ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2018 թվականի N 344-Ա
«ԼԱԶԵՐԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ հոդվածը, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված՝ 101000.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող, սույն որոշման հավելվածում նշված լազերային բյուրեղների աճեցման սարքերը հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով «Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված սարքավորումների` սահմանված կարգով հանձնում-ընդունումը, հաշվառման աշխատանքները, ինչպես նաև կանոնադրական կապիտալի` համապատասխան չափով ավելացումը և ընկերության կանոնադրության մեջ կատարվող համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը` «Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. ապրիլի 3 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 344-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«Լազերային Տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրվող սարքավորումներԻ
NN |
Սարքավորման անվանումը |
Քանակը |
Արտադրման տարեթիվը |
Հաշվեկշռային արժեքը |
1. |
Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ1 |
1 |
1992 թ. |
12 000 000 |
2. |
Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ2 |
1 |
1992 թ. |
11 000 000 |
3. |
Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ3 |
1 |
1992 թ. |
22 000 000 |
4. |
Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ4 |
1 |
1992 թ. |
11 000 000 |
5. |
Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ5 |
1 |
1992 թ. |
11 000 000 |
6. |
Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ6 |
1 |
1992 թ. |
8 000 000 |
7. |
Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ7 |
1 |
1992 թ. |
10 000 000 |
8. |
Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ8 |
1 |
1992 թ. |
10 000 000 |
9. |
Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ9 |
1 |
1992 թ. |
6 000 000 |
Ընդամենը |
9 |
101 000 000 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |