ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2017 թվականի N 1110-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. 2017 թվականի հոկտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Թեհրանի օդանավակայանի սպասարկման սրահի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Կարեն Կարապետյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Արամ Արարատյանինը, Լևոն Մինասյանինը, Արսեն Նաջարյանինը, Արմեն Խաչատրյանինը, Արմեն Ալեքսանյանինը և Արթուր Մելիքյանինը (վերջինիս համար նաև ճանապարհածախսը)` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Աշոտ Մանուկյանինը, Սուրեն Կարայանինը, Վահան Մարտիրոսյանինը, Իգնատի Առաքելյանինը, Արմեն Ամիրյանինը, Վարդան Հարությունյանինը, Հայկ Հարությունյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Արա Սիմոնյանինը, Ալբերտ Մանուկյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Շավարշ Քոչարյանինը և Գրիգոր Մելքոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Մարատ Մելիքյանինը և Դավիթ Տեր-Մկրտչյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
4) Հերմինե Բաղդասարյանի և Արտակ Գևորգյանի գիշերավարձի և օդանավակայաններում սպասարկման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության.
5) Նաիրի Մուրադյանի, Ալբերտ Գալստյանի, Արփի Սուքիասյանի և Կորյուն Ղազարյանի ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
(2-րդ կետը լրաց. 04.10.17 N 1123-Ա, 13.10.17 N 1165-Ա)
3. Ընդունել ի գիտություն, որ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝
1) Արթուր Բաղդասարյանինը՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
2) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների մյուս ծախսերը՝ համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
(3-րդ կետը փոփ. 04.10.17 N 1123-Ա)
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2017 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Երևան-Թեհրան, իսկ 2017 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Թեհրան-Երևան երթուղով։
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։
6. Ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. հոկտեմբերի 3-ի N 1110-Աորոշման |
Կ Ա Զ Մ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-10-Ը ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Կ. Կարապետյան | - ՀՀ վարչապետ |
Ա. Մանուկյան | - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար |
Ս. Կարայան | - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար |
Վ. Մարտիրոսյան | - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար |
Ի. Առաքելյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարար |
Ա. Ամիրյան | - ՀՀ մշակույթի նախարար |
Վ. Հարությունյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
Շ. Քոչարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Թումանյան | - Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան |
Հ. Ա. Հարությունյան | - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Հ. Ազիզյան | - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Ս. Քարտաշյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Ա. Սիմոնյան | - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական |
Ա. Արարատյան | - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար |
Գ. Մելքոնյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության խորհրդական |
Ա. Բաղդասարյան | - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Լ. Մինասյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ |
Ա. Նաջարյան | - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու |
Մ. Մելիքյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության դիվանագիտական անձնակազմի բաժնի վարիչի պաշտոնակատար (04.10.2017 թ.-10.10.2017 թ.) |
Դ. Տեր-Մկրտչյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի գործավար (04.10.2017 թ. -10.10.2017 թ.) |
Ա. Մանուկյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի օգնական |
Ա. Խաչատրյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ |
Ա. Շահինյան | - «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր |
Տ. Մեհրաբյան | - «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ |
Ա. Ալեքսանյան | - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ |
Ա. Մելիքյան | - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատակից (04.10.2017 թ.-10.10.2017 թ.) |
Հ. Բաղդասարյան | - Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ) |
Ա. Գևորգյան | - Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ) |
Ն. Մուրադյան | -«Արմենիա» հեռուստաընկերության լրագրող (08.10.2017 թ.-11.10.2017 թ., համաձայնությամբ) |
Ա. Գալստյան | -«Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր (08.10.2017 թ.-11.10.2017 թ., համաձայնությամբ) |
Ա. Սուքիասյան | - «Շանթ» հեռուստաընկերության լրագրող (08.10.2017 թ.-11.10.2017 թ., համաձայնությամբ) |
Կ. Ղազարյան | - «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր (08.10.2017 թ.-11.10.2017 թ., համաձայնությամբ) |
(հավելվածը լրաց. 04.10.17 N 1123-Ա, 13.10.17 N 1165-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |