Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 10-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2022
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
22.12.2022
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
22.12.2022
Дата вступления в силу
24.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 դեկտեմբեր 2022 թ.

թիվ 10-Ն

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

««ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ), «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել՝

1) «Ծառայությունների միջազգային առևտրի մասին» Ձև 1-Միջազգային ծառայություն (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի.

2) «Ծառայությունների միջազգային առևտրի մասին» Ձև 1-Միջազգային ծառայություն (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի.

3) «Միջազգային երթուղիներում մատուցված տրանսպորտային ծառայությունների մասին» Ձև 1-Միջազգային տրանսպորտ (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 3-ի.

4) «Միջազգային երթուղիներում մատուցված տրանսպորտային ծառայությունների մասին» Ձև 1-Միջազգային տրանսպորտ (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 4-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի ««Կապի և այլ միջազգային ծառայությունների մասին» Ձև թիվ 1-Ծառայություններ (կապ) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և կազմելու վերաբերյալ ցուցումները հաստատելու մասին» N 139-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի ««Հանգստի, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպման գծով ծառայությունների ներմուծման և արտահանման մասին» Ձև թիվ 13-Ծառայություն (փոստային-եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և կազմելու վերաբերյալ ցուցումները հաստատելու մասին» N 140-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի օգոստոսի 7-ի ««Միջազգային երթուղիներում մատուցված տրանսպորտային ծառայությունների մասին» Ձև 1-Միջազգային տրանսպորտ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի թիվ 138-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 08-Ն որոշումը:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2022 թվականի դեկտեմբերի 22-ի 
թիվ 10-Ն որոշման

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2022 թվականի դեկտեմբերի 22-ի 
թիվ 10-Ն որոշման

 

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2022 թվականի դեկտեմբերի 22-ի 
թիվ 10-Ն որոշման

 

 

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2022 թվականի դեկտեմբերի 22-ի 
թիվ 10-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական: