ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2013 թվականի N 526-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանն ամրացված` 8 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2013 թվականի մարտի 11-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.
4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` այն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մայիսի 29 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 23-ի N 526-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանն ամրացված` դասական աճուրդով օտարման ենթակա 8 ՄԻԱՎՈՐ տրանսպորտային միջոցի
NN ը/կ |
Տրանսպորտային միջոցի անվանումը և մակնիշը |
Պետական համարանիշը |
Թողարկման տարեթիվը
|
Գույքի գնահատված արժեքը(դրամ) |
Գույքի մեկնարկային գինը (դրամ) |
Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (դրամ) |
1. |
Մոսկվիչ-412 |
038 ՈՍ 02 |
1989 թ. |
189 000 |
189 000 |
21600 |
2. |
Մոսկվիչ-412 |
019 ՈՍ 04 |
1990 թ. |
75 000 |
75 000 |
21600 |
3. |
ԶԻԼ-130 |
057 ՈՍ 13 |
1991 թ. |
750 000 |
750 000 |
21600 |
4. |
ԳԱԶ-52-01 |
056 ՈՍ 13 |
1990 թ. |
600 000 |
600 000 |
21600 |
5. |
ՎԱԶ-21213 |
041 ՈՍ 13 |
1995 թ. |
140 000 |
140 000 |
21600 |
6. |
ՈՒԱԶ-31511-01 |
017 ՈՍ 13 |
1989 թ. |
480 000 |
480 000 |
21600 |
7. |
ՎԱԶ-21063 |
065 ՈՍ 03 |
1991 թ. |
494 000 |
494 000 |
21600 |
8. |
ԳԱԶ-31-100 |
031 ՈՍ 13 |
2001 թ. |
459 000 |
459 000 |
21600 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
3 187 000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |