ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2021 թվականի N 598-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2020 թվականի մայիսի 6-ի «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-267-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
16.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 598-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
NN ը/կ |
Գործողությունը |
Ժամկետը |
Պատասխանատուն |
Ֆինանսավորման աղբյուրը |
1. |
Նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման գործիքակազմի մշակում |
2021 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
2. |
Նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության և զարգացման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի և ձևաթղթերի մշակում (նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ, մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներ, անհատական թղթապանակ, անհատական ուսուցման և զարգացման պլան) |
2021 թ. օգոստոսի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
3. |
Նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման մոդուլների մշակում |
2021 թ. օգոստոսի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ |
4. |
Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների վերապատրաստում «Կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող նախադպրոցականների գնահատում» և «Կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող նախադպրոցականներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրում» թեմաներով |
2021 թ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ |
5. |
ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական համընդհանուր ներառական կրթությանն անցմանն ընդառաջ համընդհանուր ներառականության ներդրման վերաբերյալ իրազեկության բարձրացում (տեղեկատվական արշավների անցկացում և գործողությունների իրականացման արդյունքների լուսաբանում) |
2021-2022 թթ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
6. |
ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական համընդհանուր ներառական կրթությանն անցմանն ընդառաջ նախադպրոցական ուսումնական հաստատությունների և Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մանկավարժական աշխատողների վերապատրաստում` նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ մանկավարժական աշխատանքների կազմակերպման մեթոդաբանության հարցերի շուրջ |
2021-2022 թթ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ |
7. |
ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատում |
2021-2022 թթ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
8. |
ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում գործող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (կենտրոնների) կողմից սպասարկվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկի հաստատում |
2021-2022 թթ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
9. |
ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում գործող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (կենտրոնների) կողմից նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման նպատակով ֆինանսավորում |
2021 թ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջե |
10. |
ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներառման և մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման գործընթացների մշտադիտարկում |
2021-2022 թթ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ |
11. |
ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթությանն անցմանն ընդառաջ համընդհանուր ներառականության ներդրման վերաբերյալ իրազեկության բարձրացում (տեղեկատվական արշավների անցկացում և գործողությունների իրականացման արդյունքների լուսաբանում) |
2022-2023 թթ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզպետարաններ |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
12. |
ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում նախադպրոցական համընդհանուր ներառական կրթությանն անցմանն ընդառաջ նախադպրոցական ուսումնական հաստատությունների և Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մանկավարժական աշխատողների վերապատրաստում` նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ մանկավարժական աշխատանքների կազմակերպման մեթոդաբանության հարցերի շուրջ |
2022-2023 թթ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզպետարաններ |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ |
13. |
ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատում |
2022-2023 թթ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզպետարաններ |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
14. |
ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (կենտրոնների) կողմից սպասարկվող նախադպրոցական ոսումնական հաստատությունների ցանկի հաստատում |
2022-2023 թթ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզպետարաններ |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
15. |
ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում գործող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (կենտրոնների) կողմից նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման նպատակով ֆինանսավորում |
2022-2023 թթ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզպետարաններ |
ՀՀ պետական բյուջե |
16. |
ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներառման և մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման գործընթացների մշտադիտարկում |
2022-2023 թթ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
16.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2021 թվական:
