ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2018 թվականի N 1332-Ա
ՀԱԿՈԲ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանին 2018 թվականի նոյեմբերի 19-22-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից կազմակերպվող «Եվրասիական շաբաթ-2018» միջոցառումներին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Ավագյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հակոբ Ավագյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հոկտեմբերի 8 Երևան |