Գլխավոր տեղեկություն
Номер
N 153-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.02.2017-14.06.2017)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.02.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.02.2017
Дата вступления в силу
22.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2017 թվականի N 153-Ա

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝

 Հաստատել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

փետրվարի 21-ի N 153-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1

2

3

4

5

6

1.

«Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

2017 թ.  մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Գնումների մասին» 16.12.2016 թ. ՀՕ-21-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

2.

«Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

2017 թ. մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Գնումների մասին» 16.12.2016 թ. ՀՕ-21-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 14-րդ կետեր

3.

«Գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

2017 թ. մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Գնումների մասին» 16.12.2016 թ. ՀՕ-21-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետ

4.

«Գնումների գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

2017 թ. ապրիլի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Գնումների մասին» 16.12.2016 թ. ՀՕ-21-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 12-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ կետեր, ինչպես նաև 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր

5.

«Պետություն-մասնավոր գործընկերության գործարքների տեսակները, այդ գործարքների բնութագրերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև բնութագրերի կազմման և հաստատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

2017 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Գնումների մասին» 16.12.2016 թ. ՀՕ-21-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

6.

«Ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները` մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից գնահատելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (համաձայնությամբ)

2017 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Գնումների մասին» 16.12.2016 թ. ՀՕ-21-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետ

7.

«Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

2017 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Գնումների մասին» 16.12.2016 թ. ՀՕ-21-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.10.2017, N 1105-Ա 03.10.2017, N 153-Ա
13.06.2017, N 572-Ա 14.06.2017, N 153-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան