Գլխավոր տեղեկություն
Номер
N 225-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (15.12.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 14.12.2023
Принят
Արտաշատ համայնքի ավագանի
Дата принятия
06.12.2023
Подписан
Համայնքի ավագանի
Дата подписания
06.12.2023
Дата вступления в силу
15.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

06 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ N 225-Ն

 

2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով և 88-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է․

1.2024 թվականի համար սահմանել Արտաշատ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -24

 

ԱԶԱՏՅԱՆ ԱՆԻ

 

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ

 

ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

 

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

 

ԵՓՐԵՄՅԱՆ ԱՐՄԵՆ

 

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

 

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ

 

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ

 

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ

 

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ

 

ՀՈՎՍԵՓՅԱՆ ՍՈԿՐԱՏ

 

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

 

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

 

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

 

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ

 

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ

 

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

 

ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ

 

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ

 

ՍԱՀԱԿՅԱՆ ԻՇԽԱՆ

 

ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

 

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ

 

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ

 

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի

Արտաշատ համայնքի ավագանու

2023 թվականի 06 դեկտեմբերի

N 225-Ն որոշման

 

2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

NN

Համայնքի կողմից մատուցվող ծառայության անվանումը

Սահմանված

դրույքաչափերը

(ՀՀ դրամ)

1.

Արտաշատ համայնքի մշակութային կազմակերպությունների վարչական շենքերից օգտագործման նպատակով տարածքներ տրամադրելու համար հետևյալ վճարները.

 

ա․

«Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության վարչական շենքի մեծ դահլիճը օգտագործման տրամադրելու համար` մեկ օրվա համար.

100000

(մեկ հարյուր հազար)

բ․

«Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության վարչական շենքի փոքր դահլիճը օգտագործման տրամադրելու համար` մեկ օրվա համար.

30000

(երեսուն հազար)

գ․

«Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության վարչական շենքից օգտագործման նպատակով տարածքներ տրամադրելու համար` մինչև 100 քմ (1 քմ-ի համար ամսական).

1000

(մեկ հազար)

101 քմ-ից ավելի մակերես ունեցող տարածքների համար՝ ավել յուրաքանչյուր 1 քմ մակերեսի համար հավելյալ.

100000 (մեկ հարյուր հազար)

500 (հինգ հարյուր)

 դ․

Արտաշատ համայնքի գյուղական բնակավայրերի մշակույթի տների (ակումբների) դահլիճները օգտագործման տրամադրելու համար` մեկ օրվա համար.

15000

(տասնհինգ հազար)

ե․

Արտաշատ համայնքի գյուղական բնակավայրերի մշակույթի տների (ակումբների) շենքերից արվեստի խմբակների օգտագործման նպատակով տարածքներ տրամադրելու համար` մինչև 100 քմ մակերեսը (1 քմ-ի համար ամսական).

200

(երկու հարյուր)

զ․

Արտաշատ համայնքի գյուղական բնակավայրերի մշակույթի տների (ակումբների) շենքերից այլ ծառայությունների օգտագործման նպատակով տարածքներ տրամադրելու համար` մինչև 100 քմ մակերեսը (1 քմ-ի համար ամսական).

500

(հինգ հարյուր)

է․

101 քմ-ից ավելի մակերես ունեցող տարածքների համար՝ ավել յուրաքանչյուր 1 քմ մակերեսի համար հավելյալ.

20000 (քսան հազար)

100 (մեկ հարյուր)

2.

«Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գեղագիտական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության վարչական շենքից օգտագործման նպատակով տարածքներ տրամադրելու համար վճարներ.

 

ա․

«Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գեղագիտական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության վարչական շենքի դահլիճը օգտագործման տրամադրելու համար` մեկ օրվա համար.

100000

(մեկ հարյուր հազար)

բ․

«Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գեղագիտական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության վարչական շենքից օգտագործման նպատակով տարածքներ տրամադրելու համար` մինչև 100 քմ մակերեսը (1 քմ-ի համար ամսական).

1000

(մեկ հազար)

101 քմ-ից ավելի մակերես ունեցող տարածքների համար՝ ավել յուրաքանչյուր 1 քմ մակերեսի համար հավելյալ.

100000 (մեկ հարյուր հազար)

500

(հինգ հարյուր)

3.

«Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մարզադաշտը օգտագործման տրամադրելու համար՝ մեկ օրվա համար.

100000

(մեկ հարյուր հազար)

4.

Արտաշատ համայնքի գյուղական բնակավայրերի մարզադաշտերը օգտագործման տրամադրելու համար` մեկ օրվա համար.

20000

(քսան հազար)

5.

«Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ռ. Գոլեցյանի անվան ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մարզադահլիճները օգտագործման տրամադրելու համար՝ յուրաքանչյուր մարզադահլիճի մեկ օրվա համար.

50000

(հիսուն հազար)

6.

Արտաշատ համայնքի գյուղական բնակավայրերի մարզադահլիճները օգտագործման տրամադրելու համար` մեկ օրվա համար՝

15000

(տասնհինգ հազար)

7.

Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող հենասյուները վարձակալությամբ տրամադրելու դեպքում յուրաքանչյուր հենասյան համար վարձավճարը ամսական.

500

(հինգ հարյուր)

8.

Արտաշատ համայնքի գյուղական բնակավայրերի համայնքի սեփականություն հանդիսացող հենասյուները վարձակալությամբ տրամադրելու դեպքում յուրաքանչյուր հենասյան համար վարձավճարը սահմանել` ամսական․

300

(երեք հարյուր)

9.

Արտաշատի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկից օգտագործման նպատակով տարածքներ տրամադրելու համար 1 քմ-ի համար ամսական.

2000

(երկու հազար)

10.

Արտաշատ համայնքի գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերի վարչական շենքերից օգտագործման նպատակով տարածքներ տրամադրելու համար 1 քմ-ի համար ամսական.

800

(ութ հարյուր)

11.

Արտաշատի համայնքապետարանի վարչական շենքի երկրորդ հարկից օգտագործման նպատակով տարածքներ տրամադրելու համար 1 քմ-ի համար ամսական.

700

(յոթ հարյուր)

12.

Համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի (շենք-շինությունների) գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, գումարած յուրաքանչյուր քառակուսի մետրի համար հավելյալ.

30000 (երեսուն հազար)

300

(երեք հարյուր)

13.

Համայնքի վարչական տարածքում, բնակավայրերում գտնվող բնակելի և հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, գումարած յուրաքանչյուր քառակուսի մետրի համար հավելյալ.

30000 (երեսուն հազար)

100

(մեկ հարյուր)

14.

Միջմարզային և ներմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար համայնքի ավտոկանգառներից օգտվելու ծառայության վճար տարեկան.

100000

(մեկ հարյուր հազար)

15.

Համայնքի տարածքում համայնքապետարանի կողմից ծառայությունների մատուցման համար (այն աշխատանքների համար, որոնք օրենքով սահմանված կարգով չեն պահանջում շինարարության թույլտվություն) տեղական վճար` մեկ միավորի համար.

5000

(հինգ հազար)

16.

Համայնքի տարածքում համայնքապետարանի կողմից ծառայությունների մատուցման համար (այն աշխատանքների համար, որոնք օրենքով սահմանված կարգով պահանջում են շինարարության թույլտվություն) տեղական վճար` գծմ (երկարության) հաշվարկով.

ա․

Արտաշատ համայնքի տարածքում գտնվող ինժեներական ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների ենթակառուցվածքներին միանալու նպատակով մինչև 30գծմ երկարությամբ շինարարական աշխատանքների թույլտվության համար.

5000

(հինգ հազար)

բ․

Արտաշատ համայնքի տարածքում գտնվող ինժեներական ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների ենթակառուցվածքներին միանալու նպատակով 31-ից մինչև 100գծմ երկարությամբ շինարարական աշխատանքների թույլտվության համար.

10000

(տասը հազար)

գ․

Արտաշատ համայնքի տարածքում ինժեներական ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների ենթակառուցվածքներին միանալու նպատակով 101-ից մինչև 300գծմ երկարությամբ շինարարական աշխատանքների թույլտվության համար.

20000

(քսան հազար)

դ․

Արտաշատ համայնքի տարածքում ինժեներական ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների ենթակառուցվածքներին միանալու նպատակով 301-ից ավել երկարությամբ շինարարական աշխատանքների թույլտվության համար:

50000

(հիսուն հազար)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 դեկտեմբերի 2023 թվական: