ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2010 թվականի N 1715-Ն
«ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ու ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լուծարել «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» և «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները:
2. (կետն ուժը կորցրել է 03.11.16 N 1121-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 03.11.16 N 1121-Ն)
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին`
1) 15-օրյա ժամկետում ստեղծել սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների լուծարային հանձնաժողովներ.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների լուծարման գործընթացը.
3) սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին` բացառությամբ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային կենտրոնների գույքի:
(4-րդ կետը լրաց. 14.04.11 N 375-Ն)
5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների լուծարման հաշվեկշիռները կազմելու օրվա դրությամբ այդ կազմակերպությունների պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
6. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ, 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պահպանման ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ:
7. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվառումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1715-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
(հավելվածն ուժը կորցրել է 03.11.16 N 1121-Ն)