ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2002 թվականի N 586-Ա
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 63-րդ հոդվածի չորրորդ մասին և 121-րդ հոդվածի յոթերորդ մասի չորրորդ կետին համապատասխան`
Հաստատել անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2002 թ. հոկտեմբերի 11-ի N 586-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ Հայաստանի Հանրապետության ՀԱՆՁՆԱԽՄԲԻ
Վ. Նարիմանյան |
|
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ (հանձնաժողովի նախագահ) |
Կ. Դաբաղշյան |
|
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ա. Բաղդասարյան |
|
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ |
Ա. Սմբատյան |
|
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակից |
Ա. Դավոյան |
|
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ |
Դ. Ստեփանյան |
|
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ |
Վ. Սահրադյան |
|
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության գլխավոր մասնագետ |
Լ. Վարդանյան |
|
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն |
Ե. Ահարոնյան |
|
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինության վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի 3-րդ քարտուղար |
Վ. Սարգսյան |
|
- Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ) |
Լ. Չիլինգարյան |
|
- Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ) |
Է. Սարգսյան |
|
- «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար |
Գ. Հովսեփյան |
|
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կադաստրի վարման և մոնիթորինգի բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |