«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2005 թվականի N 2239-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԻ (ԱՊՐՈԲԱՏՈՐԻ) ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարողի (ապրոբատորի) հավատարմագրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի դաշտային հետազոտությունների մասին հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` եռամսյա ժամկետում հաստատել`
ա) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնադաշտերի դաշտային հետազոտությունների մասին հրահանգները.
բ) սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարողների (ապրոբատորների) հավատարմագրման հանձնաժողովի կազմը և աշխատակարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԻ (ԱՊՐՈԲԱՏՈՐԻ) ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարող ֆիզիկական անձանց (այսուհետ` ապրոբատոր) հավատարմագրման ընթացակարգը:
2. Հայաստանի Հանրապետությունում ապրոբատորի հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` լիազորված մարմին):
3. Վկայագիրն ապրոբատորին տրվում է գյուղատնտեսական մշակաբույսերի որոշակի տեսակների և դասերի սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ (այսուհետ` ապրոբացիա) կատարելու համար` մինչև 3 տարի ժամկետով:
4. Ապրոբատորը պետք է տիրապետի սերմնադաշտերի դաշտային հետազոտությունների (տեսակային և սորտային մաքրության ու միատարրության, մշակաբույսերի` մոլախոտերով, հիվանդություններով ու վնասատուներով վարակվածության) մասին հրահանգներին:
II. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
5. Լիազորված մարմինն ապրոբատորների հավատարմագրման համար հրապարակում է հայտարարություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Հայտատուն հավատարմագրման համար լիազորված մարմին է ներկայացնում դիմում (այսուհետ` հայտ):
7. Հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո 5-օրյա ժամկետում լիազոր մարմնի կողմից ստեղծված ապրոբատորների հավատարմագրման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) կատարում է ստացված հայտերի ուսումնասիրություն և յուրաքանչյուր հայտի համար լիազորված մարմնի ղեկավարին ներկայացնում է եզրակացություն:
Եթե հայտատուն չի բավարարում սույն կարգի 4-րդ կետի պահանջները, ապա հանձնաժողովը տալիս է բացասական եզրակացություն:
8. Լիազորված մարմնի ղեկավարը հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է որոշում`
ա) հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում` ապրոբատորին վկայագիր տալու մասին,
բ) հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում` ապրոբատորին վկայագիր տալը մերժելու մասին:
9. Հավատարմագրված ապրոբատորին տրվում է վկայագիր` համաձայն ձևի: Վկայագիրը համարակալված փաստաթուղթ է, որը ենթակա չէ այլ անձի փոխանցման:
III. ԱՊՐՈԲԱՏՈՐԻ ՎԿԱՅԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
10. Ապրոբատորի վկայագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է լիազորված մարմնի ղեկավարի կողմից` հանձնաժողովի եզրակացության հիման վրա, եթե ապրոբատորը գործողությունները կատարել է սահմանված կարգի խախտումներով:
IV. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
11. Ապրոբատորը հավատարմագրման մասին որոշումը կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր N ____
ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԻ
Սույն վկայագիրը հաստատում է, որ _________________________________ ________________________________________________________ (անունը, ազգանունը, անձնագրի համարը, ում կողմից և երբ է տրված)
իրավասու է ________________________________________________ (գյուղատնտեսական մշակաբույսերի ցանկը, ________________________________________________________ որոնց ցանքերում թույլատրվում է իրականացնել ապրոբացիա) ________________________________________________________ ________________________________________________________ իրականացնելու սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ (ապրոբացիա)։
Վկայագրի գործողության ժամկետը __________________________________ (օրը, ամիսը, տարեթիվը)
|
Հավելված N 2 |
Ձև ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՊՐՈԲԱՑԻԱՅԻ) ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտի համարը
Հայտը ներկայացնելու ժամկետը ___ _____________ 200 թ.
Հայտատու ___________________________________________________ (անունը, ազգանունը, բնակության վայրը կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը, __________________________________________________________ գտնվելու վայրը) __________________________________________________________
Ապրոբացիայի է ներկայացվում
Ցանքատարածությունները գտնվում են __________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________։
Խնդրում եմ կատարել նշված սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ (ապրոբացիա):
|
(հավելվածը փոփ. 01.12.16 N 1219-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |