ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ԱՊՐԻԼԻ 2021 թվականի N 134-Ն
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԲԱՇԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 21-ի 30-Ն որոշումը որոշում եմ՝
1. Հաստատել Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի եռամսյակային բաշխումը /հավելված 1, 2/։
2. Հաստատել Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերի նախահաշիվները՝ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման հոդվածների /հավելված 1, 4/։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝
2021 թ. ապրիլի 23 ք. Ալավերդի |
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական: