ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
02 օգոստոսի 2022 թվականի |
թիվ 127-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի ԹԻՎ 55-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, 34-րդ հոդվածով` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի ապրիլի 5-ի «2022-2023 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Եղիշե Չարենց-125», «Հայոց բանակի կազմավորման 30-ամյակ» ոսկե և «Հայոց բանակի կազմավորման 30-ամյակ», «Օգանեսոն (Օg)», «Դավիթ Բեկ», «Օհան Դուրյան-100» արծաթե հուշադրամները շրջանառության մեջ դնելու մասին» թիվ 55-Ն որոշման 3-րդ կետում «օգոստոսի 22-ից» բառերը փոխարինել «սեպտեմբերի 13-ից» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահիտեղակալ |
Ն. Երիցյան |
2022 թ. օգոստոսի 3 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 օգոստոսի 2022 թվական: