Գլխավոր տեղեկություն
Номер
N 838-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.11.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
24.11.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
24.11.2023
Дата вступления в силу
25.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 838-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 236-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերություն կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մարտի 22-ի Հայկական կարմիր խաչի ընկերություն կողմից իրականացվող «Ձմռան ամիսներին, ձմռանը նախորդող և հաջորդող ամիսներին աջակցություն և ՀԿԽԸ Մարզային մասնաճյուղերի կարողությունների զարգացում» ծրագրի մասին» N 236-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Վալսա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01017079) 2023 թվականի նոյեմբերի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդի մատակարարում` 2,235,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Տիգման գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00890518) 2023 թվականի նոյեմբերի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդի մատակարարում` 2,046,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Տիգման գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00890518) 2023 թվականի նոյեմբերի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների մատակարարում` 198,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Հ և Մ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01306575) 2023 թվականի նոյեմբերի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդի մատակարարում` 2,640,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Հ և Մ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01306575) 2023 թվականի նոյեմբերի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական ապրանքների մատակարարում` 972,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2023 թվականի նոյեմբերի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի ձեռքբերում` 929,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

24.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