ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2008 թվականի N 1330-Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման նկատմամբ հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու, Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ ձեռք բերող կամ ծառայություններ ստացող ֆիզիկական անձանց կողմից հարկային վարչարարությանն օժանդակությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:
3) (ենթակետն ուժը կորցրել է 08.10.09 N 1280-Ն)
(1-ին կետը լրաց. 09.04.09 N 404-Ն, փոփ. 08.10.09 N 1280-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 21 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում կիրառվող, հարկային մարմնում գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած կտրոնների հատուկ համարների վիճակահանության անցկացման և վիճակահանության արդյունքում շահող կտրոնների տիրապետող ֆիզիկական անձանց պարգևավճարների տրամադրման կարգը:
(1-ին կետը լրաց. 09.04.09 N 404-Ն, խմբ. 18.11.10 N 1539-Ն, փոփ. 31.03.11 N 343-Ն)
2. Սույն կարգում կիրառվող հիմնական հասկացություններն են`
1) վիճակահանություն` Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ և ծառայություններ ձեռք բերող (ստացող) ֆիզիկական անձանց տրամադրած հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների շահող թվերի բացահայտման հրապարակային միջոցառում, որի արդյունքում հայտնի են դառնում հատուկ համարների շահող թվերը (հատուկ համարներում առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ).
2) վիճակահանություն անցկացնող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշմամբ հաստատված կազմով վիճակահանություն անցկացնող հանձնաժողով, որի անդամները գործում են հասարակական հիմունքներով.
3) հատուկ համարներ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման համար կիրառվող ժապավեններին ներկայացվող պահանջներին համապատասխան` ժապավենի դարձերեսի վրա տպագրված ութ թվերի կամայական համակցություն.
4) շահող կտրոններ` վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերին` առաջինից սկսած` հաջորդական հերթականությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած կտրոնների հատուկ համարների թվերի առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ կամ վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերին` վերջինից սկսած` հաջորդական հերթականությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած կտրոնների հատուկ համարների թվերի վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ` սույն կարգով սահմանված քանակով համընկած թվեր պարունակող կտրոններ.
5) շահող կտրոնների տիրապետողներ` վիճակահանության արդյունքում շահող կտրոնների բնօրինակները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային (տարածքային) տեսչություն ներկայացրած ֆիզիկական անձինք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, oտարերկրյա պետությունների քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք).
6) պարգևավճարների հիմնադրամ` յուրաքանչյուր վիճակահանության համար նախատեսված գումար կամ այլ գույք կամ իրավունք, որից կամ որի հաշվին սույն կարգին համապատասխան տրամադրվելու են վիճակահանության արդյունքներով շահող կտրոններ տիրապետողների պարգևավճարները.
7) պարգևավճար` վիճակահանության արդյունքներով` սույն կարգին համապատասխան պարգևավճարների հիմնադրամից շահող կտրոններին բաժին ընկնող ավտոմեքենա կամ այլ գույք կամ իրավունք.
8) այլ գույք կամ իրավունք` որոշակի քանակով վիճակահանությունների արդյունքներով հսկիչ-դրամարկղային մեքենաների որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և սպասարկման նշաններ տեղադրելու իրավունքի դիմաց պարգևավճարների հիմնադրամի համալրման նպատակով որպես պարգևավճար տրամադրվող գույք (այդ թվում` համակարգչային կամ կենցաղային տեխնիկա կամ համանման գույք) կամ իրավունք (այդ թվում` ինտերնետ հասանելիություն կամ համանման իրավունք):
(2-րդ կետը խմբ. 09.04.09 N 404-Ն, լրաց. 13.05.10 N 537-Ն, խմբ., փոփ. 18.11.10 N 1539-Ն, փոփ. 31.03.11 N 343-Ն, խմբ., լրաց. 03.11.11 N 1563-Ն)
II. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
3. Վիճակահանությունը կազմակերպվում և անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշմամբ հաստատված կազմով վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից` հանրային հեռուստատեսությամբ: Վիճակահանությունն անցկացվում է, եթե ներկա է հանձնաժողովի անդամ պետական պաշտոնատար անձանց 1/2-ը:
(3-րդ կետը փոփ. 25.03.10 N 311-Ն)
4. Վիճակահանությունն անցկացվում է յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` տվյալ ամսվա երկրորդ շաբաթ օրը, որի արդյունքները վերաբերում են միայն վիճակահանության անցկացմանը նախորդող ամսվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած` բացառապես հատուկ համարներ պարունակող կտրոններին:
(4-րդ կետը փոփ. 27.01.11 N 56-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 31.03.11 N 343-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 09.04.09 N 404-Ն)
7. Վիճակահանության ժամանակ առանձնացվում են վիճակահանության համար նախատեսված ութ թափանցիկ սարքեր, որոնցից յուրաքանչյուրում պետք է լինեն զրոյից մինչև ինը թվերով համարակալված տասն անթափանց և միագույն գնդեր: Գնդերի խառնման արդյունքում յուրաքանչյուր սարքից պատահականորեն դուրս է գալիս մեկ գունդ, որն առանձնացվում է և ցուցադրվում` բարձրաձայն հայտարարելով գնդի վրա արտացոլված թիվը: Բոլոր ութ սարքերից հանված գնդերը դասավորվում են առավել տեսանելի վայրում` ըստ դրանց դուրս գալու հաջորդականության:
(7-րդ կետը խմբ. 29.01.09 N 96-Ն)
8. Վիճակահանությունն ավարտվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների շահող թվերը (առաջին նիշից սկսած` դրանց հաջորդական հերթականությամբ) հայտնի դառնալով, որի մասին հատուկ տեղեկատվությունը հանձնաժողովը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում և տեղադրում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:
9. Վիճակահանության անցկացումից հետո, հարկային մարմինն ապահովում է շահող կտրոնների մասին տեղեկությունների ընթացիկ տեղադրումն իր պաշտոնական ինտերնետային կայքում:
(9-րդ կետը փոփ. 18.11.10 N 1539-Ն)
III. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԲԱԶԱՅԻՆ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ
(վերնագիրը փոփ. 31.03.11 N 343-Ն)
10. Վիճակահանության պարգևավճարների հիմնադրամը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` յուրաքանչյուր տարվա ընթացքում վիճակահանության անցկացման համար պահանջվող միջոցների` հանձնաժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմին ներկայացված հայտին համապատասխան:
(10-րդ կետը լրաց. 09.04.09 N 404-Ն, փոփ. 18.11.10 N 1539-Ն)
11. Յուրաքանչյուր վիճակահանության համար նախատեսված պարգևավճարների հիմնադրամից վիճակահանության արդյունքում շահող կտրոնների համար տրամադրվում է`
1) հատուկ համարի առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ բոլոր ութ թվերը համընկնելու դեպքում` |
մեկ ավտոմեքենա |
2) հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած` |
մեկ ավտոմեքենա |
3) հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած` |
սույն կարգի 12-րդ
|
4) հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ բոլոր հինգ թվերը համընկնելու դեպքում` |
սույն կարգի 12-րդ կետի պահանջները բավարարելու դեպքում` ավտոմեքենա կամ մեկ հատ այլ գույք կամ մեկ հատ իրավունք |
5) հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ բոլոր չորս թվերը համընկնելու դեպքում` |
սույն կարգի 12-րդ կետի պահանջները բավարարելու դեպքում` մեկ հատ այլ գույք կամ մեկ հատ իրավունք |
6) (ենթակետն ուժը կորցրել է 31.03.11 N 343-Ն) | |
7) (ենթակետն ուժը կորցրել է 31.03.11 N 343-Ն) |
(11-րդ կետը խմբ. 13.05.10 N 537-Ն, 18.11.10 N 1539-Ն, փոփ. 31.03.11 N 343-Ն, լրաց. 03.11.11 N 1563-Ն)
12. Յուրաքանչյուր վիճակահանության համար որպես պարգևավճար տրամադրվում է 10 ավտոմեքենա, բացառությամբ վիճակահանության արդյունքներով սույն կարգի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված շահող կտրոնների թիվը տասնհինգից ավելի լինելու դեպքի, երբ յուրաքանչյուր շահող կտրոնի տիրապետողին պարտադիր տրամադրվում է մեկ ավտոմեքենա: Վիճակահանության արդյունքներով սույն կարգի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված շահող կտրոններ ներկայացրած ֆիզիկական անձանց որպես պարգևավճար ավտոմեքենաների տրամադրումից հետո մնացած ավտոմեքենաները`1) որպես պարգևավճար տրամադրվում են շահող կտրոնի վրա արտացոլված գործարքի առավելագույն արժեք ունեցող` սույն կարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետում նշված շահած կտրոններ ներկայացրած ֆիզիկական անձանց.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված կարգով ավտոմեքենաների քանակը չսպառվելու դեպքում մնացած ավտոմեքենաները որպես պարգևավճար տրամադրվում են շահող կտրոնի վրա արտացոլված գործարքի առավելագույն արժեք ունեցող` սույն կարգի 11-րդ կետի 4-րդ ենթակետում նշված շահած կտրոններ ներկայացրած ֆիզիկական անձանց.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերին համապատասխան գործարքի նույն արժեք ունեցող և մեքենաների քանակը գերազանցող շահող կտրոններ տիրապետող անձանց որպես պարգևավճար ավտոմեքենաները տրամադրվում են հաջորդ վիճակահանության ընթացքում հանձնաժողովի սահմանած կարգով սույն ենթակետում նշված կտրոնների միջև իրականացված լրացուցիչ վիճակահանության արդյունքներով:
Սույն կարգի 11-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերին համապատասխան՝ շահող կտրոններ տիրապետող այն ֆիզիկական անձին, որին սույն կետին համապատասխան որպես պարգևավճար չի տրամադրվել ավտոմեքենա, որպես պարգևավճար տրամադրվում է այլ գույք կամ իրավունք` ըստ հանձնաժողովի կողմից սահմանված այլ գույքի և իրավունքների հաջորդական հերթականության: Այլ գույքի կամ իրավունքների մնացած մասը որպես պարգևավճար տրամադրվում է սույն կարգի 11-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան գործարքի առավելագույն արժեք ունեցող շահող կտրոններ տիրապետողներին` ըստ հանձնաժողովի կողմից սահմանված այլ գույքի և իրավունքների հաջորդական հերթականության: Գործարքի` նույն արժեքն ունեցող և այլ գույքի կամ իրավունքի տվյալ տեսակի նախատեսված քանակը գերազանցող շահող կտրոններ տիրապետող անձանց որպես պարգևավճար այլ գույք կամ իրավունք տրամադրվում է հաջորդ վիճակահանության ընթացքում հանձնաժողովի սահմանած կարգով նշված կտրոնների միջև իրականացված լրացուցիչ վիճակահանության արդյունքներով: Սույն կարգի 12-րդ կետում նշված դեպքում որպես պարգևավճար այլ գույքի կամ իրավունքի տրամադրման համար լրացուցիչ վիճակահանության արդյունքները հանձնաժողովը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:
(12-րդ կետը խմբ. 09.04.09 N 404-Ն, 08.10.09 N 1280-Ն, 18.11.10 N 1539-Ն, փոփ. 31.03.11 N 343-Ն, լրաց. 03.11.11 N 1563-Ն, փոփ. 01.08.13 N 847-Ն)
12.1. Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերում նշված դեպքերում որպես պարգևավճար ավտոմեքենաների տրամադրումը յուրաքանչյուր վիճակահանությանը հաջորդող ամսվա ընթացքում ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` յուրաքանչյուր վիճակահանությանը հաջորդող վիճակահանության ընթացքում հրապարակելու համար հանձնաժողովին ներկայացնելով շահած կտրոններ ներկայացրած ֆիզիկական անձանց մասին տեղեկություններ: Սույն կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում որպես պարգևավճար ավտոմեքենաների տրամադրման համար լրացուցիչ վիճակահանության արդյունքները հանձնաժողովը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին։
(12.1-ին կետը փոփ. 25.03.10 N 311-Ն, խմբ. 18.11.10 N 1539-Ն, 31.03.11 N 343-Ն)
12.2. Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերում նշված դեպքերում որպես պարգևավճար այլ գույքի կամ իրավունքի տրամադրումը յուրաքանչյուր վիճակահանությանը հաջորդող ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված ցանկերում ներառված՝ շահող կտրոն տիրապետող ֆիզիկական անձանց ապահովում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի երաշխավորած և պայմանագիր կնքած կազմակերպությունները (այսուհետ` երաշխավորված կազմակերպություն): Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից յուրաքանչյուր վիճակահանության արդյունքներով այլ գույք կամ իրավունք շահած՝ շահող կտրոն տիրապետող ֆիզիկական անձանց ցանկերը հաջորդ վիճակահանության օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է երաշխավորված կազմակերպությանը:
(12.2-րդ կետը լրաց. 03.11.11 N 1563-Ն)
12.3. Սույն կարգին համապատասխան վիճակահանությունների արդյունքներով որպես պարգևավճար այլ գույքը կամ իրավունքները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և երաշխավորված կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հայտարարված ժամանակահատվածում:
(12.3-րդ կետը լրաց. 03.11.11 N 1563-Ն)
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից սույն կարգով նախատեսված որպես պարգևավճար տրամադրվող ավտոմեքենաները ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
(13-րդ կետը փոփ. 09.04.09 N 404-Ն, խմբ. 25.03.10 N 311-Ն, փոփ., լրաց. 18.11.10 N 1539-Ն, խմբ. 31.03.11 N 343-Ն)
13.1. Պարգևավճարների հիմնադրամը կարող է համալրվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների` որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և սպասարկման նշաններ տեղադրելու իրավունքի ձեռքբերման համար անցկացվող մրցույթի արդյունքներով երաշխավորված կազմակերպության կողմից սույն կարգի 11-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերին համապատասխան՝ շահող կտրոն տիրապետողներին տրամադրվող այլ գույքի կամ իրավունքի հաշվին:
