ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2013 թվականի N 1194-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 594-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» N 594-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ստուգումների կասեցման արգելքը վերանում է ստուգում իրականացնող այն մարմինների համար, որոնց ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներն ընդունվել և ուժի մեջ են մտել օրենքով սահմանված կարգով:
Սույն կետում նշված մարմինների ցանկը սահմանվում է N 1 հավելվածով:».
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.
«4. Սահմանել, որ ստուգում սկսելուց առաջ ստուգում իրականացնող անձը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձին կամ նրան փոխարինող անձին ծանոթացնում է ռիսկի վրա հիմնված համակարգի էությանը, ստուգաթերթերով ստուգումների մոտեցումներին, ստուգման բողոքարկման իրավունքներին և ընթացակարգերին, որի մասին տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձը կամ նրան փոխարինող անձն ստորագրում է N 2 հավելվածում ներկայացված հայտարարության օրինակելի ձևը:
Սույն կետում նշված ստուգաթերթերով ստուգումների մոտեցումների մասին ծանուցումը չի վերաբերում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին կետում նշված հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման համար իրականացվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությանը:».
3) որոշումը լրացնել NN 1 և 2 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 5 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 1194-Ա որոշման |
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 594-Ա որոշման |
Ց ա ն կ
Ստուգում իրականացնող այն մարմինների, որոնց չի վերաբերում ստուգումների ԿԱՍԵՑՄԱՆ արգելքը
« |
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 1194-Ա որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 594-Ա որոշման |
Օրինակելի ձև
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՍՏՈՒԳՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ԾԱՆՈՒՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ մասին
Հայտնում եմ, որ ստուգում սկսելուց առաջ ստուգում իրականացնող մարմնի ներկայացուցչի կողմից ծանուցվել եմ ռիսկի վրա հիմնված համակարգի էությանը, ստուգաթերթերով ստուգումների մոտեցումներին, ստուգման բողոքարկման իրավունքներին և ընթացակարգերին, ինչի համար ստորագրում եմ:
__________________________________
__________________________________
__________________________________
Տնտեսավարող սուբյեկտի
պաշտոնատար անձ կամ
նրան փոխարինող ________________ _______________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը)
____ ______________ 201 թ.»։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |