Գլխավոր տեղեկություն
Номер
N 621
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.09.2021-20.10.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.06.19/19(194) Հոդ.449
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.05.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.05.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.05.2002
Дата вступления в силу
25.05.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մայիսի 2002 թվականի N 621
քաղ. Երևան

ԱՌԱՆՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ԳԱՆՁՄԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ խաղողի կտրոնների, կարտոֆիլի, սպելտայի (հաճար), փափուկ ցորենի եվ մեսլին սերմացուի, գարու, ոլոռի եվ լոբու ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 04.08.11 N 1096-Ն, փոփ. 30.07.15 N 862-Ն)

 

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 30.07.15 N 862-Ն)

1. Հաստատել առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման՝ Հայաստանի Հանրապետություն խաղողի կտրոնների, կարտոֆիլի, սպելտայի (հաճար), փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու սերմացուների ներմուծման կարգը (կցվում է):

(1-ին կետը լրաց. 04.08.11 N 1096-Ն, փոփ. 30.07.15 N 862-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 25-ի N 621 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման՝ Հայաստանի Հանրապետություն խաղողի կտրոնների, կարտոֆիլի, սպելտայի (հաճար), փափուկ ցորենի եվ մեսլին սերմացուի, գարու, ոլոռի եվ լոբու սերմացուների ներմուծման

(վերնագիրը լրաց. 04.08.11 N 1096-Ն, փոփ. 30.07.15 N 862-Ն)

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում է «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածին համապատասխան՝ առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման և գանձման՝ խաղողի կտրոնների, կարտոֆիլի, սպելտայի (հաճար), փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու սերմացուների Հայաստանի Հանրապետություն ներմուծման գործընթացը:

(1-ին կետը լրաց. 04.08.11 N 1096-Ն, փոփ. 30.07.15 N 862-Ն)

2. Մաքսային կամ հարկային մարմինները Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքը որպես սերմացու են դիտում միայն այն դեպքում, եթե դրան ուղեկից փաստաթղթերում առկա են սերմացուի սորտայնությունը, դասայնությունը և որակը վկայող՝ առաքող երկրի իրավասու կազմակերպության կամ միջազգային ճանաչում ունեցող այլ իրավասու կազմակերպության կողմից տրված վկայական (հավաստագիր):

(2-րդ կետը լրաց. 30.07.15 N 862-Ն)

2.1. Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման՝ խաղողի կտրոնների և կարտոֆիլի սերմացուի ներկրման համար բավարար հիմք է առաքող երկրի հավաստագրի առկայությունը:

(2.1-ին կետը լրաց. 05.06.03 N 682-Ն, 30.07.15 N 862-Ն)

3. Սպելտայի, փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու սերմացուների ներմուծման համար մաքսային մարմնի փաստաթղթային ստուգման դրական արդյունքի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից այդ ապրանքների ներմուծման դեպքում` ապրանք փոխադրողը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եզրակացությունն ստանալու նպատակով, «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սերմերի որակի ստուգման հավատարմագրված լաբորատորիա (այսուհետև՝ լաբորատորիա) է ներկայացնում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սերմացուների ուղեկից փաստաթղթերի պատճենները՝ փորձանմուշներ վերցնելու և լաբորատոր փորձաքննություն կատարելու համար:

(3-րդ կետը լրաց. 05.06.03 N 682-Ն, 04.08.11 N 1096-Ն, խմբ. 30.07.15 N 862-Ն, փոփ. 08.09.21 N 1453-Ն)

 

II. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ՍՊԵԼՏԱՅԻ, ՓԱՓՈՒԿ ՑՈՐԵՆԻ ԵՎ ՄԵՍԼԻՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ, ԳԱՐՈՒ, ՈԼՈՌԻ ԵՎ ԼՈԲՈՒ սերմացուների որակի փորձաքննությունը

(վերնագիրը լրաց. 04.08.11 N 1096-Ն, փոփ. 30.07.15 N 862-Ն)

 

4. Լաբորատորիայի մասնագետը սերմացուների որակն ստուգելու նպատակով փորձանմուշները վերցնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 900 որոշմամբ հաստատված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 15-ի N 2007-Ն որոշմամբ սահմանված՝ հայտն ստանալուց հետո 2 օրվա ընթացքում: Փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու և լոբու սերմացուների որակի լաբորատոր փորձաքննությունն իրականացվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում, ոլոռի սերմացուներինը՝ 8 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սպելտայինը (հաճար)` 10 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին կազմում է արձանագրություն՝ իր և վարիչի ստորագրությամբ, 3 օրինակից:

(4-րդ կետը փոփ. 05.06.03 N 682-Ն, 30.07.15 N 862-Ն, խմբ. 08.09.21 N 1453-Ն)

5. Արձանագրության 2 օրինակը, լաբորատոր փորձաքննության տվյալների և ապրանքի ուղեկից փաստաթղթերի պատճենների հետ միասին ներկայացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, իսկ լաբորատոր փորձաքննության տվյալների մեկ (վերջին) օրինակը պահվում է լաբորատորիայում:

(5-րդ կետը փոփ. 08.09.21 N 1453-Ն)

 

III. Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման՝ Հայաստանի Հանրապետություն ՍՊԵԼՏԱՅԻ, ՓԱՓՈՒԿ ՑՈՐԵՆԻ ԵՎ ՄԵՍԼԻՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ, ԳԱՐՈՒ, ՈԼՈՌԻ ԵՎ ԼՈԲՈՒ սերմացուների ներմուծման համար եզրակացություն տալը

(վերնագիրը լրաց. 04.08.11 N 1096-Ն, փոփ. 30.07.15 N 862-Ն)

 

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սերմացուների ուղեբեռների ուղեկից փաստաթղթերը և լաբորատոր փորձաքննության տվյալներն ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում տալիս է դրական եզրակացություն (ձևը կցվում է), եթե՝

ա) (ենթակետն ուժը կորցրել է 05.06.03 N 682-Ն)

բ) ըստ լաբորատորիայի պաշտոնական տվյալների՝ տվյալ սերմացուի որակի ցուցանիշները համապատասխանում են ընդունված չափանիշներին.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 05.06.03 N 682-Ն)

(6-րդ կետը փոփ. 05.06.03 N 682-Ն, 08.09.21 N 1453-Ն)

7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եզրակացության և լաբորատոր փորձաքննության տվյալների առաջին օրինակը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ներմուծման դեպքում` հարկային մարմիններ` ապրանքի մաքսային ձևակերպման համար:

(7-րդ կետը լրաց. 30.07.15 N 862-Ն, փոփ. 08.09.21 N 1453-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 05.06.03 N 682-Ն)

 

IV. Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ԵՎ գանձման՝ Հայաստանի Հանրապետություն ՍՊԵԼՏԱՅԻ, ՓԱՓՈՒԿ ՑՈՐԵՆԻ ԵՎ ՄԵՍԼԻՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ, ԳԱՐՈՒ, ՈԼՈՌԻ ԵՎ ԼՈԲՈՒ սերմացուների ներմուծման ենթակա լինելը որոշելը

(վերնագիրը լրաց. 04.08.11 N 1096-Ն, փոփ. 30.07.15 N 862-Ն)

 

9. Մաքսային կամ հարկային մարմինները սպելտայի, փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու սերմացուները ճանաչում են առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման և գանձման Հայաստանի Հանրապետություն ներմուծման ենթակա, եթե առկա են՝

ա) առաքող երկրի պաշտոնական կազմակերպության կողմից վավերացված՝ սերմացուների (սորտային, սերմային) վկայական (հավաստագիր).

բ) լաբորատոր փորձաքննության մասին արձանագրությունը.

գ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության դրական եզրակացությունը:

(9-րդ կետը փոփ. 05.06.03 N 682-Ն, լրաց. 04.08.11 N 1096-Ն, լրաց., փոփ. 30.07.15 N 862-Ն, փոփ. 08.09.21 N 1453-Ն)

10. Մաքսային կամ հարկային մարմինները սպելտայի, փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու սերմացուները չեն ճանաչում առանց ավելացված արժեքի հարկի հաշվառման և գանձման՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման ենթակա՝ սույն կարգի IV բաժնի 9-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրի բացակայության դեպքում:

(10-րդ կետը փոփ. 05.06.03 N 682-Ն, լրաց. 04.08.11 N 1096-Ն, լրաց., փոփ. 30.07.15 N 862-Ն)

 

Ձև

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N _____

 

առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման և գանձման՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սպելտայի, փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու սերմացուների ներմուծման ենթակա լինելու մասին
(վերնագիրը լրաց. 04.08.11 N 1096-Ն, փոփ. 30.07.15 N 862-Ն,
08.09.21 N 1453-Ն)

 

Հայտատու ________________________________________________

_______________________________________________ ի

(անունը, ազգանունը կամ անվանումը, հասցեն)

 

NN
ը/կ

Ծածկագիրը

Սերմացուի
անվանումը

Առաքող
երկիրը

Սերմերի որակի
վկայականի համարը

Սորտը (փոփոխակը)՝
ըստ վկայականի

Բեռան քաշը
(կգ, տոննա)

Սերմացուն
համապատաս-
խանում է 
սահմանված
պահանջներին

1.

(տողը հանվել է 30.07.15 N 862-Ն)

2.

1001 91 100 0

Սպելտա

 

 

 

 

 

3.

1003 10 000 0

Գարի

 

 

 

 

 

4.

1001 91 200 0

Փափուկ ցորեն և մեսլին սերմացու

 

 

 

 

 

5.

(տողը հանվել է 30.07.15 N 862-Ն)

6.

(տողը հանվել է 30.07.15 N 862-Ն)

7.

(տողը հանվել է 30.07.15 N 862-Ն)

8.

0713 10 100 0

Ոլոռ` ցանքի համար

         

9.

0713 33 100 0

Լոբի` ցանքի համար

 

 

 

 

 

 

Եզրակացություն՝ 

1. Ենթակա է որպես սերմացու ներմուծման:

2. Ենթակա չէ որպես սերմացու ներմուծման:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի ՏԵՂԱԿԱԼ

___________________________

(ստորագրությունը)

___________________________

(անունը, ազգանունը)

 

_____ _____________ 200__ թ.

 

Կ. Տ.

 

(ձևը լրաց. 04.08.11 N 1096-Ն, փոփ. 25.04.13 N 438-Ն, փոփ., լրաց. 30.07.15 N 862-Ն, փոփ. 08.09.21 N 1453-Ն)

(հավելվածը լրաց., փոփ. 05.06.03 N 682-Ն, լրաց. 04.08.11 N 1096-Ն, փոփ. 25.04.13 N 438-Ն, փոփ., լրաց., խմբ. 30.07.15 N 862-Ն, խմբ., փոփ. 08.09.21 N 1453-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան