ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 2022 թվականի N 43-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել «Արարատ-Ճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի օգոստոսի 10-ին կնքված N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/24Շ, «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի օգոստոսի 10-ին կնքված N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/21Շ-1, «ԵՎՐՈԱՍՖԱԼՏ» փակ բաժնետիրական ընկերության հետ 2021 թվականի հուլիսի 26-ին կնքված N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/10Շ-1, «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի օգոստոսի 13-ին կնքված N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/18Շ, «Լեոպոլդ և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի օգոստոսի 20-ին կնքված N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/22Շ և «Լեոպոլդ և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հուլիսի 21-ին կնքված N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/10Շ-2 պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրերում՝ պայմանագրերի հավելված 2-ով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետի սկիզբը սահմանելով 2022 թվականի մարտի 15-ը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
13.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
|
|
(հավելվածը փոփ. 03.03.22 N 236-Ն)
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2022 թվական: