ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2018 թվականի N 1668-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2018 թվականի դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
1.1. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի` սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվում է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի վրա:
(1.1-ին կետը լրաց. 26.12.18 N 1673-Ա)
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը (այդ թվում՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին՝ Սանկտ Պետերբուրգ), Արսեն Գասպարյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Արման Եղոյանինը, Վահե Հակոբյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Գևորգ Մովսեսյանինը, Գրիգորի Առաքելյանինը, Ղազար Ղազարյանինը, Դավիթ Աբազյանինը, Գրիգոր Մանուկյանինը և Արթուր Մուրադյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:
(3-րդ կետը լրաց., փոփ. 01.02.19 N 86-Ա)
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2018 թվականի դեկտեմբերի 27-ին՝ Երևան-Մոսկվա-Երևան երթուղով:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման, ինչպես նաև Մհեր Գրիգորյանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվա - Սանկտ Պետերբուրգ և Սանկտ Պետերբուրգ - Երևան չվերթի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
(6-րդ կետը լրաց. 01.02.19 N 86-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. դեկտեմբերի 24-ի N 1668-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն | |
Ն. Փաշինյան |
- ՀՀ վարչապետի պաշտոնակատար |
Մ. Գրիգորյան |
- ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար (27.12.2018-28.12.2018) |
Վ. Տողանյան |
- Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան |
Ա. Գասպարյան |
- ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական |
Հ. Թաշչյան |
- ՀՀ վարչապետի օգնական |
Ա. Մխիթարյան |
- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու |
Ա. Եղոյան |
- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար |
Վ. Հակոբյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի |
Վ. Ասլանյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ |
Տ. Մեհրաբյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ |
Ա. Շահինյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր |
Կ. Ազատյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր |
Գ. Մովսեսյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Գ. Առաքելյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Գ. Մանուկյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Ղ. Ղազարյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Ա. Մուրադյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Դ. Աբազյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
(հավելվածը լրաց., փոփ. 01.02.19 N 86-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |