ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2013 թվականի N 917-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 72 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ, 685-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 25-րդ հոդվածների, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետի և 5-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների:
3. Սահմանել, որ՝
1) «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը կազմելուց հետո առկա դրությամբ դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ մնացած շարժական գույքը հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը.
3) «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո Հայաստանի Հանրապետության սեփականությանն անցած շարժական գույքը նվիրվում է Երևանի քաղաքային համայնքին:
(3-րդ կետը խմբ. 10.03.15 N 521-Ա)
4. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Հերացու 2 հասցեում գտնվող 1665 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 8 359 000 դրամ սկզբնական արժեքով անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.253 հեկտար հողատարածքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ), հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրով սահմանված ժամկետով՝ ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
4.1. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված ծրագրի իրականացմանն օժանդակելու նպատակով՝
1) սույն որոշման 4-րդ կետով նախատեսված ծրագրի իրականացման արդյունքում հիմնադրամի կողմից և վերջինիս ֆինանսական միջոցների ներդրմամբ, քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան կառուցված հիմնադրամի գիտակրթական մասնաշենքի վեց հարկերից (վերգետնյա երեք հարկը՝ դպրոցի ինքնափլուզված շենքի վերակառուցում, երեք հարկը՝ ավելացված) առաջին երեք հարկերի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ վերջին երեք հարկերի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում հիմնադրամը.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գիտակրթական մասնաշենքի վերջին երեք հարկերի նկատմամբ հիմնադրամի սեփականության իրավունքի ճանաչման արդյունքում գիտակրթական մասնաշենքի զբաղեցրած հողամասի նկատմամբ հիմնադրամն օրենքի ուժով ձեռք է բերում ընդհանուր բաժնային սեփականության իրավունք:
(4.1-ին կետը լրաց. 01.02.18 N 90-Ա)
4.2. Թույլատրել Երևանի քաղաքապետին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հյուրանոց (հանրակացարան) կառուցելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Երևան քաղաքի Հերացու 2 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող՝ 0.253 հեկտար մակերեսով հողամասից 0.075015 հեկտար մակերեսով, 19 016 303 դրամ կադաստրային արժեքով հողամասը փոխանակել նույն տարածքում «ՀԱՊԿ ԵՎ ԵՏՄ ԱԿԱԴԵՄԻԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ «ՊՐԵԶԻԴԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Այգեստան 11-րդ փողոց N 34/2 հասցեում գտնվող՝ 0.075015 հեկտար մակերեսով, 19 016 303 դրամ կադաստրային արժեքով հողամասի հետ՝ համաձայն հավելվածի՝ կնքելով հողամասերի փոխանակության պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ հիմնադրամի միջոցների հաշվին:
(4.2-րդ կետը լրաց. 01.02.18 N 90-Ա)
4.3. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշման 4.2-րդ կետում նշված հողամասերի կառուցապատման աշխատանքներով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, ապահովել հողամասերի սահմանների ճշտման աշխատանքների իրականացումը, ինչպես նաև հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ այլ խնդիրների կարգավորումը՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պահանջներին համապատասխան:
(4.3-րդ կետը լրաց. 01.02.18 N 90-Ա)
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) լուծարման հանձնաժողովի հետ երկամսյա ժամկետում կնքել «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2012 թվականի նոյեմբերի 8-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 116/0012 պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ սահմանելով, որ համաձայնագրից ծագող գույքային իրավունքի դադարման պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ հիմնադրամի միջոցների հաշվին.
2) սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 4-րդ կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով, որ պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ հիմնադրամի միջոցների հաշվին:
3) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում Երևանի քաղաքային համայնքի հետ կնքել սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գույքի նվիրատվության պայմանագիր:
(5-րդ կետը լրաց. 10.03.15 N 521-Ա)
(հավելվածը լրաց. 01.02.18 N 90-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. օգոստոսի 30 Երևան |