ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 403-Ա
«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 43,694,000 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 10.12.21 N 990-Ա)
2. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
18.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 403-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
«Արփի լիճ» ազգային պարկի պահպանության բարելավում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Կովկասի բնության հիմնադրամ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ, գ. Բերդաշեն, ՀՎՀՀ՝ 05536278 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Շիրակի մարզ, գ. Բերդաշեն Շրջակա միջավայրի պահպանություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
43.694.000 դրամ, որից՝ 7.412.000 դրամը նախորդ տարվա մնացորդը |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի մայիսի 5-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 03.03.2021 թվականին կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2021 թվականի ծրագիր` 05.05.2021 31.12.2021թթ. - 43 694 000 դրամ, այդ թվում` 1. «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր - 27480.0 հազար դրամ: 2. Ծառայությունների ձեռքբերում (2-4-րդ եռամսյակներ) - 2950.0 հազար դրամ: 3. Հագուստի ձեռքբերում (2-4-րդ եռամսյակներ) - 2125.0 հազար դրամ: 4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (2-4-րդ եռամսյակներ) - 3080.0 հազար դրամ: 5. Տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում (2-4-րդ եռամսյակներ) - 4213.0 հազար դրամ: 6. Վարչական սարքավորումների ձեռքբերում (2-4 եռամսյակ) - 1536.0 հազար դրամ: 7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (2-4-րդ եռամսյակներ) - 2310.0 հազար դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր - 27480.0 հազար դրամ: 2. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 2950.0 հազար դրամ, այդ թվում` ● էլեկտրաէներգիա - 1200.0 հազար դրամ, ● համացանց - 850.0 հազար դրամ, ● առողջապահության ապահովագրական ծառայություններ - 900.0 հազար դրամ: 3. Հագուստի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 2125.0 հազար դրամ, այդ թվում` ● արտահագուստ պահպանության բաժնի աշխատակիցների համար (ձմեռային և ամառային բաճկոններ, ճտքավոր կոշիկներ, ձեռնոց, ամառային և ձմեռային գլխարկներ, ամառային և ձմեռային շապիկ) - 1125.0 հազար դրամ (15 հատ), ● բաճկոնակ՝ սարքավորումներով (լապտեր, ձեռնափայտ, ջրաման, դանակ, սփրեյ, էլեկտրաշոկ և այլն) - 750.0 հազար դրամ (15 հատ), ● հատուկ հանդերձանք և պարագաներ - 250.0 հազար դրամ (5 հատ)։ 4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 3080.0 հազար դրամ, այդ թվում` ● բենզին «Ռեգուլյար» - 1200.0 հազար դրամ (3000 լիտր), ● դիզելային վառելիք (ամառային) 1500 լիտր, - 570.0 հազար դրամ (3000 լիտր), ● սեղմված բնական գազ - 957.0 հազար դրամ (3300 կգ), ● տրակտորի մասեր - 275.0 հազար դրամ, ● հակասառիչ հեղուկ - 78.0 հազար դրամ (60 լիտր): 5. Տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 4213.0 հազար դրամ, այդ թվում` ● պարեկային նավակներ - 4213.0 հազար դրամ (1 հատ): 6. Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 1536.0 հազար դրամ, այդ թվում` ● դյուրակիր համակարգիչ - 400.0 հազար դրամ (1 հատ), ● տեսահսկման համակարգ - 936.0 հազար դրամ (1 հատ), ● կենցաղային սառնարաններ - 200.0 հազար դրամ (1 հատ)։ 7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 2310.0 հազար դրամ, այդ թվում` ● հեռադիտակ - 500.0 հազար դրամ (5 հատ), ● գազի բալոններ - 500.0 հազար դրամ (2 հատ), ● մետաղական կառույցների տեղադրում - 980.0 հազար դրամ (2 հատ), ● շղթայավոր սղոցներ - 80.0 հազար դրամ (1 հատ), ● դիզելային գեներատոր - 250.0 հազար դրամ (1 հատ)։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր - 3.586.0 հազար դրամ 1. Էներգետիկ ծառայություններ - 1.200.0.0 հազար դրամ, 2. Կապի ծառայություններ - 850.0 հազար դրամ, 3. Վարչական սարքավորումներ - 1536.0 հազար դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ինչպես նաև սահմանված կարգով տեղեկատվություն է ներկայացվում ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
18.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |