ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2015 թվականի N 963-Ն
ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օդանավ շահագործողի վկայական տալու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված օդանավ շահագործողի վկայականը գործում է դրանում նշված ժամկետում.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման կամ դրա մեջ փոփոխություններ կատարելու մասին հայտի նկատմամբ կիրառվում են սույն որոշման պահանջները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. օգոստոսի 19 Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Օդանավ շահագործողի վկայական տալու կարգը (այսուհետ՝ կարգ) մշակված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) (ԻԿԱՕ) N 6 հավելվածի և «Օդանավ շահագործողի սերտիֆիկացման, մշտական վերահսկողության և շահագործման գործընթացային տեսչության կանոնակարգ» DOC 8335 (ԴՕԿ 8335) փաստաթղթի, Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության (EASA) AIR-OPS (ԷՅՐ ՕՓՍ) և PART-M (ՓԱՐԹ-Մ) փաստաթղթերի համապատասխան պահանջների հիման վրա:
2. Օդանավ շահագործողի վկայականը՝ համաձայն N 2 ձևի, տրվում է օդային տրանսպորտի թռիչքային անվտանգության նպատակով:
3. Օդանավ շահագործողի վկայական կրողը կարող է առևտրային նպատակներով շահագործել քաղաքացիական օդանավեր:
4. Օդանավ շահագործողի վկայական ստացած իրավաբանական անձը կամ մարմինը չի կարող օդանավ շահագործողի իր վկայականը որևէ կերպ փոխանցել մեկ այլ անձի: Օդանավ շահագործողի վկայականի բնօրինակը պահպանվում է կազմակերպությունում, իսկ օդանավի փաստաթղթերում՝ կազմակերպության կողմից հաստատված դրա պատճենը:
5. Օդանավ շահագործողի վկայական տալու համար ներկայացվող պահանջները և օդանավ շահագործողի նկատմամբ մշտական վերահսկողությունը նպատակ ունեն գնահատելու օդանավ շահագործողի կողմից թռիչքների անվտանգ իրականացման պատրաստվածությունը և հնարավորությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
6. Առևտրային նպատակով քաղաքացիական օդանավերի շահագործումն առանց օդանավ շահագործողի վկայական ունենալու չի թույլատրվում:
7. Առևտրային նպատակով քաղաքացիական օդանավը շահագործվում է օդանավ շահագործողի վկայականին կից տրվող շահագործման հատուկ դրույթներին համապատասխան՝ համաձայն N 3 ձևի, որը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ՝ գլխավոր վարչություն) աշխատակազմի թռիչքային պիտանիության վարչության կողմից:
8. Գլխավոր վարչությունը տրամադրում է օդանավ շահագործողի վկայականը կամ մերժում է դրա տրամադրումը:
II. ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՄ ԱՅՆ ՄԵՐԺԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
9. Օդանավ շահագործողի վկայական տալու գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով`
1) հայտը ներկայացնելու գործընթացին նախորդող փուլ. հայտը ներկայացնելու գործընթացին նախորդող փուլում օդանավ շահագործողի վկայական ստանալու համար համապատասխան հայտ ներկայացնող իրավաբանական անձը կամ մարմինը (այսուհետ` հայտատու) կարող է քննարկումներ անցկացնել գլխավոր վարչության հետ` թույլատրվող թռիչքների տիպերի, հայտատուի կողմից տրամադրվող անհրաժեշտ տեղեկատվությունների, ներկայացվող փաստաթղթերի ցանկի, դրանց պատրաստման ու ներկայացման ասպեկտների և հայտի ուսումնասիրման գործընթացի սահմանված փուլերի մասին տեղեկատվություն ստանալու համար: Նշված քննարկումների անցկացման դեպքում կազմվում է արձանագրություն, որը պարունակում է ամփոփ տեղեկատվություն քննարկմանը մասնակցած մասնագետների, քննարկված հարցերի և տրամադրված խորհրդատվության մասին: Կազմված արձանագրությունը պատշաճ կերպով հանձնվում է նաև հայտատուին.
2) հայտի պաշտոնական ներկայացման փուլ. հայտի պաշտոնական ներկայացման փուլում հայտատուն սույն կարգի 10-րդ կետում սահմանված ժամկետներում գլխավոր վարչություն է ներկայացնում համապատասխան հայտ՝ համաձայն N 1 ձևի (այսուհետ` հայտ), կից ներկայացնելով պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության PART-M (ՓԱՐԹ-Մ)-ով նախատեսված ձևի հայտը՝ համաձայն N 4 ձևի.
3) հայտին կից ներկայացված փաստաթղթերի նախնական գնահատման փուլ. հայտին կից ներկայացված փաստաթղթերի նախնական գնահատման փուլում գլխավոր վարչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներն ուսումնասիրում են ներկայացված՝ իրենց գործառույթներին վերաբերող փաստաթղթերը և կազմում համապատասխան եզրակացություններ.
4) տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների փուլ.
ա. հայտատուի մոտ տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների փուլում գլխավոր վարչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվում են տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ` հայտում նշված օդային փոխադրումների իրականացման համար անհրաժեշտ պահանջների պահպանման և իրավիճակի գնահատման նպատակով,
բ. գլխավոր վարչությունն անհրաժեշտության դեպքում կարող է պահանջել օդանավերի շահագործմանն առնչվող փորձնական և գործնական դիտարկումներ.
5) սերտիֆիկացման փուլ. սերտիֆիկացման փուլում իրականացվում է օդանավ շահագործողի վկայական տալու կամ այն մերժելու գործընթացը` սույն կարգի V գլխում սահմանված դրույթների և ընթացակարգի համաձայն:
III. ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՅՏԸ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Համաձայն Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության (EASA) AIR-OPS (ԷՅՐ ՕՓՍ) փաստաթղթի՝ առաջին անգամ օդանավ շահագործողի վկայական ստանալու համար հայտատուն հայտը շահագործման գործունեության նախատեսված օրվանից առնվազն իննսուն օր առաջ, իսկ օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը (N 1 ձև) օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի ավարտից առնվազն վաթսուն օր առաջ ներկայացնում է գլխավոր վարչություն` հայտին կից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
1) ընկերության պետական գրանցման համարը.
2) ֆինանսական միջոցների, բանկային դեպոզիտների առկայության կամ բանկային երաշխիքի մասին տեղեկանք՝ բնօրինակը (աշխատակազմ և գրասենյակ պահելու, անձնակազմի անհրաժեշտ ուսուցման հնարավորության հավաստման համար).
3) միջազգային և (կամ) ներքին օդային երթուղիներում թռիչքների իրականացման ուղեցույց, որը պետք է համապատասխանի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության DOC 9376 (ԴՕԿ-9376) փաստաթղթի պահանջներին (հայտատուն սույն փաստաթուղթը կարող է ներկայացնել հայտը ներկայացնելուց հետո երեսուն օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան շահագործման նախատեսված օրվանից վաթսուն օր առաջ).
4) օդանավի թռիչքային պիտանիության պահպանման կառավարման ձեռնարկ (CAME) (ԿԱՄԵ) (հայտատուն սույն փաստաթուղթը կարող է ներկայացնել հայտը ներկայացնելուց հետո երեսուն օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան շահագործման նախատեսված օրվանից վաթսուն օր առաջ).
5) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիր.
6) օդանավի պետական գրանցման վկայականի պատճենը.
7) օդանավի թռիչքային պիտանիության վկայականի պատճենը.
8) օդանավի սեփականությունը հավաստող փաստաթղթի կամ վարձակալության, կամ ենթավարձակալության հանձնման մասին պայմանագրի, կամ օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության հանձնման վերաբերյալ մտադրությունների հուշագրի պատճենը.
9) Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության PART-M (ՓԱՐԹ-Մ)-ով նախատեսված հայտը.
10) օդանավի տեխնիկական շահագործման անհրաժեշտ փաստաթղթեր.
11) հայտատուի և օդանավի տեխնիկական սպասարկումն իրականացնող կազմակերպության միջև կնքված պայմանագրի պատճենը, եթե օդանավի տեխնիկական սպասարկումը չի իրականացվելու հայտատուի կողմից:
11. Օդանավ շահագործողի վկայական ստանալու համար կարող են գլխավոր վարչություն հայտ ներկայացնել «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրավաբանական անձինք և մարմինները, որոնք՝
1) այլ երկրների ավիացիոն իշխանությունների կողմից օդանավ շահագործողի վկայական ստացած կազմակերպություններ չեն.
2) առնվազն մեկ պիտանի օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) են, կամ կնքել են օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության հանձնման վերաբերյալ մտադրությունների հուշագիր:
12. Օդանավ շահագործողի վկայական տալու կամ այն մերժելու վերաբերյալ որոշումը, համաձայն Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության (EASA) AIR-OPS (ԷՅՐ ՕՓՍ) փաստաթղթի, ընդունվում է հայտը և դրան կից փաստաթղթերը գլխավոր վարչությունում մուտքագրվելուց հետո իննսուն օրվա ընթացքում, իսկ օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման կամ մերժման վերաբերյալ որոշումն ընդունվում է հայտը և դրան կից փաստաթղթերը գլխավոր վարչությունում մուտքագրվելուց հետո վաթսուն օրվա ընթացքում:
13. Հայտը և դրան կից փաստաթղթերը գլխավոր վարչությունում մուտքագրվելուց հետո գլխավոր վարչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներն իրականացնում են հայտի և հայտին կից ներկայացված փաստաթղթերի փաստաթղթային և գործնական նախնական գնահատում: Գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրության և նախնական գնահատման արդյունքում կազմվում են եզրակացություններ: Հայտատուն փաստաթղթերի նախնական գնահատման արդյունքում հայտնաբերված թերությունների և (կամ) անճշտությունների մասին գրավոր տեղեկացվում է համապատասխան ստորաբաժանման կողմից դրանց հայտնաբերման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
14. Այն դեպքում, երբ հայտը և ներկայացված փաստաթղթերը լիարժեք չեն, հայտը համարվում է ընդունված՝ հայտատուի կողմից վերջին անհրաժեշտ փաստաթուղթը գլխավոր վարչությունում մուտքագրվելու պահից:
15. Հայտի և դրան կից փաստաթղթերի նախնական գնահատման փուլից հետո, գլխավոր վարչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ստացված եզրակացությունների հիման վրա, գլխավոր վարչության կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է նախնական գնահատման ամփոփ եզրակացություն հայտավորված փոխադրումների իրականացման հնարավորության վերաբերյալ:
16. Սույն կարգի 15-րդ կետում նշված նախնական գնահատման ամփոփ եզրակացության կազմումից հետո հայտատուն տեղեկացվում է իր մոտ առաջիկա տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ անցկացնելու ժամկետների և ուսումնասիրության ենթակա հարցերի շրջանակների մասին:
IV. ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
17. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի իսկությունը և համապատասխանությունը պարզելու, նրա կարողություններն ու հնարավորությունները գնահատելու համար հայտատուի մոտ իրականացվում են տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ:
18. Մինչև տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ անցկացնելը, անհրաժեշտության դեպքում, հայտատուին կարող է ներկայացվել համապատասխան հարցաթերթիկ՝ անհրաժեշտ հարցերի պարզաբանման և լրացուցիչ տեղեկատվության ստացման նպատակով:
19. Տեսչական ստուգման և ուսումնասիրության ընթացքում իրականացվում են՝
1) շահագործման տեսչական ստուգում և ուսումնասիրություն՝ համաձայն Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության ARM-AIR OPS (ԱՐՄ-ԷՅՐ ՕՓՍ)-ի պահանջների.
2) օդանավի թռիչքային պիտանիության պահպանման կառավարման համակարգի տեսչական ստուգում և ուսումնասիրություն.
3) օդանավի տեսչական ստուգում.
4) հայտատուի հնարավորությունների՝ սույն կարգի 22-րդ կետի պահանջներին համապատասխանության գնահատում:
20. Շահագործման տեսչական ստուգման և ուսումնասիրության ընթացքում իրականացվում են՝
1) հայտատուի գործունեության կառավարման համակարգի տեսչական ստուգում և ուսումնասիրություն.
2) հայտատուի միջազգային և (կամ) ներքին օդային երթուղիներում թռիչքների իրականացման ուղեցույցի գործնական ուսումնասիրություն.
3) վերգետնյա և թռիչքային շահագործման ուսումնասիրություն` ներառյալ ստացիոնար և շարժական ավիացիոն սարքավորումները, տեխնիկական սպասարկման միջոցները.
4) հայտատուի ներքին շահագործման հսկողության մակարդակի ուսումնասիրություն.
5) թռիչքային անձնակազմի որակավորման, անձնակազմի պատրաստման ծրագրերի ուսումնասիրություն.
6) հայտագրված աերոդրոմների ուսումնասիրություն, ընդ որում՝
ա. եթե հայտագրված է աերոդրոմ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, և դրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը լիարժեք են, ապա ուսումնասիրությունը կարող է իրականացվել փաստաթղթային եղանակով,
բ. եթե տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ իրականացնող խումբն արդեն իսկ ծանոթ է տվյալ աերոդրոմի հնարավորություններին, ապա նման ուսումնասիրություն կարող է չիրականացվել:
21. Տեսչական ստուգման ընթացքում իրականացվում են՝
1) օդանավի տեսչական ստուգում.
2) օդանավի կառամատուցային ստուգում (օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման դեպքում):
22. Տնտեսական առումով հայտատուի հնարավորությունների գնահատման ժամանակ տեսչական ստուգում և ուսումնասիրություն իրականացնող խումբը պետք է համոզվի, որ հայտատուն համապատասխանում է Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության (EASA) AIR-OPS (ԷՅՐ ՕՓՍ) փաստաթղթով սահմանված բոլոր չափանիշներին՝ ներառյալ աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ գրասենյակային տարածքը, ունի համակարգչային ու կապի միջոցներ և աշխատակազմ, որոնց միջոցով իրականացնելու է հայտավորած գործունեությունը:
23. Օդանավ շահագործողի վկայական տալու գործընթացի ժամանակ հայտատուի օդանավերի, գրասենյակների և այլ ավիացիոն ենթակառուցվածքների՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելու դեպքում հայտատուն օդանավերը, գրասենյակային համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է գլխավոր վարչություն` ուսումնասիրությունն ապահովելու նպատակով, կամ, իր ցանկությամբ, դրանց նկատմամբ իրականացվող ուսումնասիրությունների գործընթացն ապահովում է դրանց գտնվելու վայրերում` իր միջոցների հաշվին:
V. ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՄ ԱՅՆ ՄԵՐԺԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
24. Գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ստացված նախնական գնահատման վերաբերյալ եզրակացություններն ամփոփվում և ներկայացվում են գլխավոր վարչության պետին՝ ամփոփ եզրակացությամբ, որի հիման վրա նրա հրամանով տրվում է համապատասխան օդանավ շահագործողի վկայական (N 2 ձև) կամ հայտը մերժվում է: Գլխավոր վարչության պետի հրամանի նախագծին կցվում են գլխավոր վարչության կողմից կազմված ամփոփ եզրակացությունը և օդանավ շահագործողի վկայականը: Համաձայն Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության (EASA) AIR-OPS (ԷՅՐ ՕՓՍ) փաստաթղթի՝ օդանավ շահագործողի վկայականում փոփոխությունները կատարվում են դրա ընդունման ընթացակարգի համաձայն: Հայտը մերժվում է, եթե ամփոփ եզրակացության մեջ նշվում է, որ սույն կարգի 19-րդ, 20-րդ, 21-րդ և 22-րդ կետերի համաձայն իրականացված տեսչական ստուգումների արդյունքում հայտատուն չի բավարարում օդանավ շահագործող կազմակերպությանը ներկայացվող պահանջները:
25. Աննպատակահարմարության պատճառաբանությամբ հայտի մերժումն արգելվում է:
26. Օդանավ շահագործողի վկայականը տրվում է մինչև 2 տարի գործողության ժամկետով:
27. Հայտատուին տրվում է օդանավ շահագործողի վկայականի բնօրինակը, իսկ պատճենը պահպանվում է գլխավոր վարչությունում:
28. Օդանավ շահագործողի վկայական կրողը պատասխանատու է օդանավ շահագործողի վկայականի պահպանման համար: Օդանավ շահագործողի վկայականի կորստի կամ վնասման դեպքում օդանավ շահագործողի վկայական կրողը դրա մասին անհապաղ տեղեկացնում է գլխավոր վարչությանը:
29. Գլխավոր վարչությունը օդանավ շահագործողի դիմումի հիման վրա, դիմումն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է օդանավ շահագործողի վկայականի կրկնօրինակը՝ գլխավոր վարչության պետի հրամանով:
30. Օդանավ շահագործողի վկայական ստացած կազմակերպությանը, գլխավոր վարչության միջնորդության հիման վրա, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հատկացվում է համապատասխան եռանիշ կոդ:
VI. ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
31. Պահանջվող շահագործման չափանիշների պահպանումն ապահովելու, հանրության համար անվտանգ և հարմարավետ փոխադրման ծառայություններ մատուցելու նպատակով՝ օդանավ շահագործողի նկատմամբ իրականացվում է մշտական վերահսկողություն` տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների միջոցով:
32. Գործող պայմաններին ու պահանջներին օդանավ շահագործողի հնարավորությունների ու կարողությունների համապատասխանությունը պարզելու նպատակով՝ օդանավ շահագործողն ապահովում է գլխավոր վարչության աշխատողների մուտքը՝ ինչպես իր կազմակերպություն և օդանավեր, այնպես էլ՝ ցանկացած այլ կազմակերպություն, որն իրեն մատուցում է ավիացիոն ծառայություններ:
33. Գլխավոր վարչության կողմից յուրաքանչյուր օդանավ շահագործողի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ժամանակ պետք է մշակվի առանձին վերահսկողության ծրագիր:
34. Մշտական վերահսկողության ժամանակ` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության թռիչքային ստանդարտների, թռիչքային անվտանգության և ավիացիոն անվտանգության շահագործողական նորմերի ապահովման պահանջներին չհամապատասխանելու դեպքում գլխավոր վարչությունը կարող է կասեցնել կամ դադարեցնել օդանավ շահագործողի վկայականի գործողությունը:
35. Օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվում է, եթե իրականացված տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում կամ որևէ այլ կերպ պարզվի, որ՝
1) օդանավ շահագործողը չի պահպանում այն պայմաններն ու պահանջները, որոնց հիման վրա տրվել է օդանավ շահագործողի վկայականը.
2) օդանավ շահագործողը չի պահպանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.
3) օդանավ շահագործողը գլխավոր վարչության աշխատողներին չի տրամադրում պահանջվող փաստաթղթեր, չի ապահովում նրանց հասանելիությունը պահանջվող տեղեկատվությանը, սարքավորումներին, օդանավերին և ցանկացած այլ վայր կամ առարկայի, որոնք գտնվում են կամ պետք է գտնվեն նրա հսկողության ներքո.
4) օդանավ շահագործողը, ելնելով սույն կարգի 28-րդ կետի պահանջներից, օդանավ շահագործողի վկայականի կորստի կամ վնասման դեպքում անհապաղ չի տեղեկացրել գլխավոր վարչությանը:
36. Օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կարող է կասեցվել մինչև 6 ամիս ժամանակահատվածով:
37. Օդանավ շահագործողն օդանավ շահագործողի վկայականի գործողության կասեցման մասին տեղեկացվում է գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանի արձակումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
38. Օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կարող է վերսկսվել գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանով, երբ օդանավ շահագործողն իսպառ վերացրել է կասեցման համար հիմք հանդիսացած պատճառները:
39. Օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվում է, եթե՝
1) օդանավ շահագործողի վկայականի գործողության կասեցման ժամկետը լրանալու պահին օդանավ շահագործողի կողմից չեն վերացվել կասեցման համար հիմք հանդիսացած թերությունները և (կամ) պատճառները.
2) օդանավ շահագործողն իր՝ օդանավ շահագործողի վկայականի գործողության կասեցման ժամանակաընթացքում իրականացրել է առևտրային թռիչքներ կամ չթույլատրված այլ թռիչքներ.
3) լրացել է օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետը.
4) լրացել է օդանավ շահագործողի թռիչքային պիտանիության պահպանման կառավարման ստորաբաժանման կամ կազմակերպության՝ տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունք տվող վկայականի գործողության ժամկետը.
5) օդանավ շահագործողի վկայական ստանալու օրվանից օդանավ շահագործողը 30-օրյա ժամկետում չի ներկայացրել օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության հանձնման վերաբերյալ մտադրությունների հուշագրի հիման վրա ձեռք բերված կամ վարձակալված, կամ ենթավարձակալված օդանավի մասին համապատասխան պայմանագիր:
40. Օդանավ շահագործողն օդանավ շահագործողի վկայականի գործողության դադարեցման մասին տեղեկացվում է գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանի արձակումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
41. Օդանավ շահագործողի վկայականի գործողության դադարեցման դեպքում օդանավ շահագործողը գլխավոր վարչություն է հանձնում օդանավ շահագործողի վկայականի բնօրինակը:
42. Օդանավ շահագործողի վկայականի գործողության դադարեցման դեպքում գլխավոր վարչությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը` հատկացված եռանիշ կոդը չեղյալ համարելու նպատակով:
43. Օդանավ շահագործողը գլխավոր վարչությանը տեղեկացնում է օդանավ շահագործողի վկայական ստանալու ժամանակ ներկայացված տեղեկատվության մեջ կատարված փոփոխությունների մասին:
44. Գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից օդանավ շահագործողի գործունեության կասեցման կամ դադարեցման համար հիմք հանդիսացող թերությունների և (կամ) խախտումների հայտնաբերման դեպքում դրա մասին անհապաղ տեղեկացվում է գլխավոր վարչության պետին:
45. Եթե օդանավ շահագործողի վկայականում կամ շահագործման հատուկ դրույթներում պետք է կատարվեն փոփոխություններ կամ լրացումներ, ապա համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը 2 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին հայտնում է գլխավոր վարչության պետին:
VII. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
46. Օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար հայտատուն հայտին կից ներկայացնում է սույն կարգի 10-րդ կետի 1-ին, 3-րդ, 5-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը, եթե դրանցում կատարվել են փոփոխություններ: Սույն կարգի 10-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 10-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը կարող են ներկայացվել՝ ինչպես թղթային, այնպես էլ՝ էլեկտրոնային տարբերակով: Նշված փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ գլխավոր վարչությունում պահպանվող տվյալ փաստաթղթերը լրացնելու նպատակով հայտատուն պետք է գլխավոր վարչություն ներկայացնի նաև տվյալ փաստաթղթի էլեկտրոնային տարբերակում ներառված փոփոխությունների թղթային տարբերակը` իր գործադիր մարմնի կողմից հաստատված համապատասխան փոփոխությունների թերթով:
47. Օդանավ շահագործողների, օդանավ շահագործողի վկայական տալու ընթացակարգերի մասին հակիրճ տեղեկությունները գլխավոր վարչության կողմից պարբերաբար հրապարակվում են գլխավոր վարչության www.aviation.am պաշտոնական ինտերնետային կայքում:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև N 1
Հ Ա Յ Տ
ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ
(ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՄԱՍԻՆ
ԲԱԺԻՆ 1: Հայտը ներկայացնելը
1. Հայտը պետք է լրացվի, ստորագրվի և ներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ` գլխավոր վարչություն) նախատեսված շահագործման գործունեության օրվանից (գործողության ժամկետի ավարտից) առնվազն իննսուն օր առաջ՝ հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0042, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մասնաշենք, հեռ.` 010-28-20-66, ֆաքս` 010-28-53-45, էլեկտրոնային փոստ` gdca@aviation.am, ինտերնետային կայք` www.aviation.am:
2. Հայտատուի մասին տեղեկատվություն |
1) իրավաբանական անձի կամ մարմնի անվանումը` |
4. Հայտատուի (օդանավ շահագործողի վկայական կրողի) կապի բոլոր միջոցները |
1) հեռախոսահամարը (աշխատանքային ժամերին)` |
ԲԱԺԻՆ 2: Հայտատուի կառավարման համակարգի նկարագրությունը
8. Օդանավ շահագործողը պետք է ունենա այնպիսի կառավարման համակարգ, որպեսզի կարողանա իրականացնել պատշաճ կառավարում և վերահսկողություն օդանավ շահագործողի վկայականով նախատեսված բոլոր տեսակի ավիացիոն գործունեությունների իրականացման ընթացքում: Սույն բաժնում նշված տեղեկատվությունը պետք է արտացոլի օդանավ շահագործող ընկերության համապատասխան ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց մասին հիմնական տեղեկատվությունը (խնդրում ենք հայտին կցել նաև նշված յուրաքանչյուր պաշտոնատար անձի ինքնակենսագրականը (CV): Սույն բաժնում նշված պաշտոնատար անձանց աշխատանքային հմտություններն ու փորձը պետք է համապատասխանեն Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության ARM-AIR OPS (ԱՐՄ-ԷՅՐ ՕՓՍ)-ով սահմանված պահանջներին, և նրանց թեկնածությունները պետք է հաստատվեն գլխավոր վարչության կողմից:
9. Հաշվետու ղեկավար |
Օդանավ շահագործողը պետք է ունենա նշանակված հաշվետու ղեկավար, ով պետք է օժտված լինի այնպիսի իրավունքներով, որոնք նրան հնարավորություն կտան ապահովելու բոլոր տեսակի շահագործումների և տեխնիկական սպասարկման գործառույթների պատշաճ մակարդակով իրականացումը՝ |
10. Հաշվետու ղեկավարի կապի միջոցները` |
11. Շահագործման համար պատասխանատու անձինք |
Օդանավ շահագործողը պետք է ունենա նշանակված և գլխավոր վարչության կողմից հաստատված պատասխանատու անձինք, ովքեր պետք է պատասխանատվություն կրեն իրենց բնագավառներին վերաբերող բոլոր տեսակի շահագործումների կառավարման համար: |
12. Թռիչքային գործունեություն |
1) անունը, ազգանունը` |
13. Թռիչքային պիտանիության և (կամ) տեխնիկական սպասարկման համակարգ |
1) անունը, ազգանունը` |
14. Ավիացիոն անվտանգություն |
1) անունը, ազգանունը` |
15. Անձնակազմի վերապատրաստում |
1) անունը, ազգանունը` |
16. Վերգետնյա սպասարկում |
1) անունը, ազգանունը` |
17. Այլ նշանակված պաշտոնատար անձինք |
1) անունը, ազգանունը` |
18. Որակի կառավարում |
Օդանավ շահագործողը պետք է նշանակի գլխավոր վարչության կողմից հաստատված որակի կառավարիչ՝ |
19. Վթարների կանխարգելման և թռիչքային անվտանգության ծրագիր |
Օդանավ շահագործողը պետք է նշանակի ծրագրի կառավարման համար պատասխանատու անձի՝ |
20. Միջազգային և (կամ) ներքին օդային երթուղիներում թռիչքների իրականացման ուղեցույցը ներկայացնելը |
Միջազգային և (կամ) ներքին օդային երթուղիներում թռիչքների իրականացման ուղեցույցը (այսուհետ` ուղեցույց) կարող է գլխավոր վարչություն ներկայացվել շահագործման նախատեսված օրվանից ոչ ուշ, քան վաթսուն օր առաջ: |
21. Շահագործումն սկսելու նախատեսված օրը |
Շահագործման նախատեսված օրը պետք է լինի ոչ շուտ, քան հայտը և սույն հայտին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնելու ամսաթիվը՝ |
ԲԱԺԻՆ 3: Ավիացիոն գործունեության նկարագրությունը
22. Սույն բաժնում պետք է արտացոլված լինի հայտատուի կողմից նախատեսված ավիացիոն գործունեության, շահագործման համապարփակ նկարագրությունը, մասնավորապես, շահագործման վայրը (վայրերը) (գրանցման երկրի ներսում (Ա-Ա), գրանցման երկրից դեպի այլ երկիր (Ա-Բ), գրանցման երկրից դուրս (Բ-Բ), փոխադրումների տեսակները (ուղևորային և (կամ) բեռնային, փոստ), հատուկ փոխադրումներ (վտանգավոր բեռներ, ռազմական նշանակության արտադրանք, կենդանիներ և այլն), ավիացիոն գործունեության տեսակները և այլն, յուրաքանչյուր օդանավի համար նախատեսված շահագործման տարածաշրջանները և երթուղիները, օդանավի (օդանավերի) տիպերը, գրանցման նիշերը, երկրները և նախատեսված բազավորման վայրերը: Խնդրում ենք սույն բաժնում նշված «Նկարագրությունը» դաշտերը լրացնել հակիրճ և բովանդակալից:
23. Ավիացիոն գործունեություն (ավիացիոն գործունեության տեսակները, շահագործման տիպերը և տեսակները) | ||||||||
Նկարագրությունը՝ | ||||||||
24. Պահանջվող հատուկ թույլտվություններ` | ||||||||
25. Այլ նշումներ` | ||||||||
26. Շահագործման նախատեսված տարածաշրջաններ | ||||||||
Խնդրում ենք տրամադրել յուրաքանչյուր օդանավի շահագործման և (կամ) երթուղիների տարածաշրջանների հակիրճ նկարագրությունը` | ||||||||
27. Օդանավերի և շահագործման բազավորման մասին տեղեկատվություն | ||||||||
Սույն կետում պետք է արտացոլված լինի համապարփակ տեղեկատվություն յուրաքանչյուր օդանավի և նրա բազավորման մասին: | ||||||||
28. Օդանավերի մասին տեղեկատվություն | ||||||||
| ||||||||
29. Շահագործման բազա | ||||||||
Նախատեսված շահագործման բազա | ||||||||
30. Օդանավերի տեխնիկական սպասարկում | ||||||||
Սույն կետում պետք է արտացոլված լինի համապարփակ տեղեկատվություն այն մասին, թե որ արտոնագրված կազմակերպության կողմից է իրականացվելու օդանավերի տեխնիկական սպասարկումը: | ||||||||
1) արտոնագրված տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերության անվանումը |
2) բազային կամ գծային տեխնիկական սպասարկում |
3) արտոնագրման համարը |
31. Ստորագրում Սույնով հավաստում եմ, որ ներկայացված տեղեկատվությունները ճիշտ են, և, որ գլխավոր վարչությունը կտեղեկացվի ներկայացված տեղեկությունների յուրաքանչյուր փոփոխության դեպքում, գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
ԲԱԺԻՆ 4: Ստորագրում
Խնդրում եմ`
1) տրամադրել օդանավ շահագործողի վկայական`
2) երկարաձգել օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետը`
համաձայն ներկայացված տեղեկատվության:
Ստորագրությունը`
Անունը, ազգանունը`
Պաշտոնը`
Ամսաթիվը`
(ձևը փոփ. 29.09.16 N 991-Ն)
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
REPUBLIC OF ARMENIA
GENERAL DEPARTMENT OF CIVIL AVIATION
Օ Դ Ա Ն Ա Վ Շ Ա Հ Ա Գ Ո Ր Ծ Ո Ղ Ի Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
A I R O P E R A T O R C E R T I F I C A T E
AM AOC _ _ _ _
This Certificate certifies that _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ is authorized to perform Commercial Air Operations, as defined in the
attached operations specifications, in accordance with the OM, Annex IV ( Part - CAT ) to ARM - AIR OPS and its Implementing Rules.
Շահագործման տեսակներ
Types of operation
Կոմերցիոն օդային տրանսպորտ □
Commercial air transport ( CAT )
Բեռներ □
Cargo
Ուղևորներ □
Passengers
Այլ □
Other
Տալու ամսաթիվը ՙ DD ՚ MM YY
Date of issue ՙ DD ՚ MM YY
Գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը ՙ DD ՚ MM YY
Expiry date
ՙ DD ՚ MM YY
Գլխավոր վարչության պետ
Director General Ա. Մովսեսյան
A. Movsesyan
Սույնով հավաստիացվում է, որ ավիաընկերությունը
This certifies that |
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Airline (name) |
Հասցեն՝ |
Address: |
( 4 ) Issue date of the Operator’s specifications ( dd-mm-yyyy ) and signature of the GDCA representative. ( 5 ) Insertion of the ICAO designation of the aircraft make, model and series, or master series, if a series has been designated ( e. g. Airbus - 320 - 214 ) ( 6 ) Enter the registration marks are listed in the operations specifications or the OM. In the later case the related operations specifications must make a reference to the related page in the OM. In case not in all specific approvals apply to the aircraft model, the registration marks of the aircraft could be entered in the remark column to the related specific approval. ( 7 ) Listing the geographical area(s) of authorized operation ( by geographical coordinates or specific routes, FIR or national or regional boundaries ). ( 8 ) listing of the applicable special limitations ( e. g. VFR only, Day only, etc. .. ). ( 9 ) list in this column the most permissive criteria for each approval or the approval type ( with appropriate criteria ). ( 10 ) Insertion of applicable precision approach category : LTS CAT I, CAT II, OTS CAT II, CAT III A, CAT III B or CAT III C. Insertion of minimum Runway Visual Range ( RVR ) in meters and Decision Height ( DH ) in feet. ( 11 ) Insertion of approved minimum take - off RVR in meters. One line per approval may be used if different approvals are granted. |
|
(ձևը փոփ. 29.09.16 N 991-Ն)
Ձև N 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
REPUBLIC OF ARMENIA
GENERAL DEPARTMENT OF CIVIL AVIATION
ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(Թռիչքների իրականացման ձեռնարկի հաստատված պայմանների պահպանմամբ)
OPERATIONS SPECIFICATIONS
(Subject to the approved conditions in the Operations Manual)
Հեռախոս. | + 374 (10) 28 20 66 | Ֆաքս | + 374 (10) 28 53 45 | E-mail: | gdca@aviation.am |
Telephone | + 374 (10) 28 34 29 | Fax | + 374 (10) 28 34 29 |
fsid@aviation.am |
AOC# |
Շահագործողի անվանումը Առևտրական անվանումը |
Date |
|||||||||
Ստորագրություն/подпись/Signature: Director of Airworthiness |
| ||||||||||
Նավատորմ
| |||||||||||
Օդանավի տեսակը` |
|||||||||||
Ազգային և գրանցման նիշերը` |
|||||||||||
Շահագործման տեսակը` |
Առևտրային օդային փոխադրումներ |
☐Ուղևորներ |
☐Բեռներ |
☐ Այլ Other | |||||||
Թռիչքների շրջանը (շրջանները)` | |||||||||||
Հատուկ սահմանափակումներ` - | |||||||||||
Հատուկ թույլտվություններ` |
Այո |
Ոչ |
Հատուկ հաստատումներ |
Նշումներ | |||||||
Վտանգավոր բեռներ` |
☐ |
☐ |
|||||||||
Շահագործում վատ տեսանելիության պայմաններում` |
☐ ☐ |
☐ ☐ |
|||||||||
|
☐ |
☐ |
|||||||||
PBN պայմաններում թռիչքների նավիգացիոն հատուկ դրույթներ |
☐ |
☐ |
26/2 Շահագործման հատուկ դրույթներ / Operations Specifications AM-AOC-
|
☐ |
☐ |
Maximum diversion time: - |
|||||
Թռիչքային պիտանիության պահպանում |
☐ |
|||||||
Այլ |
☐ |
☐ |
Նշանակված պատասխանատու անձինք Nominated Postholders | |
Պատասխանատու ղեկավար |
|
Որակի ղեկավար |
|
Թռիչքների անվտանգության և պատահարների կանխման ծրագրի ղեկավար |
|
Թռիչքների շահագործման ղեկավար |
|
Տեխնիկական սպասարկման ղեկավար |
|
Անձնակազմի ուսուցման ղեկավար |
|
Վերգետնյա շահագործման ղեկավար |
( 1 ) Telephone and Fax details, including the country code. E-mail detail. |
( 13 ) Extended range operations ( ETOPS ) currently applies only to two-engined aircraft. Therefore the Not Applicable ( N / A ) box may be checked only if the aircraft model has more or less than two engines. |
According EASA Form 139 Issue 1 Թռիչքային պիտանիության վարչության պետ Director of Airworthiness Department |
___________________________________________(ստորագրությունը, ազգանունը, անունը) |
| |
|
(ձևը փոփ. 29.09.16 N 991-Ն)
Ձև N 4
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
ՓԱՐՏ-Մ-ի ԵՆԹԱՄԱՍԻ «Ջ» ՎԱՎԵՐԱՑՈՒՄ |
ՀԱՅՏ՝ | |
1. |
Հայտատուի գրանցված անվանումը՝ |
||
2. |
Առևտրային անվանումը (առկայության դեպքում)՝ |
||
3. |
Վավերացման ենթակա հասցեները՝ |
||
4. |
Հեռ. |
Ֆաքս. |
Էլ. փոստ. |
5. |
Ենթամաս-Ջ-ի |
||
6. |
Հաշվետու կառավարչի (ներկայացված*) պաշտոնը և անունը, ազգանունը՝ |
||
7. |
Հաշվետու կառավարչի ստորագրությունը (ներկայացված*)՝ |
||
8. |
Հասցեն՝ |
||
9. |
Ամսաթիվը՝ |
||
Ծանոթագրություն 1. Ձևը (ձևերը) ներկայացվում է (են) |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն | ||
Ծանոթագրություն 2. Տեղեկատվություն վճարումների մասին |
|||
* Կիրառելի է միայն ՓԱՐՏ-ի նոր հայտատուի համար |
(հավելվածը փոփ. 29.09.16 N 991-Ն)