ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2018 թվականի N 398-Ա
«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐՑԻ, ՔԱՐԻՆՋԻ ԵՎ ՔԱՐԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ 32 ՏՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ՝ 00057312) իրականացվող` 75,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Լոռու մարզի Մարցի, Քարինջի և Քարաձորի համայնքներում 32 տների հիմնանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
2018 թ. դեկտեմբերի 10 Երևան |
Հավելված ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ. դեկտեմբերի 10-ի N 398-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«Լոռու մարզի Մարցի, Քարինջի ԵՎ Քարաձորի համայնքներում 32 տների հիմնանորոգում»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մարցի (12 ընտանիք), Քարինջի (13 ընտանիք) և Քարաձորի (7 ընտանիք) համայնքներում 32 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավում: 32 բնակարանի հիմնանորոգում: Բնակարանների մասնակի կահավորում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է բարեգործի խրախուսում և նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամ (Երևան, Կարապետ Ուլնեցու 14) ԱՄՆ-ի «Հայ օգնության և աջակցման ընկերակցություն (ARDA)» շահույթ չհետապնդող կազմակերպություն |
4. |
Ծրագիրը կատարողը |
«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ: Քաղաքաշինության բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
78,500,000 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մարցի և Քարինջի սոցիալապես անապահով 25 ընտանիք, ինչպես նաև Քարաձորի համայնքի՝ 1988 թվականի երկրաշարժի արդյունքում բնակարաններ կորցրած 7 ընտանիք: Ընտանիքների ընտրությունը կատարվել է «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ընտանիքների ընտրության հանձնախմբի առաջարկությամբ՝ համայնքների ղեկավարների կողմից ներկայացված առավել կարիքավոր ընտանիքներից: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով՝ 1. 1) շինարարական աշխատանքներն իրականացնելու համար շինանյութերի տրամադրում՝ 2. 01.02.2019 թ.-30.12.2019 թ., 41,000,000 դրամ՝ առանց ԱԱՀ-ի. 3. 2) կահույքի (հիմնականում՝ օգտագործված) և կենցաղային տեխնիկայի տրամադրում՝ 4. 01.06.2019 թ.-31.12.2019 թ., 33,000,000 դրամ՝ առանց ԱԱՀ-ի. 5. 3) ինժեներ-շինարարի և ինժեներ-կոնստրուկտորի աշխատավարձ՝ 4,500,000 դրամ: Շինարարական աշխատանքները հիմնականում իրականացվելու են ընտրված ընտանիքների ուժերով: Մեր կողմից իրականացվելու են շինարարության կազմակերպման, վերահսկողության աշխատանքները, ինչպես նաև կիրականացվեն առանձնակի կառուցողական լուծումներ պահանջող աշխատանքները: |
10. |
Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Շինարարական նյութերի, գործիքների, կահույքի և կենցաղային տեխնիկայի ձեռքբերում՝ 74,00,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի Նախատեսվում է, որ այս նպատակով որոշ ապրանքներ (օգտագործված կահույք, գործիքներ և այլն) կներմուծվեն ԱՄՆ-ից՝ 33,000,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ինժեներ-շինարարի և ինժեներ-կոնստրուկտորի աշխատավարձ՝ 4,500,000 դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից՝ սահմանված կարգով |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |