ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2017 թվականի N 480-Ա
ՍԵՐԳԵՅ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին 2017 թվականի մայիսի 24-25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի իրավասու մարմինների ղեկավարների աշխատանքային խմբի խորհրդակցությանը մասնակցելու համար:
2. Սերգեյ Ավետիսյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մայիսի 23 Երևան |
![loading...](/static/img/loader.gif)