ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2009 թվականի N 1048-Ա
ԲՈՐԻՍ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է..
1. Բորիս Լյովայի Միրզոյանին (ծնվ.` 1987 թվականի հոկտեմբերի 22-ին, քաղ. Երևան, Արցախի փող., շենք 28, բն. 48: 2009 թվականին ընդունվել է Բելգիայի Մոնսի թագավորական կոնսերվատորիայի ջութակի բաժինը, որն ընդգրկված է բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկում) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2015 թվականի ձմեռային զորակոչը:
(1-ին կետը փոփ. 01.07.10 N 808-Ա, 19.12.13 N 1432-Ա)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. սեպտեմբերի 23 Երևան |