ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
15 հունիսի 2018 թ. |
թիվ 51-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և 36-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու կարգը և հաշվետվության ձևը՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Գ. Բունիաթյան
|
Հավելված N 1
|
ԿԱՐԳ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը:
2. Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվություն (այսուհետ՝ Հաշվետվություն) են ներկայացնում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով՝ Հավելված N 2-ում սահմանված ձևով, այդ թվում՝
ա) «Հաղորդում(ներ)ի անվանումները» սյունակում լրացվում է հաղորդման անվանումը, իսկ ազգային փոքրամասնությունների կյանքի, մշակույթի, այդ թվում՝ իրենց լեզուների մասին հաղորդումների դեպքում նշվում է նաև դրա մասին,
բ) «Հաղորդում(ներ)ի եթերաժամերը» սյունակում լրացվում է հաղորդման հեռարձակման (վերահեռարձակման) սկսվելու և ավարտվելու ժամերը,
գ) «Հաղորդում(ներ)ի հակիրճ նկարագրությունը» սյունակում լրացվում է հաղորդման մասին հակիրճ տեղեկատվություն:
3. Հաշվետվությունը ներկայացվում է եռամսյա կտրվածքով՝ մինչև հաշվետու ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը:
4. Հաշվետվության պատճենը ներկայացվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ:
|
Հավելված N 2
|
Ձև
(եռամսյակային)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ
Ներկայացվում է համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի |
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը |
Ներկայացնում է ________________________________________________________________(անվանումը) Գտնվելու վայրը ____________________________________________________ Հեռախոսահամար(ներ) ______________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@_______________ |
Հ/հ |
Հաղորդում(ներ)ի բնույթը |
Հաղորդում(ներ)ի անվանումները |
Հաղորդում(ներ)ի եթերաժամերը |
Հաղորդում(ներ)ի հակիրճ նկարագրությունը
|
1. |
տեղեկատվական |
|||
2. |
կրթական |
|||
3. |
մշակութային |
|||
4. |
ժամանցային |
Տնօրեն՝ |
_________________ |
________________ | |
Լրացնող (լիազորված անձ) |
__________________ |
________________ |
«_____»_____________20____թ.
(լրացման ամսաթիվը)