ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1475-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 586-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 11-ի «Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի կազմը հաստատելու մասին» N 586-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1475-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2002 թ. հոկտեմբերի 11-ի N 586-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ (հանձնախմբի նախագահ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ (հանձնախմբի նախագահի տեղակալ)
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի պետ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության խորհրդական Գրիգոր Մելքոնյան
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր (համաձայնությամբ)
Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների թեկնածու (համաձայնու- թյամբ)
«Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)»։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |