Գլխավոր տեղեկություն
Номер
N 19-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.09.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2021
Принят
Գեղասար համայնքի ավագանի
Дата принятия
23.08.2021
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
23.08.2021
Дата вступления в силу
06.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ԳԵՂԱՍԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 օգոստոսի 2021 թվականի N 19-Ն

 

ԳԵՂԱՍԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի Գեղասար համայնքի ավագանին որոշում է.

 

1.Գեղասար համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեում կատարել փոփոխություն բյուջեի 5129 հոդվածի 01.01.01. խումբ ենթախմբից 50.000 / հիսուն հազար/ դրամ գումար տեղափոխել 5134 հոդվածի 09.02.02. խումբ ենթախմբին նախագծահետազոտական ծախսեր կատարելու համար, պահուստային ֆոնդի 4891 հոդվածի 11.01.02 խումբ ենթախմբից 200.000/երկու հարյուր հազար/ դրամ գումար տեղափոխել 4269 հոդվածի 09.02.02. խումբ ենթախմբին առաջին դասարանցիներին պայուսակներ, գրենական պիտույքներ և դպրոցի մեկ դասասենյակի համար նյութեր ձեռք բերելու համար։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ տասներորդ օրը։

 

Կողմ-4
 

Դեմ-0
 

Ձեռնպահ-0
 

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ

   

ՄԿՐՏՉՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

   

ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ԱՆՆԱ

   

ՍԻՄՈՆՅԱՆ ՎՐԵԺ

   

 

Համայնքի ղեկավար`

ՎԱՐԱԶԴԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական: