ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2021 թվականի N 910-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 8-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 5-ի N 1638-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2021 թվականի մարտի 30-ի թիվ 05100010/300321/0016334 և 05100010/300321/0016336 հայտարարագրերով ձևակերպված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված թվով 12 «Մերսեդես Բենց Սպրինտեր» մակնիշի տրանսպորտային միջոցները՝ համաձայն հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և գույքի անհատույց օգտագործման իրավունքով հանձնել սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին և Արցախի Հանրապետությանը` բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պետական հաշվառման, ներառյալ՝ հաշվառման ծախսերի վճարման, անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման` դրանցում նախատեսելով դրույթներ գույքը բացառապես բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման նպատակով օգտագործելու, գույքի շահագործման և ապահովագրության ծախսերն օգտագործողի կողմից վճարելու և սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` պայմանագրի դադարման հնարավորության մասին, ինչպես նաև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 910-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ
NN ը/կ |
Կազմակերպության անվանումը |
Ավտոմեքենայի անվանումը և մակնիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնականացման համարը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Մնացորդային արժեքը (դրամ) |
1. |
Արցախի Հանրապետություն |
Մերսեդես Բենց Սպրինտեր 315 CDI |
2006 |
WDB9066331S128550 |
2.120.322,0 |
2.120.322,0 |
2. |
Մերսեդես Բենց Սպրինտեր 318 CDI |
2008 |
WDB9066331S359317 |
2.597.392,0 |
2.597.392,0 | |
3. |
Մերսեդես Բենց Սպրինտեր 315 CDI |
2006 |
WDB9066331S128108 |
2.120.322,0 |
2.120.322,0 | |
4. |
«Կարբիի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ |
Մերսեդես Բենց Սպրինտեր 315 CDI |
2007 |
WDB9066331S193476 |
2.332.352,0 |
2.332.352,0 |
5. |
«Ուջանի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ |
Մերսեդես Բենց Սպրինտեր 315 CDI |
2006 |
WDB9066331S128106 |
2.120.322,0 |
2.120.322,0 |
6. |
«Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
Մերսեդես Բենց Սպրինտեր 318 CDI |
2008 |
WDB9066331S277463 |
2.597.392,0 |
2.597.392,0 |
7. |
«Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
Մերսեդես Բենց Սպրինտեր 318 CDI |
2008 |
WDB9066331S368464 |
2.597.392,0 |
2.597.392,0 |
8. |
«Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
Մերսեդես Բենց Սպրինտեր 318 CDI |
2008 |
WDB9066331S273916 |
2.597.392,0 |
2.597.392,0 |
9. |
Մերսեդես Բենց Սպրինտեր 318 CDI |
2008 |
WDB9066331S364431 |
2.597.393,0 |
2.597.393,0 | |
10. |
«Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
Մերսեդես Բենց Սպրինտեր 315 CDI |
2006 |
WDB9066331S128551 |
2.120.322,0 |
2.120.322,0 |
11. |
ԵՊԲՀ հիմնադրամ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր |
Մերսեդես Բենց Սպրինտեր 315 CDI |
2006 |
WDB9066331S128107 |
2.120.322,0 |
2.120.322,0 |
12. |
«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ |
Մերսեդես Բենց Սպրինտեր 315 CDI |
2006 |
WDB9066331S129878 |
2.120.322,0 |
2.120.322,0 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |