ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2020 թվականի N 567-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Շվեյցարական կարմիր խաչի կողմից` որպես աջակցություն սոցիալապես խոցելի հաշմանդամություն ունեցող անձանց անհատույց հանձնելու նպատակով, Հայկական կարմիր խաչի ընկերության հասցեով ուղարկված քայլակների և անվասայլակների (124 հատ, 2,460 կգ ընդհանուր քաշով, 9,975 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ 5,650 եվրո փոխադրման արժեքը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:
(1-ին կետը փոփ. 13.10.20 N 630-Ա)
2. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումները և բաշխումը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. սեպտեմբերի 30 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.10.2020, N 630-Ա | 14.10.2020, N 567-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|