ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2017 թվականի N 366-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ԲԱՎՐԱ» ԵՎ «ԳՈԳԱՎԱՆ» ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՎԱՐՏՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 140-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ստեղծել «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում ավարտված աշխատանքների ընդունող հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 14 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 366-Ա որոշման |
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» ԵՎ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում ավարտված աշխատանքների ընդունող հանձնաժողովի
Ա. Սաքապետոյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Վ. Մանուկյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Մ. Բիչախչյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ |
Մ. Մկրտչյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ |
Ք. Քաբաբյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ |
Ս. Պուրտոյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետի տեղակալ |
Ա. Մուրադյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի պետ |
Ա. Բադալյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային հսկողության վարչության ճարտարագետ-շինարար |
Է. Ղարաքեշիշյան |
- ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի պետ |
Հ. Հայրապետյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ |
Ա. Յազերյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության նորմատիվ-տեխնիկական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ-տեսուչ |
Ռ. Օթարյան |
- ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետ |
Ռ. Օհանջանյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության գլխավոր վերահսկող |
Ռ. Հակոբյան |
- Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի սահմանների համալիր կառավարման ծրագրի ղեկավար |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |