ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2018 թվականի N 845-Ն
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. օգոստոսի 3 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականիօգոստոսի 2-ի N 845-Ն որոշման |
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
1. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների ընթացքում օգտագործվող V և Vա դասերին պատկանող պայթյունավտանգավոր հրագործական արտադրատեսակների կազմում կիրառման համար նախատեսված հրագործական բաղադրություններին հատկանշական է պայթյունի (այդ թվում՝ առանց օդի, թթվածնի մասնակցության պայթյունի) վտանգի առաջացման ունակությունը:
2. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների ընթացքում օգտագործվող արտադրատեսակների (ըստ պոտենցիալ վտանգավորության մակարդակի կամ վտանգավոր գործոնների) հիմնական չափորոշիչներն են՝
1) այրվող արգասիքների բոց կամ բարձրաջերմաստիճանային շիթ՝ ամբողջ բոցը.
2) կոնստրուկցիայի այս ու այն կողմ նետվող (տարածվող) հրդեհավտանգ տարրեր (շիկացած հաբեր, շիկացած խարամ, կայծեր և այլն)՝ թռիչքի շառավղով սահմանափակված ամբողջ մակերեսը.
3) ջերմային (ինֆրակարմիր) ճառագայթում՝ մակերևույթային խտությունը 540 Վտ/մ2 և ավելի.
4) պայթյունի ժամանակ հարվածային ալիք՝ ճնշման մակարդակը 35·103 պասկալ (Պա) և ավելի.
5) թռչող խոցող բեկորներ՝ թռիչքի շառավղով սահմանափակված ամբողջ մակերեսը.
6) արտանետման սկզբնական արագության հաշվին կամ ռեակտիվ ուժի ներգործության տակ շարժվող հրագործական արտադրատեսակ կամ հրագործական տարր՝ կինետիկ էներգիան 20 Ջ (ջոուլ) և ավելի.
7) ձայնական ճառագայթում՝ ձայնի մակարդակը՝ իմպուլսայինի դեպքում 140 և ավելի դԲ (դեցիբել), երկարատևի դեպքում 120 և ավելի դԲ (դեցիբել).
8) օպտիկական ճառագայթում՝ հոսքի խտությունը 1·104 և ավելի Ջ/մ2 (ջոուլ մետր քառակուսու վրա).
9) այրման արգասիքներ կամ օդակախույթային վիճակում մանրացում.
10) մարդու և շրջակա միջավայրի վրա այրման արգասիքների յուրահատուկ ներգործություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |