ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2017 թվականի N 1018-Ն
2017 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ՋՐԻ՝ 170 ՄԼՆ Մ3-Ը ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԻՆ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻՑ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով հաստատված ծրագրի 6-րդ գլխի 6.6-րդ կետի դրույթի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետով և 15-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել 2017 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ հասույթի և կատարված ծախսերի տարբերությունից առաջացող շահույթի (լրացուցիչ շահույթի) հաշվարկման և վճարման կարգը (այսուհետ՝ կարգ)՝ համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել անժամկետ արտաբյուջետային հաշիվ՝ սույն որոշման 1-ին կետում նշված կարգի համաձայն հաշվարկվող լրացուցիչ շահույթն այդ հաշվին վճարելու և սույն որոշման 3-րդ կետում նշված բյուջետային ելքերի նախահաշվով նախատեսված ծախսերի կատարման նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.4-րդ հոդվածով հաստատված` Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագրի (հավելված 5) 3-րդ մասով նախատեսված առաջնային խնդիրների լուծման նպատակային ներդրումների ուղղությունները և դրա իրականացման համար կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
2017 թ. օգոստոսի 18 Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ՋՐԻ՝ 170 ՄԼՆ Մ3-Ը ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԻՆ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻՑ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄՈՏ ՀԱՍՈՒՅԹԻ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋԱՑՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ՇԱՀՈՒՅԹԻ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են 2017 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ հասույթի և կատարված ծախսերի տարբերությունից առաջացող շահույթի (այսուհետ՝ լրացուցիչ շահույթ) հաշվարկման և վճարման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Սևանա լճից 2017 թվականի ընթացքում բաց թողնվող ջրի՝ 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից՝
1) «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացող լրացուցիչ շահույթը (ՇՄԷԿ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ՇՄԷԿ = [(Էառլր -Էառլրկող ) x ՍԴՄԷԿ ] x 0,80
որտեղ՝
Էառլր -ն – «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2017 թվականի օգոստոսի 2-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն առաքված էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտ/ժ):
Էառլրկող – 2017 թվականի օգոստոսի 2-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության «Արգել» և «Արզնի» ՀԷԿ-երի կողմից կողային ջրերի հաշվին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն առաքված էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտ/ժ):
ՍԴՄԷԿ -ն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում սահմանված առաքվող էլեկտրաէներգիայի դրույքն է (դրամ/կՎտ/ժ)՝ առանց ԱԱՀ-ի.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացող լրացուցիչ շահույթը (ՇՀԷՑ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ՇՀԷՑ = [(Էառլր -Էառլրկող ) x (ՍԴՀր-5 – ՍԴՄԷԿ )] x 0,80,
որտեղ՝
ՍԴՀր-5 -ն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանի համար երկդրույք սակագնային համակարգում սահմանված առաքվող էլեկտրաէներգիայի դրույքն է (դրամ/կՎտ/ժ)՝ առանց ԱԱՀ-ի:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված Էառլր և Էառլրկող մեծությունների վերաբերյալ տեղեկատվությունը «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին տրամադրում է «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:
4. Սույն կարգի 2-րդ կետի համաձայն «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում հաշվարկված լրացուցիչ շահույթը վճարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից բացված արտաբյուջետային հաշվին:
(հավելվածը խմբ. 04.07.18 N 790-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |