«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2003 թվականի N 210-Ն
Հայաuտանի Հանրապետության աշխատանքի ԵՎ uոցիալական հարցերի ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 14.09.06 N 1288-Ն, 01.03.07 N 233-Ն)
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
(1-ին կետը փոփ. 14.09.06 N 1288-Ն, 01.03.07 N 233-Ն)
2. Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող` 1350,32 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող` 25054,79 հազ. դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:
(2-րդ կետը փոփ. 14.09.06 N 1288-Ն, 01.03.07 N 233-Ն)
3. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն առանց ծնողական խնամքի մնացած ծանր սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող՝ 0-18 տարեկան երեխաների շուրջօրյա լրիվ խնամքի, երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարանով ապահովումն է։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կազմակերպությունում խնամվող երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, սննդով, հագուստով, սպիտակեղենով, կոշկեղենով, անկողնային և անձնական հիգիենայի պարագաներով ապահովումն է, նրանց սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, իրավական խորհրդատվության տրամադրման, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման, բժշկասոցիալական փորձաքննության, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրման, աշխատանքային թերապիայի (16 տարեկանից բարձր երեխաների համար), ուսումնադաստիարակչական ծառայությունների, ազատ ժամանցի և սոցիալական ներառմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների կազմակերպումն է.
բ) Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
սոցիալական վճարովի ծառայությունների մատուցում` բնակության ապահովմամբ,
սոցիալական այլ վճարովի ծառայությունների մատուցում:
(3-րդ կետը փոփ. 14.09.06 N 1288-Ն, 01.03.07 N 233-Ն, խմբ. 07.06.12 N 716-Ն, 08.09.16 N 957-Ն)
4. Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարությանը:
(4-րդ կետը փոփ. 14.09.06 N 1288-Ն, 01.03.07 N 233-Ն)
5. Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարին`
ա) Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության պետական գրանցումը.
բ) մեկամսյա ժամկետում հաստատել Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը:
(5-րդ կետը փոփ. 14.09.06 N 1288-Ն)
6. Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման, կնիքի պատրաստման թույլտվության, ինչպես նաև սույն որոշման համաձայն հանձնվող գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված կարգով:
(6-րդ կետը փոփ. 14.09.06 N 1288-Ն, 01.03.07 N 233-Ն)
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. մարտի 11 |