«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
26 հունիսի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ ---02103
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
23 մայիսի 2002 թ. |
N ՔԾԽՈ-11 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 02.02.17 N 71-Ն)
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Սահմանել մրցույթ անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը:
(որոշումը փոփ. 02.02.17 N 71-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Բադալյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 02.02.17 N 71-Ն)
1. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ անցկացնելու համար թեստերը կազմվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` Օրենք) և սույն կարգին համապատասխան:
(1-ին կետը փոփ. 02.02.17 N 71-Ն)
2. Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի բնագավառներին վերաբերող հարցաշարերը կազմում է քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) աշխատակազմը, իսկ Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» և «զ» ենթակետերի բնագավառին վերաբերող հարցաշարը` համապատասխան մարմինների աշխատակազմերը: Յուրաքանչյուր մրցույթ անցկացնելուց առնվազն երկու ամիս առաջ հարցաշարերը ներկայացվում են Խորհուրդ:
(2-րդ կետը փոփ. 31.05.03 N 192-Ն, 12.10.10 N 809-Ն, 02.02.17 N 71-Ն)
3. Հարցաշարերը, ըստ բնագավառների, բաղկացած են հարցերից (խնդիրներից): Հարցերը վերաբերում են համապատասխան բնագավառների վերաբերյալ կոնկրետ հարցադրումներին, իսկ խնդիրները` կոնկրետ իրավիճակների նկարագրությանը:
(3-րդ կետը փոփ. 12.10.10 N 809-Ն)
31. Կառուցվածքային ստորաբաժանման մեջ չներառված քաղաքացիական ծառայության պաշտոնների համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» և «զ» ենթակետերի բնագավառին վերաբերող հարցաշարն առնվազն պետք է ընդգրկի`
ա) համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).
բ) (ենթակետն ուժը կորցրել է 13.03.07 N 226-Ն)
գ) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում աշխատելու ունակության ստուգման մասնագիտական հարցեր:
Կառուցվածքային ստորաբաժանման մեջ ներառված քաղաքացիական ծառայության պաշտոնների համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» և «զ» ենթակետերի բնագավառին վերաբերող հարցաշարն առնվազն պետք է ընդգրկի`
ա) համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).
բ) (ենթակետն ուժը կորցրել է 13.03.07 N 226-Ն)
գ) (ենթակետն ուժը կորցրել է 13.03.07 N 226-Ն)
դ) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում աշխատելու ունակության ստուգման մասնագիտական հարցեր:
Առանձնացված ստորաբաժանման մեջ ներառված քաղաքացիական ծառայության պաշտոնների համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» և «զ» ենթակետերի բնագավառին վերաբերող հարցաշարն առնվազն պետք է ընդգրկի`
ա) համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).
բ) առանձնացված ստորաբաժանման ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).
գ) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում աշխատելու ունակության ստուգման մասնագիտական հարցեր:
(31-ին կետը լրաց. 31.05.04 N 427-Ն, խմբ. 10.09.04 N 823-Ն, փոփ., լրաց. 13.03.07 N 226-Ն, խմբ. 22.11.07 N 1115-Ն, փոփ., լրաց. 12.10.10 N 809-Ն)
32. Քաղաքացիական ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր բնագավառի հարցաշարում ընդգրկված հարցերի (խնդիրների) քանակը պետք է պակաս չլինի թեստային առաջադրանքում տվյալ բնագավառի համար նախատեսված հարցերի քանակի եռապատիկից:
(32-րդ կետը լրաց. 10.09.04 N 823-Ն, փոփ. 12.10.10 N 809-Ն)
4. Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «ա», «բ», «դ» և «զ» ենթակետերի բնագավառին վերաբերող հարցաշարերը, դրանցում ընդգրկված հարցերը (խնդիրները) և դրանց ճիշտ պատասխանները ուսումնասիրվում, անհրաժեշտության դեպքում համապատասխանեցվում են սույն կարգի պահանջներին, կոդավորվում, համարակալվում են՝ ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի: Խորհրդի կամ համապատասխան մարմնի աշխատակազմը հարցաշարերը զետեղում է համակարգչում:
(4-րդ կետը խմբ. 20.07.17 N 581-Ն)
5. Մրցույթ անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ հարցաշարերն իրենց պատասխաններով հրապարակվում են` քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների համար Խորհրդի, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների համար` համապատասխան մարմնի կողմից:
(պարբերությունը հանվել է 02.02.17 N 71-Ն)
(5-րդ կետը խմբ. 31.05.03 N 192-Ն, փոփ., լրաց. 20.08.03 N 361-Ն, 12.10.10 N 809-Ն, փոփ. 02.02.17 N 71-Ն)
6. Համակարգչում առանձին զետեղվում է նաև կոդավորված և համարակալված հարցերի (խնդիրների) 3 կամ 4 ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
7. Թեստերը կազմվում են համակարգչային ծրագրի միջոցով համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարերի կոդավորված հարցերից (խնդիրներից)` պատահական ընտրությամբ: Համակարգչային ծրագիրը, ընտրելով հարցը (խնդիրը), միաժամանակ դուրս է բերում վերջինիս ենթադրյալ պատասխաններն ու միասնականացնում:
8. Թեստերը կազմում են.
- քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի անցկացման համար՝ Խորհրդի ստեղծած մրցութային հանձնաժողովները.
- քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի անցկացման համար՝ համապատասխան մարմնի ստեղծած մրցութային հանձնաժողովները:
(8-րդ կետը փոփ. 12.10.10 N 809-Ն, խմբ. 02.02.17 N 71-Ն)
9. Մրցութային հանձնաժողովները թեստերը կազմում են մինչև թեստավորման փուլը սկսելը:
(9-րդ կետը փոփ. 02.02.17 N 71-Ն)
10. Յուրաքանչյուր մրցույթի դեպքում մասնակիցների համար կազմվում է մեկ ընդհանուր թեստ` սույն կարգին և թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներին համապատասխան:
11. Թեստավորման առաջադրանքները մասնակցին կարող են առաջարկվել գրավոր կամ համակարգչի միջոցով:
(11-րդ կետը փոփ. 02.02.17 N 71-Ն)
12. (կետն ուժը կորցրել է 13.03.07 N 226-Ն)
(հավելվածը փոփ., խմբ. 31.05.03 N 192-Ն, փոփ., լրաց. 20.08.03 N 361-Ն, լրաց. 31.05.04 N 427-Ն, խմբ., լրաց. 10.09.04 N 823-Ն, փոփ. 05.09.05 N 833-Ն, փոփ., լրաց. 13.03.07 N 226-Ն, խմբ. 22.11.07 N 1115-Ն, փոփ., լրաց. 12.10.10 N 809-Ն, փոփ., խմբ. 02.02.17 N 71-Ն, խմբ. 20.07.17 N 581-Ն)