ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2015 թվականի N 678-Ն
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ տեղեկատվության փոխանակման եվ կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման միջոցառումների իրականացման քայլերի հաջորդականությունը ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 20.07.17 N 847-Ն)
Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) տեսչական մարմինների էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման, օգտագործման և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հանրությանը տեղեկատվություն տրամադրելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
1.1) տեղեկատվության փոխանակման և կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման միջոցառումների իրականացման քայլերի հաջորդականությունը՝ համաձայն N 2 հավելվածի.
2) որ տեսչական մարմինների էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) անվտանգության համար պատասխանատու անձին նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը: Համակարգի անվտանգության համար պատասխանատու անձը վերահսկում է համակարգից տեղեկատվության տրամադրման, տեղեկատվական համակարգի օգտագործողներին իրավասությունների տրամադրման և բաշխման գործընթացը.
3) որ համակարգը պետք է ներառի տեղեկատվության ստեղծման, ակտիվացման, փոփոխման, կասեցման, հեռացման գործընթացն ապահովող ինքնաշխատ ծրագրեր:
(1-ին կետը լրաց., փոփ. 20.07.17 N 847-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 25 |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են տեսչական մարմինների էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ տեղեկատվական համակարգ) ստեղծման, օգտագործման և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հանրությանը տեղեկատվությունը տրամադրելու կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Տեղեկատվական համակարգն ստեղծվում և գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ենթակայության ներքո:
3. Տեղեկատվական համակարգը ծրագրային ապահովվածություն ունեցող համակարգ է, որը հնարավորություն է տալիս իրականացնել սույն կարգի 7-րդ, 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված տեղեկատվության մուտքագրում, առկա տեղեկատվության փոփոխում և ցանկացած պահի դրությամբ համապատասխան տեղեկատվության արտահանում:
4. Տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակը տեսչական մարմինների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետության ապահովման և վերահսկողության հետ կապված տեղեկատվությունը հանրությանը և տնտեսավարող սուբյեկտներին մեկ տեղում հասանելի դարձնելն է:
5. Տեղեկատվական համակարգ մուտքագրվող, համակարգում պահպանվող, ինչպես նաև համակարգից ելքագրվող տվյալները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ, ներբեռնվեն նույն էլեկտրոնային ֆորմատով, ինչպես նաև բավարարեն սույն որոշմամբ սահմանված պահանջները:
6. Համակարգի կողմից տրամադրվող տեղեկատվությունը լինում է հրապարակային և ոչ հրապարակային:
7. Հրապարակային տեղեկատվությունը լինում է՝
1) հանրության համար բաց էլեկտրոնային տեղեկատվություն.
2) էլեկտրոնային տեղեկատվություն, որը բացառապես հասանելի է այն տնտեսավարող սուբյեկտին, ում վերաբերում է:
8. Սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկատվությունը տրամադրվում է էլեկտրոնային տեղեկատվական միջոցներով հասանելի դարձնելու միջոցով:
9. Հանրության համար բաց էլեկտրոնային տեղեկատվությունը պարունակում է՝
1) իրականացված վերահսկողության վերաբերյալ ընդունված իրավական ակտերի ցանկը, այդ թվում՝ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի կողմից ընդունված.
2) խորհրդատվական նյութերը և մեթոդական ուղեցույցները տնտեսավարող սուբյեկտների համար.
3) ոլորտային ստուգաթերթերը.
4) ռիսկի չափանիշները և գնահատման մեթոդաբանությունը.
5) վերահսկողություն իրականացնող մարմինների ծրագրերը, հաշվետվությունները, ինչպես նաև ստուգումների տարեկան ծրագրերը.
6) վերահսկողություն իրականացնող մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կատարողականի և գործունեության արդյունավետության ցուցանիշների չափանիշները և այդ ցուցանիշների ու չափանիշների փաստացի գնահատականները.
7) վերահսկողության իրականացման հետ կապված այլ ընդհանուր հարցեր:
10. Տեղեկատվությունը, որը հասանելի է բացառապես այն տնտեսավարող սուբյեկտին, որին վերաբերում է, պարունակում է`
1) տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության միավորը և խումբը.
2) տնտեսավարող սուբյեկտում իրականացված ստուգումների, ուսումնասիրությունների և այլ հսկողական, վերահսկողական միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն՝ սկիզբը, ավարտը, ստուգվող ժամանակաշրջանը, ստուգման հիմքը, ստուգման նպատակը, բացահայտված իրավախախտումներն ու կիրառված պատասխանատվության միջոցները, ստուգումների արդյունքում խախտումների և թերությունների վերացման համար տրված հանձնարարականը (կարգադրագիրը).
3) տնտեսավարող սուբյեկտին ուղղված ծանուցումները, նամակները, տեղեկանքներն ու նման այլ փաստաթղթեր.
4) այլ տեղեկատվություն, որը վերաբերում է տնտեսավարող սուբյեկտին:
11. Հրապարակային տեղեկատվությունը հասանելի է անվճար:
12. Ոչ հրապարակային տեղեկատվությունը տեսչական մարմինների համար համագործակցության նպատակով օգտագործվող և սույն կարգի 7-10-րդ կետերով չնախատեսված տեղեկատվությունն է:
13. Ոչ հրապարակային տեղեկատվությունը չի առնչվում տնտեսավարող սուբյեկտի իրավունքներին և պարտականություններին: Նշված տեղեկատվության տրամադրումը կարգավորվում է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
14. Միասնական տեղեկատվական համակարգի գործարկումից հետո յուրաքանչյուր նոր ստեղծվող տեսչական մարմին 3 ամսվա ընթացքում տեղադրում է նախորդ 3 տարիների ընթացքում իր ոլորտում մինչև տեսչական մարմնի ստեղծումը վերահսկողություն իրականացնող տեսչության կողմից անցկացված ստուգումների կամ ուսումնասիրությունների, ինչպես նաև մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը առաջիկա մեկ տարվա ընթացքում իր կողմից ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտի և վերահսկողության օբյեկտի տվյալները:
15. Համակարգի ներսում տվյալների փոխանակումն իրականացվում է շաբաթական կտրվածքով: Յուրաքանչյուր տեսչական մարմին միասնական տեղեկատվական համակարգի գործարկման երրորդ ամսվանից հետո մինչև յուրաքանչյուր երեքշաբթի օրը տեղեկատվական համակարգի համապատասխան բաժիններում տեղադրում է նախորդ շաբաթվա ընթացքում սույն կարգի 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված, իր կողմից ձեռք բերված ամբողջական տեղեկատվությունը:
16. Ոչ ճիշտ տվյալներ ստանալու դեպքում համակարգի վարման համար պատասխանատու ստորաբաժանումը ոչ ճիշտ տվյալներ տրամադրած տեսչական մարմնին տեղեկատվությունն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է անճշտության մասին, ով պարտավոր է ուղղել անճշտությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում:
17. Համակարգը պետք է ապահովի տեղեկատվության փոփոխման պատմության հետագծելիությունը:
18. Այն դեպքում, երբ համակարգից ստացված տեղեկատվությունում առկա են անհամապատասխանություններ, տեղեկատվությունն ստացած տեսչական մարմինը դրա մասին տեղեկացնում է համակարգի վարման համար պատասխանատու ստորաբաժանմանը՝ անհամապատասխանությունը կամ անճշտությունը ճշգրտելու և ճշգրտված տեղեկատվությունը տրամադրելու նպատակով:
(հավելվածը լրաց. 20.07.17 N 847-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
NN |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Պատասխա-նատու մարմինը |
Միջոցառման իրականաց-ման ժամկետը |
Ֆինան-սավորման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Հիմնական+ (Basic+) ծրագրի (այսուհետ` ծրագիր) ձեռքբերում դոնոր կազմակերպությունից |
ծրագրի փաստացի տնօրինում ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից |
ՀՀ կառավա-րության աշխատակազմ |
2017 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջ-վում: |
2. |
Տեղեկատվության փոխանակման և կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով ծրագրի պատասխանատուի նշանակում և աշխատանքային խմբի ձևավորում |
ծրագրի ղեկավարի նշանակման և աշխատանքային խմբի ստեղծման մասին իրավական ակտ |
ՀՀ կառավա-րության աշխատակազմ |
2017 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջ-վում: |
3. |
Աշխատանքային խմբի կողմից տեսչական մարմինների գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերլուծություն |
ՀՀ իրավական ակտերի պահանջներին համապատասխան ծրագրի բիզնես գործընթացներ |
ՀՀ կառավա-րության աշխատակազմ |
2018 թ. |
ՀՀ պետական բյուջե դոնոր կազմա-կերպու-թյուններ |
4. |
Աշխատանքային խմբի կողմից ծրագրի տեղայնացման նախահաշվի կազմում և ֆինանսավորման հնարավոր աղբյուրների բացահայտում |
ծրագրի ներդրման նախահաշիվ |
ՀՀ կառավա-րության աշխատակազմ |
2018 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե դոնոր կազմա-կերպու-թյուններ |
5. |
Աշխատանքային խմբի կողմից ծրագրի տեղայնացման հաջորդական քայլերի մշակում |
ծրագրի ներդրման գործողությունների պլան |
ՀՀ կառավա-րության աշխատակազմ |
2018 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե |
6. |
Ծրագրի ներդրման նախապատրաստական աշխատանքներ |
ծրագրի տեղայնացման աշխատանքների ավարտ |
ՀՀ կառավա-րության աշխատակազմ |
2018 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե |
7. |
Ծրագրի վերջնական տեղադրում ՀՀ կառավարության աշխատակազմում |
ծրագրի գործարկում ՀՀ կառավարության աշխատակազմում |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
2018 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե դոնոր կազմա-կերպու-թյուններ |
8. |
Ծրագրի պիլոտային ներդրում |
վերահսկողություն իրականացնող մեկ մարմնում ծրագրի գործարկում, հնարավոր թերությունների վերացում |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
2018 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե դոնոր կազմա-կերպու-թյուններ |
(հավելվածը լրաց. 20.07.17 N 847-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |