակնքումը, բայց ոչ ավելի, քան 15 օր:
Նշված ժամկետում ջրամատակարարի մեղքով ջրաչափի չկապարակնքման դեպքում հաշվարկի այդպիսի կարգը պահպանվում է ընդհուպ մինչև ջրաչափի կապարակնքումը, իսկ բաժանորդի կողմից այդ ժամանակահատվածում օգտագործված ջրի ծավալի արժեքը չի հաշվարկվում:
Նշված ժամկետում բաժանորդի մեղքով ջրաչափի չտեղադրման դեպքում մատակարարված ջրի ծավալը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափաքանակներին համապատասխան:
29. Բնակիչ-բաժանորդները տվյալ ամսվա ընթացքում մատակարարված խմելու ջրի և հեռացված կեղտաջրերի դիմաց վճարման ենթակա գումարը փոխանցում են ջրամատակարարի բանկային հաշվին` մինչև հաջորդ ամսվա 15-ը, իսկ մնացած բաժանորդները` վճարման փաստաթուղթն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում (NN 4 և 4.1 ձևեր), եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Ջրամատակարարը և բաժանորդը, բացառությամբ բնակիչ-բաժանորդների, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը կնքում են մատակարարված խմելու ջրի և հեռացված կեղտաջրերի դիմաց փոխադարձ հաշվարկների ակտ (N 5 ձև):
Սահմանված ժամկետում վճարումը չկատարվելու դեպքում, բացառությամբ բնակիչ-բաժանորդների, բաժանորդի կողմից ջրամատակարարին պայմանագրով սահմանված կարգով վճարվում է տուժանք:
30. Ջրաչափ չունեցող յուրաքանչյուր բաժանորդի համար օգտագործված ջրի և հեռացված կեղտաջրերի ծավալները հաշվարկվում են կանոնների 23-րդ և 26-րդ կետերով սահմանված կարգով:
31. Ենթաբաժանորդին տրված ջրի և նրանից հեռացվող կեղտաջրերի հաշվարկը կատարվում է ջրամատակարարի կողմից` ենթաբաժանորդի ծախսի չափով պակասեցնելով բաժանորդի ծախսը:
32. Ընդհանուր օգտագործման ծորակներով ջրամատակարարվող բնակավայրի բնակիչներից յուրաքանչյուրի համար օգտագործված ջրի ծավալը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
33. Հրդեհները մարելու համար, ինչպես նաև տակտիկական պարապմունքների, հրշեջ հիդրանտների և ներքին հակահրդեհային ծորակների փորձարկման ժամանակ խմելու ջուրը կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
34. Կանոնների 5-րդ կետի համաձայն բաժանորդի կողմից խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործվելու դեպքում մատակարարված ջրի դիմաց վճարները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
35. Բաժանորդին ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները մատուցվում են պայմանագրի հիման վրա, իսկ պայմանագրի կնքման օրվա դրությամբ առկա պարտքերը մարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և (կամ) պայմանագրի անբաժանելի մասը կազմող պարտքերի մարման ժամանակացույցին համապատասխան:
IV. ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
36. Պայմանագիրը կանոններով սահմանված կարգով կնքելուց հրաժարվելու կամ կանոնների 29-րդ և 35-րդ կետերով սահմանված ժամկետներում մատուցված ծառայությունների դիմաց վճարները բաժանորդի կողմից չվճարվելու և անհատական անջատումների կատարման տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում բաժանորդի (բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչ-բաժանորդների) ջրամատակարարումը դադարեցվում է, իսկ վճարները գանձվում են դատական կարգով:
Անհատական անջատումների կատարման տեխնիկական հնարավորությունների բացակայության դեպքում մատակարարված ջրի դիմաց վճարները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափաքանակներին կամ, ջրաչափի առկայության դեպքում` ջրաչափի ցուցմունքին համապատասխան, իսկ օգտագործված (սպառված) ջրի և հեռացված կեղտաջրերի դիմաց վճարները գանձվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
37. Պետական կառավարչական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար սահմանված ջրամատակարարման տարեկան սահմանաքանակները լրանալու դեպքում նշված բաժանորդների ջրամատակարարումը ենթակա է դադարեցման` մինչև ֆինանսավորման համապատասխան երաշխիքների տրամադրումը:
38. Բաժանորդների ջրամատակարարումը և ջրահեռացումը կարող են դադարեցվել, եթե բաժանորդի ներքին ցանցի անբավարար վիճակն սպառնում է առաջացնել վթարներ կամ սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կյանքի և (կամ) առողջության համար մինչև բաժանորդի կողմից թերությունների վերացումը:
39. Անկախ պատճառից` բնակավայրում կամ դրա առանձին շրջաններում ջրամատակարարման լրիվ դադարեցման դեպքում ջրամատակարարը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ընդհանուր միջոցառումների շրջանակներում լուծում է բնակիչ-բաժանորդների ժամանակավոր ջրամատակարարման կազմակերպման հարցերը:
40. Ջրամատակարարի կողմից ջրամատակարարման վերականգնումն իրականացվում է բաժանորդի կողմից կանոնների 35, 36, 37 և 38-րդ կետերի պահանջների ապահովման դեպքում:
41. Եթե ջրամատակարարման սահմանափակումը և (կամ) դադարեցումը կապված են օրենքով սահմանված կարգով անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) դեպքերի, ինչպես նաև ջրաղբյուրներում ու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում վթարների կանխման կամ դրանց վերացման անհետաձգելի տեխնիկական միջոցառումների իրականացման հետ, ապա ջրամատակարարումը դադարեցվում է առանց նախազգուշացման: Ջրամատակարարը ջրամատակարարման սահմանափակումների պատճառների մասին բաժանորդներին տեղեկացնում է մեկօրյա ժամկետում` զանգվածային լրատվության միջոցներով: Նշված դեպքերում ջրամատակարարը և համապատասխան իրավասու պետական մարմինները պարտավոր են ապահովել խմելու ջրի մատակարարումը երկաթյա (էմալապատ) տարողություններով, բնակչությանը տեսանելի և հարմար վայրերում:
V. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԵՎ ԲԱԺԱՆՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
42. Բաժանորդը պարտավոր է`
ա) ապահովել իր սեփականությունը հանդիսացող ներքին ցանցերի, կառուցվածքների և ջրաչափերի կապարակնիքների անխախտելիության պահպանությունը.
բ) կատարել ջրամատակարարի նկատմամբ կանոններով և պայմանագրով սահմանված պարտավորությունները.
գ) չդադարեցնել ենթաբաժանորդների ջրամատակարարումը, իսկ դադարեցնելու դեպքում` առնվազն 3 ամիս առաջ դրա մասին սահմանված կարգով գրավոր նախազգուշացնել ենթաբաժանորդին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ.
դ) վճարումները կատարել կանոնների 29-րդ և 35-րդ կետերով սահմանված ժամկետներում.
ե) ջուրն օգտագործել խնայողաբար և թույլ չտալ պայմանագրով սահմանված չափաքանակների գերածախս (բացառությամբ բնակիչ-բաժանորդների).
զ) միջոցներ ձեռնարկել ջրի կորուստները կանխելու և վերացնելու համար.
է) ներքին ցանցերի, կառուցվածքների և սարքերի տեխնիկական շահագործումն իրականացնել պատշաճ հոգատարությամբ ու զգուշությամբ.
ը) չխոչընդոտել ջրամատակարարի ներկայացուցչի մուտքն իր տարածք` ծառայողական վկայականը ներկայացնելու դեպքում, տեղադրված ջրաչափի ցուցմունքների գրառման և ներքին ցանցերի, կառուցվածքների ու սարքերի տեխնիկական շահագործման վիճակը համատեղ ուսումնասիրելու համար, իսկ ջրամատակարարի մոտ բաժանորդի օգտագործած խմելու ջրի ծավալների նկատմամբ կասկած առաջանալու դեպքում` դա ճշգրտելու համար.
թ) պահպանել (բացառությամբ բնակիչ-բաժանորդների) պայմանագրով նախատեսված ջրապահանջարկի չափն ու հեռացվող կեղտաջրերի բաղադրությունը.
ժ) խմելու ջրի չմատակարարման և կեղտաջրերի չհեռացման կամ դրանց ոչ պատշաճ մակարդակով կատարման, ջրաչափի անսարքության, կապարակնիքների խախտման, ինչպես նաև ջրի որակի նկատմամբ կասկածներ առաջանալու դեպքում անհապաղ տեղեկացնել ջրամատակարարին.
ժա) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ներքին ցանցերի ու կառուցվածքների միացումն իրականացնել կանոնների 11, 12, 13, 14 և 15-րդ կետերով սահմանված կարգով.
ժբ) ժամանակավորապես մեկ ամսից ավելի բացակայելու դեպքում` 5 օր առաջ դրա մասին գրավոր տեղեկացնել (ծանուցել) ջրամատակարարին` ապահովելով իր սպառման կետերից ջրի հոսքի դադարեցումը` պահպանելով այլ անձանց անվտանգ և անխափան ջրամատակարարման ու ջրահեռացման հնարավորությունը, եթե ջրաչափ տեղադրված չէ.
ժգ) կանոնների 44-րդ կետի «ժգ» ենթակետի համաձայն ջրամատակարարից ստացած գրության (ծանուցման) հիման վրա 10-օրյա ժամկետում իր միջոցների հաշվին կատարել ջրաչափի ապամոնտաժումը, ջրամատակարարի ներկայացուցչի մասնակցությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա հանձնումը վերջինիս, իսկ ջրաչափի ստուգաչափման համար անհրաժեշտ գումարները վճարել ջրամատակարարի հաշվարկային հաշվին և կանոնների 15-րդ կետի համաձայն տեղադրել ջրամատակարարի կողմից ապամոնտաժված ջրաչափի փոխարեն տրված անվճար ջրաչափը.
ժդ) ջրաչափի տեղադրումից հետո գրավոր տեղեկացնել ջրամատակարարին` սահմանված կարգով ջրաչափն ընդունելու և կապարակնքելու համար.
ժե) բացառությամբ բնակիչ-բաժանորդների` ունենալ պաշարապահ ռեզերվուար, եթե արտադրական կամ աշխատանքային առանձնահատուկ պայմանները պահանջում են անընդմեջ ջրամատակարարում:
43. Բաժանորդն իրավունք ունի`
ա) ջրամատակարարից պահանջելու պետական ստանդարտների պահանջներին համապատասխանող խմելու ջրի մատակարարում` կանոններով և պայմանագրով սահմանված կարգով.
բ) միակողմանի լուծելու պայմանագիրը` դրա մասին ջրամատակարարին տեղեկացնելով առնվազն 10 օր առաջ` ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով.
գ) ջրամատակարարի կողմից կանոնների 44-րդ կետի «ժէ» ենթակետով սահմանված կարգով վճարման փաստաթղթի չներկայացման դեպքում չվճարելու նախորդ ամսվա ընթացքում օգտագործած (սպառած) խմելու ջրի և հեռացված կեղտաջրերի ծառայությունների դիմաց վճարները` մինչև ջրամատակարարի կողմից նոր վճարման փաստաթուղթ տրամադրելը:
44. Ջրամատակարարը պարտավոր է`
ա) բաժանորդի դիմումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել ջրաչափի ստուգում` կանոնների 18-րդ կետի համաձայն.
բ) ջրամատակարարումը կամ ջրահեռացումը սահմանափակելու կամ դադարեցնելու մասին ոչ ուշ, քան մեկ օր առաջ նախազգուշացնել բաժանորդին, իսկ վթարների կամ արտակարգ իրավիճակների դեպքում զանգվածային լրատվության միջոցներով հնարավորինս սեղմ ժամկետում բաժանորդին (բաժանորդներին) տեղեկացնել դրա մասին.
գ) բնակավայրում կամ դրա առանձին շրջաններում ջրամատակարարման դադարեցման դեպքում, անկախ պատճառից, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ընդհանուր միջոցառումների շրջանակներում լուծել բաժանորդների ժամանակավոր ջրամատակարարման կազմակերպման հարցերը.
դ) ոչ շուրջօրյա ջրամատակարարման դեպքում բաժանորդներին ապահովել պայմանագրերով նախատեսված ջրաքանակով, անհրաժեշտ ճնշման և խմելու որակի ջրով.
ե) կատարել բաժանորդի կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը` պայմանագրով նախատեսված քանակին ու որակին (բաղադրությանը) համապատասխան.
զ) իրականացնել հսկողություն ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, կառուցվածքների և սարքերի տեխնիկական վիճակի ու շահագործման նկատմամբ.
է) հայտնաբերել և կանխել ջրի հոսակորուստները, հաշվառել ու հսկել իր կողմից մատակարարվող և բաժանորդի կողմից օգտագործվող (սպառվող) ջրաքանակները.
ը) ապահովել իր կողմից շահագործվող ջրամատակարարման համակարգում տեղադրված հրշեջ հիդրանտների սարքին վիճակը և իրականացնել հսկողություն դրանց` ըստ նշանակության օգտագործման նկատմամբ.
թ) ջրամատակարարման և ջրահեռացման սակագների փոփոխման դեպքում առնվազն մեկ ամիս առաջ ապահովել զանգվածային լրատվության միջոցներով բաժանորդներին դրա մասին տեղեկացումը.
ժ) բաժանորդի պահանջի դեպքում 5-օրյա ժամկետում ներկայացնել խմելու ջրի որակը հավաստող փաստաթուղթ.
ժա) բաժանորդի կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին կատարված ապօրինի միացումների հայտնաբերման դեպքում կազմել կանոնների խախտման մասին ակտ և տեխնիկական հնարավորության դեպքում անհապաղ դադարեցնել խմելու ջրի մատակարարումն ու ջրահեռացումը` մինչև պարտքի և խախտման մասին ակտով հաշվարկված գումարի լրիվ մարումը.
ժբ) իր մեղքով բաժանորդի ջրաչափի, ներքին ցանցի սարքերի և կառուցվածքների վնասման դեպքում իր միջոցների հաշվին կատարել դրանց փոխարինման, տեղադրման ու նորոգման աշխատանքները և փոխհատուցել պատճառված վնասները.
ժգ) առնվազն մեկ ամիս առաջ բաժանորդին գրավոր ծանուցել ջրաչափի ստուգաչափման ժամկետը լրանալու մասին.
ժդ) բաժանորդի կողմից ջրաչափի տեղադրման մասին տեղեկություն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ներկայանալ` կանոններով սահմանված կարգով այն ընդունելու և կապարակնքելու համար.
ժե) ոչ շուրջօրյա ջրամատակարարման դեպքում խմելու ջրի մատակարարման ժամանակացույցի մասին բաժանորդներին տեղեկացնել զանգվածային լրատվության միջոցներով.
ժզ) բաժանորդի կողմից ստուգաչափման նպատակով հանված ջրաչափի փոխարեն տրամադրել նոր ջրաչափ` բաժանորդի կողմից կանոնների 42-րդ կետի «ժգ» ենթակետով սահմանված կարգով պարտավորությունների կատարման դեպքում.
ժէ) վճարման փաստաթուղթը բաժանորդին տրամադրել յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա մինչև 7-ը` իր կողմից ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման դիմաց` կանոնների 29-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգով վճարումն իրականացնելու համար.
ժը) բաժանորդի կողմից` կանոնների 42-րդ կետի «ժբ» ենթակետով սահմանված կարգով տեղեկացվելուց հետո 3-օրյա ժամկետում ներկայանալ բաժանորդի ջրի ծորակները կապարակնքելու` բացառելով դրանցից ջրի հոսքը:
45. Ջրամատակարարն իրավունք ունի`
ա) համատիրությունների կամ բազմաբնակարան շենքերի կառավարման այլ մարմինների հետ` սահմանված կարգով կնքելու ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վճարների ապահովման պայմանագիր.
բ) կասկած առաջանալու դեպքում պահանջելու բաժանորդին պատկանող ջրաչափի ստուգում` կանոնների 18-րդ կետի համաձայն.
գ) աշխատանքներ իրականացնելու բաժանորդի ներքին ցանցերի, կառուցվածքների ու շինությունների վրա` կանոնների 9-րդ և 12-րդ կետերով սահմանված կարգով.
դ) նախազգուշացումից առնվազն 10 օր հետո միակողմանի լուծելու պայմանագիրը` բաժանորդի (բացառությամբ բնակիչ-բաժանորդների) կողմից կանոնների 29-րդ և 35-րդ կետերի պահանջները չկատարվելու դեպքում.
ե) կանոններով սահմանված կարգով պայմանագրի կնքումից հրաժարվելու կամ վճարումները չկատարվելու դեպքում դադարեցնելու բաժանորդի ջրամատակարարումը և ջրահեռացումը, եթե տեխնիկապես հնարավոր է կատարել անհատական անջատումներ.
զ) սահմանափակելու կամ դադարեցնելու բաժանորդի ջրամատակարարումը և ջրահեռացումը, եթե բաժանորդի ներքին ցանցի սարքերի անբավարար վիճակն սպառնում է վթարներ առաջացնել կամ սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կյանքի և (կամ) առողջության համար` նախօրոք տեղյակ պահելով բաժանորդին.
է) կանոնների 9-րդ կետով նախատեսված դեպքերում, առանց բաժանորդի համաձայնության, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վթարները վերացնելու նպատակով կատարելու անհետաձգելի աշխատանքներ.
ը) ծառայողական վկայականի ներկայացման դեպքում ստուգելու բաժանորդի ներքին ցանցերում տեղադրված ջրաչափի ցուցմունքների գրանցման ճշտությունը.
թ) կանոնների 42-րդ կետի «ժգ» ենթակետով սահմանված աշխատանքների չկատարման դեպքում բաժանորդի կողմից օգտագործված ջրի քանակը հաշվարկելու Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափաքանակներին համապատասխան:
VI. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՒ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԾԱԳԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
46. Ջրամատակարարը բաժանորդներին իր մեղքով պատճառած վնասի համար կրում է պատասխանատվություն`
ա) պայմանագրով նախատեսված ջրաքանակից պակաս ջուր մատակարարելու (թերմատակարարելու) դեպքում, բացառությամբ կանոնների 41-րդ կետով, 45-րդ կետի «դ» և «զ» ենթակետերով նախատեսված դեպքերի, բաժանորդների հետ համատեղ կազմված խմելու ջրի թերմատակարարման ակտի հիման վրա (N 6 ձև), բայց ոչ ավելի, քան մեկ ամիս ժամկետով, եթե բաժանորդը կանոնների 42-րդ կետի «ժ» ենթակետի համաձայն հաշվետու ամսվա ընթացքում առնվազն 2 անգամ դրա մասին գրավոր տեղեկացրել է ջրամատակարարին, ինչպես նաև կանոնների 44-րդ կետի «բ» ենթակետով սահմանված կարգը խախտելու դեպքում պայմանագրով սահմանված կարգով բաժանորդներին վճարում է տուժանք` թերմատակարարված յուրաքանչյուր մեկ խոր. մետր ջրի համար` սակագնի քառապատիկի չափով:
Կողմերի համաձայնությամբ այդ գումարը կարող է հաշվանցվել բաժանորդի կողմից վճարվելիք վճարներով: Ջրամատակարարի մեղքով բաժանորդին ջրի թերմատակարարման և ջրահեռացման ծավալները որոշվում են խախտման փաստացի ժամանակով և (կամ) ջրաչափերի ցուցմունքների հիման վրա.
բ) ջրամատակարարը ջրահեռացումը չկատարելու դեպքում` պայմանագրով սահմանված կարգով բաժանորդին վճարում է տուժանք` յուրաքանչյուր մեկ խոր. մետր չհեռացված կեղտաջրերի համար` սակագնի քառապատիկի չափով` բացառությամբ կանոնների 46-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեպքերի.
գ) պետական ստանդարտների պահանջներին չհամապատասխանող խմելու ջրի մատակարարման դեպքում` սակագնի քառապատիկի չափով:
47. Բաժանորդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր տնօրինության ներքին ցանցերի, կուտակիչ ավազանների (ռեզերվուարների), սանիտարական սարքերի, ջրաչափերի և այլ սարքերի ու կառուցվածքների օգտագործման և պահպանման, այդ սարքերի ու կառուցվածքների սխալ շահագործման հետևանքով ջրամատակարարին և այլ բաժանորդներին պատճառված վնասի կամ այլ բաժանորդներին հասանելիք ջրաքանակը նվազեցնելու, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին` սահմանված տեխնիկական պայմանների խախտումներով կամ առանց սահմանված տեխնիկական պայմանների միացումներ կատարելու (կատարված միացումները փոփոխելու) համար:
48. Կանոններով կարգավորվող հարաբերությունների կապակցությամբ ջրամատակարարի և բաժանորդի միջև ծագած վեճերը կարգավորվում են բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների արդյունքում լուծում չգտնելու դեպքում վեճը լուծվում է օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև 1
Բաժանորդի քարտի N ______ Ջրամատակարար կազմակերպության անվանումը ______________________ Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն N ______ (ջրաչափի ընդունման, փոխարինման և ընթացիկ ստուգման) ___________________________________________________ (բաժանորդի անվանումը, հասցեն) Հանձնարարվում է _______________________________________ Հանձնարարականը տվեց ________________________/ / |
Խողովակի տրամագիծը (մմ) |
Ջրաչափի տրամագիծը (մմ) |
Ջրաչափի տիպը և գործարանային N |
Տեղադրված ջրաչափի վկայականի N |
Ջրաչափի կնիքի N |
Շրջանցող ջրագծի փականի կնիքի N |
Ջրաչափի ցուցմունքը |
Տեղադրված ջրաչափի վկայականի գործողության ժամկետը |
Ծանոթա-գրություն | |||||||
հանված |
տեղադրված |
հանված |
տեղադրված |
հանված |
տեղադրված | ||||||||||
տիպը |
N |
տիպը |
N |
N |
տարեթիվը, ամիսը, ամսաթիվը |
սկիզբը |
վերջը | ||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Եզրակացություն __________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ Հանձնարարականը կատարեց _________________ ___________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) Բաժանորդ (ներկայացուցիչ) _________________ ___________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) ____ ___________ 200 թ. |
Ձև 2
Ք Ա Ր Տ ԲՆԱԿԻՉ-ԲԱԺԱՆՈՐԴԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ____________________ (բաժանորդի ծածկագիրը) 1. ______________________________________________________ (բաժանորդի անունը, ազգանունը) 2. ______________________________________________________ (հասցեն) ______________________________________________________ 3. ______________________________________________________ (սպասարկող բանկի անվանումը) 4. ______________________________________________________ (պայմանագրի կնքման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և համարը) ______________________________________________________ 5. ______________________________________________________ (հեռախոսահամարը) 6. ______________________________________________________ (բաժանորդի ներկայացուցչի անունը, ազգանունը, հեռախոսահամարը) 7. ______________________________________________________ (սնման կետն ըստ տեխնիկական պայմանների) 8. ______________________________________________________ (ջրամատակարարման ռեժիմը) 9. ______________________________________________________ (տեղադրված ջրաչափերի թիվը) 10. _____________________________________________________ (ջրաչափի տեղադրման ամիսը, ամսաթիվը տարեթիվը) 11. _____________________________________________________ (այլ նշումներ) ______________________________________________________ ______________________________________________________ Քարտը լրացրեց _________________ ____________________________ (ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը) ____ _________ 200 թ. |
Ձև 2.1
Ք Ա Ր Տ ԱՅԼ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ (ԲԱԺԱՆՈՐԴԻ) ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ____________________ (բաժանորդի ծածկագիրը) 1. _________________________________________________ (բաժանորդի անվանումը) 2. _________________________________________________ (գտնվելու վայրը) 3. _________________________________________________ (սպասարկող բանկի անվանումը և հաշվարկային հաշիվը) 4. _________________________________________________ (պայմանագրի կնքման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և համարը) _________________________________________________ 5. _________________________________________________ (հեռախոսահամարը, ֆաքսը) 6. _________________________________________________ (բաժանորդի ներկայացուցիչը, անունը, ազգանունը, հեռախոսահամարը) 7. _________________________________________________ (սնման կետն ըստ տեխնիկական պայմանների) 8. _________________________________________________ (ջրամատակարարման ռեժիմը) 9. _________________________________________________ (տեղադրված ջրաչափերի թիվը) 10. ________________________________________________ (ջրաչափի տեղադրման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը) 11. ________________________________________________ (այլ նշումներ) ________________________________________________ ________________________________________________ Քարտը լրացրեց _________________ ______________________ (ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը) ____ ___________ 200 թ. |
Ձև 3
|
ՋՐԱՉԱՓԻ ՏՎՅԱԼՆԵՐՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՊԱՀԻՆ
1. Ջրաչափի N ______, կնիք N ______, ցուցմունքը ______, վկայականի N ______
2. Ջրաչափի N ______, կնիք N ______, ցուցմունքը ______, վկայականի N ______
3. Ջրաչափի N ______, կնիք N ______, ցուցմունքը ______, վկայականի N ______
4. Ջրաչափի N ______, կնիք N ______, ցուցմունքը ______, վկայականի N ______
Հ Ա Շ Վ Ա Ր Կ Ը
Ջրաչափի ցուցմունքը | Ջրաչափով ծախսը (խոր. մ) |
Մատակարարված | |
Նախորդ ստուգման պահին | |||
Ակտի կազմման պահին | |||
Նախորդ ստուգման պահին | |||
Ակտի կազմման պահին | |||
Նախորդ ստուգման պահին | |||
Ակտի կազմման պահին | |||
Նախորդ ստուգման պահին | |||
Ակտի կազմման պահին |
Հաշվարկվող օգտագործված ջրաքանակը _______ օրերի համար __________ (խոր. մ): __________________________________________________________ __________________________________________________________ Հաշվարկող հանձնաժողով Նախագահ _________________ __________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) Անդամներ _________________ __________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) _________________ __________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) _________________ __________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) Խախտում կատարած անձ (ներկայացուցիչ) _________________ _____________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) ____ ___________ 200 թ. |
Ձև 4
Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման վճարման փաստաթղթերը
|
Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման վճարման փաստաթղթերը
|
Ձև 4.1
Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման վճարման փաստաթղթերը
|
Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման վճարման փաստաթղթերը
|
Քարտի N ___ |
Ձև 5 |
Ա Կ Տ
ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԵՎ ՀԵՌԱՑՎՈՂ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ
Սույն ակտը կազմված է` մի կողմից` _______________________________ (ջրամատակարարի անվանումը) մյուս կողմից` ________________________________________ (ջրօգտագործողի (բաժանորդի) անվանումը) |
(ԱԱՀ-ով)
Ամիսը, տարե-թիվը | Սկզբնա-կան մնացոր-դը (դրամ) | Տույժի* մնացոր-դը (դրամ) | Պարտքի վերա-հաշվար-կը (դրամ) | Տույժի վերա-հաշվար-կը (դրամ) | Ջրամատա-կարարումը | Սակա-գինը (դրամ) | Հասույթը | Ջրահեռա-ցումը | Սակա-գինը (դրամ) | Հասույթը | Ընդամենը` հասույթ | Վճար-վել է (դրամ) | Հաշվարկ-ված տույժը` (դրամ) | Վերջնա-կան մնացոր-դը (դրամ) | Տույժի* մնացոր-դը (դրամ) | |||||
ընդա-մենը (խոր. մ) | այդ թվում` վերա-հաշվարկ (խոր. մ) | ընդա-մենը (դրամ) | այդ թվում` վերա-հաշվարկ (դրամ) | ընդա-մենը (խոր. մ) | այդ թվում` վերա-հաշ-վարկ (խոր. մ) | ընդա-մենը (դրամ) | այդ թվում` վերա-հաշվարկ (դրամ) | ընդա-մենը (դրամ) | այդ թվում` վերա-հաշվարկ (դրամ) | |||||||||||
01.200 | ||||||||||||||||||||
02.200 | ||||||||||||||||||||
03.200 | ||||||||||||||||||||
04.200 | ||||||||||||||||||||
05.200 | ||||||||||||||||||||
06.200 | ||||||||||||||||||||
07.200 | ||||||||||||||||||||
08.200 | ||||||||||||||||||||
09.200 | ||||||||||||||||||||
10.200 | ||||||||||||||||||||
11.200 | ||||||||||||||||||||
12.200 | ||||||||||||||||||||
Ընդամենը |
* Տույժերը չեն ընդգրկվում պարտքերի մեջ և հաշվարկվում են անկախ պարտքերի մարման ժամանակացույց կնքելուց:
Հաշվապահական ձևակերպումներ |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|
Ընդամենը` ենթակա է վճարման _____ դրամ Պարտքի դիմաց _____ դրամ Տույժի դիմաց _____ դրամ
|
Ձև 6
Ա Կ Տ N _____
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԹԵՐՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
Ջրամատակարարը ______________________, ի դեմս ___________________ (անվանումը) __________________________________________________________, (պաշտոնը, անունը, ազգանունը) մի կողմից, և բաժանորդը ________________________________, ի դեմս_____ (անունը, ազգանունը կամ կազմակերպության անվանումը) __________________________________________________________, (պաշտոնը, անունը, ազգանունը) |
մյուս կողմից, կազմեցին սույն ակտն առ այն, որ`
Ըստ պայմանագրի |
Փաստացի |
Տարբերությունը |
Սակագինը |
Փոխհատուցման |
|
|
|
|
|
|
Ջրամատակարար _________________ | Բաժանորդ _____________________ |
Տնօրեն _______________________ | Տնօրեն _______________________ |
Գլխ. հաշվապահ _________________ | Գլխ. հաշվապահ __________________ |
Կ.Տ. |
Կ.Տ. |
____ __________ 200 թ. | ____ __________ 200 թ. |
Հավելված N 2 |
Ձև
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
(բնակիչ-բաժանորդների համար)
________________ ____ __________ 200 թ. (քաղաքը, գյուղը) ___________________________________________ (այսուհետ` ջրամատակարար)` (անվանումը) ի դեմս _______________________________________________, որը գործում է (պաշտոնը, անունը, ազգանունը) _______________________________________________ հիման վրա, մի կողմից, (փաստաթղթի անվանումը) և _____________________________________________________________ (բնակչի անունը, ազգանունը) |
(այսուհետ` բաժանորդ), մյուս կողմից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով (այսուհետ` կանոններ), կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին`
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Ջրամատակարարն իր ջրամատակարարման համակարգին միացված ցանցի (կամ ընդհանուր օգտագործման ծորակի) միջոցով բաժանորդին մատակարարում է պետական ստանդարտների պահանջներին համապատասխանող խմելու ջուր (այսուհետ` ջուր) և իր ջրահեռացման համակարգով հեռացնում ու մաքրում է կենցաղային կեղտաջուրը, իսկ բաժանորդն օգտագործում է մատակարարված ջուրը, կենցաղային կեղտաջրերը լցնում ջրահեռացման համակարգ և մատակարարված ջրի ու հեռացված կեղտաջրերի դիմաց վճարները ջրամատակարարին վճարում է պայմանագրով սահմանված կարգով:
1.2. Բաժանորդն ընդունում է պայմանագիրն ստորագրելու օրվա դրությամբ` ջրամատակարարի կողմից մատակարարված ջրի դիմաց իր պարտքը` _________ դրամ, որը պարտավորվում է վճարել պայմանագրի անբաժանելի մասը կազմող` պարտքերի մարման ժամանակացույցին համապատասխան` համաձայն հավելվածի:
2. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Կողմերը պարտավորվում են ղեկավարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կանոններով և պայմանագրով:
2.2. Ջրամատակարարը պարտավորվում է`
2.2.1. ոչ շուրջօրյա ջրամատակարարման դեպքում (հաստատված ջրամատակարարման ժամանակացույցով) ապահովել բաժանորդի ամենօրյա ժամային ջրամատակարարումը և բաժանորդից իր տնօրինության ջրահեռացման համակարգ ընդունել ու հեռացնել կենցաղային կեղտաջրերը.
2.2.2. պահպանել կողմերի տնօրինության ջրամատակարարման համակարգերի սահմանազատման կետում մատակարարվող ջրի որակն ըստ գործող պետական ստանդարտների պահանջների և ապահովել կենցաղային կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը.
2.2.3. իր համակարգում տեղի ունեցած վթարների ու խցանումների մասին անմիջապես տեղեկացնել բաժանորդին և հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել դրանք, եթե ջրամատակարարման դադարեցումը պայմանավորված չէ պայմանագրի 2.3.1-ին կետի պահանջների չկատարմամբ, և (կամ) բաժանորդի ներքին ցանցի սարքերի անբավարար վիճակն սպառնում է վթարներ առաջացնել կամ սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կյանքի և (կամ) առողջության համար.
2.2.4. ջրամատակարարման և կենցաղային կեղտաջրերի հեռացման ու մաքրման սակագների փոփոխման մասին առնվազն մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով ապահովել բաժանորդին տեղեկացնելը.
2.2.5. բաժանորդի պատվերով և նրա միջոցների հաշվին (այդ թվում` տարաժամկետ վճարման պայմանով) կատարել նրա ներքին ցանցում ջրաչափի տեղադրման ու ներքին ցանցերի նորոգման աշխատանքները.
2.2.6. բաժանորդի պահանջի դեպքում 5-օրյա ժամկետում ներկայացնել ջրի որակը հավաստող փաստաթուղթ (երաշխիք).
2.2.7. բաժանորդի կամ նրա բնակության վայրի` բազմաբնակարան շենքի ներքին ցանցերի վրա տեղադրված ջրաչափի աշխատանքի ճշտության նկատմամբ կասկած առաջանալու և համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում 10-օրյա ժամկետում կատարել ջրաչափի ստուգում.
2.2.8. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափաքանակներին համապատասխան, իսկ ջրաչափի առկայության դեպքում` ջրաչափի ցուցմունքին համապատասխան հաշվարկել և բաժանորդին ներկայացնել նրա կողմից օգտագործված ջրի ու հեռացված կեղտաջրերի դիմաց վճարման ենթակա գումարի չափը` յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա մինչև 7-ը:
2.3. Բաժանորդը պարտավորվում է`
2.3.1. մատակարարված ջրի և հեռացված կենցաղային կեղտաջրերի դիմաց վճարման ենթակա գումարը, պայմանագրի 2.2.8-րդ ենթակետի համաձայն ջրամատակարարից վճարման փաստաթուղթն ստանալուց հետո, ջրամատակարարին փոխանցել մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ը, իսկ պայմանագրի կնքման պահի դրությամբ առկա ...... դրամ պարտքը վճարել պայմանագրին կից պարտքերի մարման ժամանակացույցով նախատեսված ժամկետներում.
2.3.2. չխոչընդոտել ջրամատակարարի ներկայացուցչի մուտքն իր տարածք` ծառայողական վկայականը ներկայացնելու դեպքում` տեղադրված ջրաչափի ցուցմունքները գրառելու, կանոնների համաձայն շահագործման վիճակը համատեղ ուսումնասիրելու, իսկ ջրամատակարարի մոտ բաժանորդի օգտագործած խմելու ջրի ծավալների նկատմամբ կասկածներ առաջանալու դեպքում` դրանք ճշգրտելու համար.
2.3.3. ջրի չմատակարարման, կենցաղային կեղտաջրերի չհեռացման կամ ջրամատակարարման (ջրահեռացման) պարտավորությունների ոչ պատշաճ կատարման, ջրաչափի անսարքության, կապարակնիքի խախտման նկատմամբ կասկածներ առաջանալու դեպքում դրանց մասին անհապաղ տեղեկացնել ջրամատակարարին.
2.3.4. ապահովել իր տնօրինության ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի սարքերի ու սարքավորումների պահպանությունն ու դրանց անվտանգ շահագործումը:
3. ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ՋՐԻ ԵՎ ՀԵՌԱՑՎԱԾ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Բաժանորդին մատակարարված ջրի ծավալը հաշվարկվում է ջրամատակարարի և բաժանորդի ջրամատակարարման համակարգերի սահմանազատման կետում տեղադրված ջրաչափի և (կամ) բաժանորդի ներքին ցանցում տեղադրված ջրաչափերի ցուցմունքների հիման վրա:
3.2. Ոչ բաժանորդի մեղքով` բաժանորդի ջրաչափի անսարքության կամ կապարակնիքների վնասման դեպքում օգտագործված (սպառված) ջրի ծավալը հաշվարկվում է նախորդ 3 հաշվարկային ամսվա ընթացքում ծախսված ջրի միջին ծավալի չափով, բայց 15 օրվանից ոչ ավելի ժամկետով:
Նշված ժամկետում ջրամատակարարի մեղքով ջրաչափը չկապարակնքվելու դեպքում հաշվարկի այդպիսի կարգը պահպանվում է ընդհուպ մինչև ջրաչափը կապարակնքելը, իսկ բաժանորդի կողմից այդ ժամանակահատվածում օգտագործված ջրի ծավալի արժեքը չի հաշվարկվում:
3.3. Օգտագործված ջրի և ջրահեռացման համակարգ բաց թողնված կենցաղային կեղտաջրերի ծավալների հաշվարկման ժամանակահատված է համարվում հաշվարկային ամիսը:
3.4. Բաժանորդի կողմից ջրահեռացման համակարգ լցվող կենցաղային կեղտաջրերի ծավալը հաշվարկվում է ջրամատակարարման ծավալին համապատասխան:
3.5. Բաժանորդի կողմից ջրաչափի բնականոն աշխատանքի խախտման, ջրաչափի կողանցմամբ ջրընդունման, ջրաչափի կապարակնիքների վնասման (պոկման, կեղծման) և այլ միտումնավոր խախտումների հայտնաբերման դեպքում ջրամատակարարը խախտման հայտնաբերման պահին արձանագրում է խախտումը և կազմում կանոնների խախտման ակտ: Կանոնների խախտման ակտը հիմք է ծառայում բաժանորդի կողմից օգտագործված ջրի ծավալի վերահաշվարկման (ճշգրտման) համար:
4. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
4.1. Բաժանորդին մատակարարված ջրի և ջրահեռացման ծառայությունների դիմաց վճարները հաշվարկվում են բաժանորդի ջրաչափի ցուցմունքների և պայմանագրում նշված սակագների հիման վրա, իսկ վճարումը կատարվում է բանկային համակարգով կամ փոստային բաժանմունքում` ջրամատակարարի բանկային հաշվին:
4.2. Պայմանագրի կնքման պահից գործում են հետևյալ սակագները`
ա) մատակարարվող մեկ խոր. մետր ջրի համար`_________ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը).
բ) հեռացվող մեկ խոր. մետր կեղտաջրերի համար` _________ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
4.3. Պայմանագրի 4.2-րդ կետով նախատեսված սակագները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխվելու դեպքում գործում են փոփոխված սակագները:
5. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ
___________________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________ |
Լրացուցիչ պայմանները սահմանում են կողմերը, և դրանք չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կանոններին ու պայմանագրին:
6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
6.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ վնաս հասցնելու դեպքերում, ինչպես նաև բաժանորդի կողմից օգտագործված ջրի ծավալի նվազեցման նպատակով ջրաչափի բնականոն աշխատանքի խախտման, ջրաչափի կողանցմամբ ջրընդունման, ջրաչափի կապարակնիքների վնասման (պոկման, կեղծման) և այլ միտումնավոր խախտումների հայտնաբերման դեպքերում կողմերը պատասխանատվություն են կրում և փոխհատուցում են պատճառված վնասները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու կանոններով սահմանված կարգով` բացառությամբ պայմանագրի 6.2-րդ կետում նշված դեպքերի:
6.2. Օրենքով սահմանված կարգով ֆորս-մաժորային դեպքերում ջրամատակարարման դադարեցման, ինչպես նաև բաժանորդի մեղքով իր կրած վնասի համար ջրամատակարարը պատասխանատվություն չի կրում:
6.3. Ջրի չմատակարարման, կենցաղային կեղտաջրերի չհեռացման կամ ջրամատակարարման (ջրահեռացման) պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքերում կազմվում է խմելու ջրի թերմատակարարման ակտ, բայց ոչ ավելի, քան մեկ ամիս ժամկետով, եթե բաժանորդը պայմանագրի 2.3.3-րդ ենթակետի համաձայն հաշվետու ամսվա ընթացքում առնվազն 2 անգամ դրա մասին գրավոր տեղեկացրել է ջրամատակարարին, ինչի հիման վրա ջրամատակարարը բաժանորդին վճարում է տուժանք` թերմատակարարված յուրաքանչյուր մեկ խոր. մետր ջրի համար` սակագնի քառապատիկի չափով:
7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
7.1. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով:
7.2. Բանակցությունների արդյունքում փոխհամաձայնության չգալու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
8. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
8.1. Պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա կապված է ֆորս-մաժորային դեպքերի հետ, որոնք ծագել են պայմանագիրը կնքելուց հետո, և որոնք կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը:
9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
9.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ու կողմերի համար պարտադիր է դառնում կնքման պահից և գործում է _______ տարի ժամկետով: Պայմանագրի գործողությունը համարվում է երկարաձգված` նույն ժամկետով և պայմաններով, եթե կողմերից որևէ մեկը դրա գործողության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ չի դիմում մյուս կողմին` այն փոփոխելու կամ դադարեցնելու համար:
9.2. Բաժանորդը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը` դրա մասին ջրամատակարարին տեղեկացնելու և օգտագործված ջրի ու հեռացված կենցաղային կեղտաջրերի համար ամբողջությամբ վճարելու պայմանով:
9.3. Պայմանագրի գործողության ժամկետի ավարտը կամ դրա լուծումը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագիրը խախտելու համար պատասխանատվությունից:
9.4. Պայմանագիրը կնքված է 2 հավասարազոր օրինակից, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ:
10. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ (ԲՆԱԿՈՒԹՅԱՆ) ՎԱՅՐԸ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ (ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ) ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ջրամատակարար Գտնվելու վայրը ________________ __________________________ __________________________ (բանկի անվանումը և հաշվի N) __________________________ (հեռախոսահամարը) __________________________ (ստորագրությունը) Կ.Տ. |
Բաժանորդ Բնակության վայրը _______________ ___________________________ Անձնագիր N ______________` տրված ___ _________ 200 թ., կոդը ______ ___________________________ (հեռախոսահամարը) ___________________________ (ստորագրությունը) ____ __________ 200 թ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ
Բաժանորդը` ի դեմս _______________________, ստացված խմելու ջրի և ջրահեռացման դիմաց (անունը, ազգանունը) պարտքը` ______________________________ դրամի չափով, պարտավորվում է (թվերով, բառերով) ջրամատակարարին` _____________________ վճարել ստորև նշված ժամկետներում (անվանումը) |
Պարտքի |
200 թ. վճարվելիք գումարի չափը` ըստ ամիսների | |||||||||||
հունվար |
փետրվար |
մարտ |
ապրիլ |
մայիս |
հունիս |
հուլիս |
օգոստոս |
սեպտեմբեր |
հոկտեմբեր |
նոյեմբեր |
դեկտեմբեր | |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ջրամատակարար |
Բաժանորդ |
Կ.Տ. ________________________ (ստորագրությունը)
|
Անձնագրի N ______________` տրված ___ _________ 200 թ., կոդ` _____ ________________________ (ստորագրությունը) |
Հավելված N 3 |
Ձև
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
(կազմակերպությունների համար)
____________________ ____ _____________ 200 թ. (քաղաքը, գյուղը) _____________________________________________ (այսուհետ` ջրամատակարար), (անվանումը) ի դեմս ___________________________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը) ________________________________________________________________, որը գործում է ______________________________________ հիման վրա, մի կողմից, (փաստաթղթի անվանումը) և _______________________________________________________________ (մարզի, համայնքի, կազմակերպության լրիվ անվանումները) (այսուհետ` բաժանորդ), ի դեմս ___________________________________________, (պաշտոնը, անունը, ազգանունը) որը գործում է _________________________________________________ հիման վրա, (փաստաթղթի անվանումը) |
մյուս կողմից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով (այսուհետ` կանոններ), կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Ջրամատակարարն իր ջրամատակարարման համակարգին միացված ցանցի (կամ ընդհանուր օգտագործման ծորակի) միջոցով բաժանորդին մատակարարում է պետական ստանդարտների պահանջներին համապատասխանող խմելու ջուր (այսուհետ` ջուր) և իր ջրահեռացման համակարգով հեռացնում ու մաքրում է կենցաղային կեղտաջուրը, իսկ բաժանորդն օգտագործում է մատակարարված ջուրը, կենցաղային և արտադրական կեղտաջրերը լցնում ջրահեռացման համակարգ ու հաշվարկված ջրի և հեռացված կեղտաջրերի դիմաց վճարները պայմանագրով սահմանված կարգով վճարում է ջրամատակարարին:
1.2. Բաժանորդն ընդունում է պայմանագիրն ստորագրելու օրվա դրությամբ ջրամատակարարի կողմից մատակարարված ջրի դիմաց իր պարտքը` _____________ դրամ, որը պարտավորվում է վճարել պայմանագրի անբաժանելի մաս կազմող` պարտքերի մարման ժամանակացույցին համապատասխան` համաձայն հավելվածի:
2. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Կողմերը պարտավորվում են ղեկավարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կանոններով և պայմանագրով:
2.2. Ջրամատակարարը պարտավորվում է`
2.2.1. ոչ շուրջօրյա ջրամատակարարման դեպքում ապահովել բաժանորդի ամենօրյա ժամային ջրամատակարարումը (եթե պայմանագրով սահմանված չէ ջրամատակարարման այլ ժամանակացույց)` _______ հազ. խոր. մետր/ամիս, _______ հազ. խոր. մետր/տարի ծավալով.
2.2.2. բաժանորդից իր տնօրինության ջրահեռացման համակարգ ընդունել կենցաղային և արտադրական կեղտաջրերը` _______ հազ. խոր. մետր/ամիս և _______ հազ. խոր. մետր/տարի ծավալով.
2.2.3. պահպանել կողմերի տնօրինության ջրամատակարարման համակարգերի սահմանազատման կետում մատակարարվող ջրի որակը` ըստ գործող պետական ստանդարտների պահանջների, և ապահովել կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը.
2.2.4. բաժանորդին անհապաղ տեղեկացնել իր համակարգում տեղի ունեցած վթարների ու խցանումների մասին և դրանք վերացնել հնարավորինս սեղմ ժամկետում, եթե ջրամատակարարման դադարեցումը պայմանավորված չէ կանոնների 36-րդ կետով, 45-րդ կետի «դ» և «զ» ենթակետերով նախատեսված դեպքերով.
2.2.5. ջրամատակարարման, կեղտաջրերի հեռացման ու մաքրման սակագների փոփոխման դեպքում դրա մասին առնվազն մեկ ամիս առաջ տեղեկացնել բաժանորդին.
2.2.6. բաժանորդի պահանջի դեպքում 5-օրյա ժամկետում ներկայացնել ջրի որակը հավաստող փաստաթուղթ (երաշխիք).
2.2.7. բաժանորդի պատվերով և նրա միջոցների հաշվին կատարել նրա ներքին ցանցում ջրաչափի տեղադրման ու ներքին ցանցերի նորոգման աշխատանքներ.
2.2.8. բաժանորդի մոտ ջրաչափի ճիշտ աշխատանքի նկատմամբ կասկած առաջանալու և համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում 10-օրյա ժամկետում կատարել ջրաչափի ստուգում.
2.2.9. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափաքանակներին համապատասխան, իսկ ջրաչափի առկայության դեպքում ջրաչափի ցուցմունքին համապատասխան հաշվարկել և բաժանորդին ներկայացնել նրա կողմից օգտագործված ջրի ու հեռացված կեղտաջրերի դիմաց վճարման ենթակա գումարի չափը` մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 7-ը:
2.3. Բաժանորդը պարտավորվում է`
2.3.1. մատակարարված ջրի և հեռացված կեղտաջրերի դիմաց վճարման ենթակա գումարը ջրամատակարարին փոխանցել վճարման փաստաթղթերն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում.
2.3.2. չխոչընդոտել ջրամատակարարի ներկայացուցչի մուտքն իր տարածք` ծառայողական վկայականը ներկայացնելու դեպքում` տեղադրված ջրաչափի ցուցմունքները գրառելու, կանոնների համաձայն շահագործման վիճակը համատեղ ուսումնասիրելու, իսկ ջրամատակարարի մոտ բաժանորդի օգտագործած խմելու ջրի ծավալների նկատմամբ կասկածներ առաջանալու դեպքում` ստուգումներ կատարելու համար.
2.3.3. ջրի չմատակարարման, կենցաղային կեղտաջրերի չհեռացման կամ դրանց ոչ պատշաճ կատարման, ջրաչափի անսարքության, կապարակնիքի խախտման նկատմամբ կասկածներ առաջանալու դեպքում դրանց մասին անհապաղ տեղեկացնել ջրամատակարարին.
2.3.4. ապահովել իր տնօրինության ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի, սարքերի ու սարքավորումների պահպանությունը և դրանց շահագործումը.
2.3.5. ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման ծառայություններից հրաժարվելու դեպքում դրա մասին առնվազն մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնել ջրամատակարարին.
2.3.6. չգերազանցել պայմանագրով սահմանված ջրաքանակը և ջրահեռացման համակարգ լցվող կեղտաջրերի քանակն ու թույլատրելի սահմանային կոնցենտրացիան:
3. ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ՋՐԻ ԵՎ ՀԵՌԱՑՎԱԾ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Բաժանորդին մատակարարված ջրի ծավալը հաշվարկվում է ջրամատակարարի և բաժանորդի ջրամատակարարման համակարգերի սահմանազատման կետում տեղադրված ընդհանուր ջրաչափի և (կամ) բաժանորդի ներքին ցանցում տեղադրված ջրաչափի ցուցմունքների հիման վրա:
3.2. Ջրաչափի բացակայության կամ դրա անսարքության, կապարակնիքների խախտման (պոկման) դեպքում մատակարարված ջրի ծավալը հաշվարկվում է կանոնների 24-րդ և 25-րդ կետերով սահմանված կարգով:
3.3. Օգտագործված ջրի և ջրահեռացման համակարգ բաց թողնված կենցաղային ու արտադրական կեղտաջրերի ծավալների հաշվարկման ժամանակահատված է համարվում հաշվարկային ամիսը:
3.4. Բաժանորդի կողմից ջրահեռացման համակարգ լցվող կենցաղային կեղտաջրերի ծավալը հաշվարկվում է կանոնների 26-րդ կետի համաձայն:
4. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
4.1. Բաժանորդին մատակարարված ջրի և ջրահեռացման ծառայությունների դիմաց վճարը հաշվարկվում է բաժանորդի ջրաչափի ցուցմունքների և պայմանագրում նշված սակագների հիման վրա, իսկ վճարումը կատարվում է բանկային համակարգով կամ փոստային բաժանմունքում` ջրամատակարարի բանկային հաշվին:
4.2. Պայմանագրի կնքման պահից գործում են հետևյալ սակագները`
ա) մատակարարվող մեկ խոր. մետր ջրի համար` _________ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը).
բ) հեռացվող մեկ խոր. մետր կեղտաջրերի համար` _________ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
4.3. Պայմանագրի 4.2-րդ կետով նախատեսված սակագները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխվելու դեպքում գործում են փոփոխված սակագները:
5. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ
5.1. Եթե արտադրության կամ աշխատանքային առանձնահատուկ պայմանները պահանջում են անընդմեջ ջրամատակարարում, ապա բաժանորդը պարտավոր է ունենալ պաշարապահ ռեզերվուար:
____________________________________________________________________ ____________________________________________________________________ ____________________________________________________________________ ____________________________________________________________________ |
5.2. Լրացուցիչ պայմանները լրացնում են կողմերը, և դրանք չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կանոններին ու պայմանագրին:
6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
6.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ վնաս հասցնելու դեպքերում, ինչպես նաև բաժանորդի կողմից օգտագործված ջրի ծավալի նվազեցման նպատակով ջրաչափի բնականոն աշխատանքի խախտման, ջրաչափի կողանցմամբ ջրընդունման, ջրաչափի կապարակնիքների վնասման (պոկման, կեղծման) և այլ միտումնավոր խախտումների հայտնաբերման դեպքերում կողմերը պատասխանատվություն են կրում և փոխհատուցում են պատճառված վնասները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու կանոններով սահմանված կարգով` բացառությամբ պայմանագրի 6.2-րդ կետում նշված դեպքերի:
6.2. Օրենքով սահմանված կարգով ֆորս-մաժորային դեպքերում ջրամատակարարման դադարեցման, ինչպես նաև բաժանորդի մեղքով իր կրած վնասի համար ջրամատակարարը պատասխանատվություն չի կրում:
6.3. Բաժանորդի կողմից ջրամատակարարի ջրահեռացման համակարգով հեռացվող կեղտաջրերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի` ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման լիազորված մարմնի կողմից սահմանված նորմերը գերազանցելու դեպքում բաժանորդը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.4. Բաժանորդը ջրամատակարարման և ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման համար պայմանագրի 2.3.1-ին ենթակետում նշված ժամանակահատվածում գումարը չվճարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար ջրամատակարարին վճարում է տուժանք` չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով:
6.5. Ջրի չմատակարարման, կենցաղային կեղտաջրերի չհեռացման կամ ջրամատակարարման (ջրահեռացման) պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում կազմվում է խմելու ջրի թերմատակարարման մասին ակտ, բայց ոչ ավելի, քան մեկ ամիս ժամկետով, եթե բաժանորդը պայմանագրի 2.3.3-րդ ենթակետի համաձայն հաշվետու ամսվա ընթացքում առնվազն 2 անգամ դրա մասին գրավոր տեղեկացրել է ջրամատակարարին, ինչի հիման վրա ջրամատակարարը բաժանորդին վճարում է տուժանք` թերմատակարարված յուրաքանչյուր մեկ խոր. մետր ջրի համար` սակագնի քառապատիկի չափով:
7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
7.1. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով:
7.2. Բանակցությունների արդյունքում փոխհամաձայնության չգալու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
8. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
8.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ու կողմերի համար պարտադիր է դառնում դրա կնքման պահից և գործում է ________ տարի ժամկետով: Պայմանագրի գործողությունը համարվում է երկարաձգված` նույն ժամկետով և պայմաններով, եթե կողմերից որևէ մեկը մեկ ամիս առաջ չի դիմում մյուս կողմին` այն փոփոխելու կամ դադարեցնելու համար:
8.2. Պայմանագրի գործողության ժամկետում մատակարարվող ջրի և ջրահեռացման համակարգով հեռացվող կեղտաջրի ծավալների ու բաղադրության փոփոխման դեպքում պայմանագիրը ենթակա է փոփոխման:
9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾՈՒՄԸ
9.1. Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել առնվազն մեկ ամիս առաջ` դրա մասին տեղեկացնելով մյուս կողմին, եթե`
9.1.1. բազմիցս խախտվել են ծառայությունների մատուցման ժամկետները (2 և ավելի անգամ).
9.1.2. բազմիցս խախտվել են ծառայությունների դիմաց վճարման ժամկետները (2 և ավելի անգամ).
9.1.3. արտակարգ իրավիճակի դեպքում (ֆորս-մաժոր), եթե այն տևում է 2 ամիս և ավելի:
9.2. Պայմանագրի միակողմանի լուծման մասին զգուշացում ստանալիս մյուս կողմն իրավունք ունի այն դիտարկելու որպես վեճ, որը լուծվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կանոններով սահմանված կարգով:
9.3. Պայմանագիրն առանց պատճառաբանության միակողմանի լուծելու ցանկություն հայտնած կողմը պարտավոր է փոխհատուցել դրա հետևանքով մյուս կողմին պատճառած վնասները:
9.4. Պայմանագրի փոփոխումը կամ վաղաժամկետ դադարումը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:
10. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա կապված է ֆորս-մաժորային դեպքերի հետ, որոնք ծագել են պայմանագիրը կնքելուց հետո, և որոնք կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը:
11. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
11.1. Պայմանագրով չկարգավորված և չնախատեսված հարցերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11.2. Պայմանագիրը կնքված է 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, և դրանք պահպանվում են կողմերից յուրաքանչյուրի մոտ:
12. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ջրամատակարար ___________________________ ___________________________ (բանկի անվանումը և հաշվի N) ___________________________ (հեռախոսահամարը) ___________________________ (ստորագրությունը)
Կ.Տ. |
Բաժանորդ Գտնվելու վայրը __________________ _____________________________ _____________________________ (բանկի անվանումը և հաշվի համարը) _____________________________ (հեռախոսահամարը) _____________________________ (ստորագրությունը) ____ __________ 200 թ. Կ.Տ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ
Բաժանորդը` ի դեմս __________________________, ստացված խմելու ջրի և ջրահեռացման դիմաց (պաշտոնը, անունը, ազգանունը) պարտքը` _________________________________ դրամի չափով, պարտավորվում է (թվերով, բառերով) ջրամատակարարին` _____________________ վճարել ստորև նշված ժամկետներում. (անվանումը) |
Պարտքի |
200 թ. վճարվելիք գումարի չափը` ըստ ամիսների | |||||||||||
հունվար |
փետրվար |
մարտ |
ապրիլ |
մայիս |
հունիս |
հուլիս |
օգոստոս |
սեպտեմբեր |
հոկտեմբեր |
նոյեմբեր |
դեկտեմբեր | |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Տույժերը հաշվարկվում են անկախ պարտքերի մարման ժամանակացույցի կնքումից:
Ջրամատակարար |
Բաժանորդ |
Կ.Տ. ________________________ (ստորագրությունը) ___ _________ 200 թ. |
|
Հավելված N 4 |
Կ Ա Ր Գ
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործառույթներ իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` ջրամատակարար) շահագործմանը հանձնված ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով նախատեսված դեպքերում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացումներ կատարելու կամ կատարված միացումների փոփոխության նպատակով ջրամատակարարի կողմից տեխնիկական պայմանների սահմանման կարգը (այսուհետ` կարգ):
2. Ջրամատակարարի կողմից տեխնիկական պայմանները տրվելու և տրված տեխնիկական պայմանների փոփոխման գործընթացն իրականացվում է անվճար:
II. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
3. Ջրամատակարարման և ջրահեռացման արտաքին ցանցերին նոր միացումներ կատարելու կամ կատարված միացումների փոփոխության համար կազմակերպությունը (ինչպես նաև անհատ ձեռնարկատերը) կամ ֆիզիկական անձը պարտավոր է ջրամատակարարից ստանալ համապատասխան տեխնիկական պայմանները սահմանող փաստաթուղթ` ջրամատակարարին ներկայացնելով գրավոր դիմում: Կազմակերպությունը (ինչպես նաև անհատ ձեռնարկատերը) ջրամատակարարին ներկայացվող գրավոր դիմումում պետք է նշի`
ա) ըստ նպատակների հաշվարկված պահանջվելիք ջրաքանակը և անհրաժեշտ ճնշումը.
բ) կեղտաջրերի հաշվարկային քանակը, իսկ արտադրական կեղտաջրերի համար` նաև բաղադրությունը:
4. Կազմակերպությունը (ինչպես նաև անհատ ձեռնարկատերը) կամ ֆիզիկական անձը դիմումին կից պետք է ներկայացնի`
ա) կառուցվող (կառուցված) օբյեկտի հաստատված սխեմատիկ հատակագիծը.
բ) միացվող (միացված) օբյեկտի տեխնիկական բնութագիրը:
5. Ջրամատակարարը կարգի 3-րդ ու 4-րդ կետերում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում մշակում և կազմակերպությանը (ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջը) կամ ֆիզիկական անձին է տրամադրում ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցերին միանալու (կատարված միացումը փոփոխելու) տեխնիկական պայմանները կամ միացումը (միացման փոփոխությունը) մերժելու հիմնավորումը:
6. Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման (կատարված միացումների փոփոխության) տեխնիկական պայմաններով սահմանվում են`
ա) ջրամատակարարման համար`
ջրամատակարարման արտաքին համակարգին միանալու (միացման փոփոխության) տեղը (փողոցը, հորի կամ խցի համարը),
միացման տեղում երաշխավորված ազատ ճնշումը,
տրվող ջրի առավելագույն ելքը և ջրապահանջի ռեժիմը,
տեխնիկական պայմանների գործողության ժամկետը,
անհրաժեշտության դեպքում` միացմանը ներկայացվող հատուկ տեխնիկական պահանջները.
բ) ջրահեռացման համար`
ջրահեռացման արտաքին համակարգին միանալու (միացման փոփոխության) տեղը (փողոցը, հորի կամ խցի համարը),
ջրահեռացման ցանցին (կոլեկտորին) միանալու տեղում առվակի նիշը և լցվածությունը,
հեռացվող կեղտաջրերի քանակը և հեռացման ռեժիմը, իսկ արտադրական կեղտաջրերի համար` նաև բաղադրությունը,
կեղտաջրերի ելքը չափելու և փորձանմուշ վերցնելու հարմարանքներին ներկայացվող պահանջները` միայն արտադրական կեղտաջրերի համար,
տեխնիկական պայմանների գործողության ժամկետը,
անհրաժեշտության դեպքում` միացմանը ներկայացվող հատուկ տեխնիկական պահանջները:
III. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
7. Ջրամատակարարները համակարգում ու վերահսկում են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման (կատարված միացումների փոփոխության) տեխնիկական պայմանների սահմանումը և դրանց նկատմամբ հսկողությունը (վերահսկողությունը) իրականացնում են իրենց տարածքային ստորաբաժանումների միջոցով:
8. Սահմանված տեխնիկական պայմանների պահպանումը պարտադիր է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացած կազմակերպության (ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ) կամ ֆիզիկական անձանց համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |