ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2017 թվականի N 246-Ա
«ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՈՒԲՍԻԴԻԱ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման համար անհրաժեշտ 428,634,050.0 դրամը՝ սուբսիդիա տրամադրելու մասին պայմանագրով, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2017 թվականի փետրվարի 15-ի «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման գործընթացը կանոնակարգելու մասին» N 40-Ա հրամանով հաստատված ծրագրին համապատասխան տրամադրել «Տորգովի Դոմ Դոնսկոյ Ագրոխիմ ցենտր» և 244,661,700.0 դրամը՝ «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին՝ ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մատակարարումները Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու նպատակով.
2) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարից 111,995,000.0 դրամը, սահմանված կարգով, դրամաշնորհի պայմանագրով տրամադրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և 92,759,375.0 դրամը՝ «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Հայաստանի Հանրապետություն ներմուծված ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով.
3) ապահովել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի N 73-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 2944.15 տոննա ազոտական, 504.25 տոննա ֆոսֆորական և 559.45 տոննա կալիումական պարարտանյութերի համար համապատասխանաբար տրամադրված 160,727,036.8, 68,162,000.0 և 76,074,011.0 դրամ սուբսիդիաները «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն օգտագործեն ծրագրի շրջանակներում 2017 թվականի գարնանը հողօգտագործողներին բաշխելու նպատակով.
4) Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 2944.15 տոննա ազոտական, 504.25 տոննա ֆոսֆորական և 559.45 տոննա կալիումական պարարտանյութերի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով ազոտական պարարտանյութի համար 18,400,937.5 դրամ, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի համար՝ 4,030,313.0 դրամ դրամաշնորհի գումարները 2017 թվականի ընթացքում, սահմանված կարգով, դրամաշնորհի պայմանագրով համապատասխանաբար տրամադրել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել ծրագրով նախատեսված գործառույթների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մարտի 17 Երևան |