(13.1-ին կետը լրաց. 09.04.09 N 404-Ն, խմբ. 03.11.11 N 1563-Ն)
IV. ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
(վերնագիրը փոփ. 31.03.11 N 343-Ն)
14. Պարգևավճար ստանալու համար վիճակահանության անցկացման օրվանից ոչ ուշ, քան տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը սույն կարգի 11-րդ կետում նշված՝ շահած կտրոնների տիրապետող ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային (տարածքային) տեսչություն են ներկայանում անձնագրով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ սահմանված` անձը հաստատող այլ փաստաթղթով (այսուհետ` անձը հաստատող փաստաթուղթ)` ներկայացնելով դիմում, որին կցվում են վիճակահանության արդյունքում շահող թվեր (դրանց համակցություն) պարունակող հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի (կտրոնների) բնօրինակը (բնօրինակները), անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձից դիմումն ստանալուց հետո սույն կարգի 12.1-ին կետում նշված ժամկետում իրականացնում է սույն կարգի 12-րդ կետին համապատասխան որպես պարգևավճար ավտոմեքենաների տրամադրման ենթակա և սույն կարգի պահանջները բավարարող շահող կտրոնի տիրապետողներին որպես պարգևավճար ավտոմեքենաների տրամադրումը: Անչափահաս ֆիզիկական անձանց պարգևավճարը տրամադրվում է նրանց oրինական ներկայացուցիչներին` սույն կետով պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում: Սույն կետում նշված ժամկետի ավարտից հետո պարգևավճար ստանալու համար դիմումներ չեն ընդունվում:
(14-րդ կետը փոփ. 29.01.09 N 96-Ն, 09.04.09 N 404-Ն, 08.10.09 N 1280-Ն, 25.03.10 N 311-Ն, խմբ. 18.11.10 N 1539-Ն, լրաց. 27.01.11 N 56-Ն, խմբ. 31.03.11 N 343-Ն)
15. (կետն ուժը կորցրել է 18.11.10 N 1539-Ն)
16. (կետն ուժը կորցրել է 31.03.11 N 343-Ն)
17. Եթե շահող կտրոնի հատուկ համարն ունենում է վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերի` սույն կարգի 11-րդ կետով նախատեսված` մեկից ավելի համընկնում, ապա պարգևավճար տրամադրվում է առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ առավելագույնս համընկած թվերի մեկ համակցության համար:
(17-րդ կետը լրաց. 13.05.10 N 537-Ն, 18.11.10 N 1539-Ն, փոփ. 31.03.11 N 343-Ն)
18. Եթե հսկիչ-դրամարկղային մեքենայի շահող կտրոնն իր դարձերեսին ունի մեկից ավելի հատուկ համարներ, ապա յուրաքանչյուր հատուկ համար հավասարապես մասնակցում է վիճակահանությանը և պարգևավճարի տրամադրմանը:
(18-րդ կետը փոփ. 09.04.09 N 404-Ն, 18.11.10 N 1539-Ն, 31.03.11 N 343-Ն)
18.1. (կետն ուժը կորցրել է 18.11.10 N 1539-Ն)
18.2. (կետն ուժը կորցրել է 18.11.10 N 1539-Ն)
18.3. (կետն ուժը կորցրել է 18.11.10 N 1539-Ն)
18.4. (կետն ուժը կորցրել է 18.11.10 N 1539-Ն)
19. Պարգևավճար չի տրամադրվում, եթե ներկայացվում է`
1) հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն, որի վրա բացակայում է այն տրամադրած կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը) կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հարկ վճարողի հաշվառման համարը կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի` ֆիսկալացված լինելու մասին նշումը կամ գործարքի ընդհանուր գումարը կամ գործարքի կատարման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը.
2) վնասված կամ մաշված այնպիսի կտրոն, որի վրա անընթեռնելի է դարձերեսի հատուկ համարը (առնվազն մեկ նիշ) կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն տրամադրած կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը) կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հարկ վճարողի հաշվառման համարը կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի` ֆիսկալացված լինելու մասին նշումը կամ գործարքի ընդհանուր գումարը կամ գործարքի կատարման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը.
3) վիճակահանության անցկացմանը նախորդող ամսվան չվերաբերող հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններ.
4) հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի պատճենը:
5) (ենթակետն ուժը կորցրել է 18.11.10 N 1539-Ն)
(19-րդ կետը լրաց. 09.04.09 N 404-Ն, 08.10.09 N 1280-Ն, փոփ. 18.11.10 N 1539-Ն, 31.03.11 N 343-Ն)
(հավելվածը խմբ., փոփ. 29.01.09 N 96-Ն, լրաց., խմբ., փոփ. 09.04.09 N 404-Ն, 08.10.09 N 1280-Ն, փոփ., խմբ. 25.03.10 N 311-Ն, լրաց., խմբ. 13.05.10 N 537-Ն, խմբ., փոփ., լրաց. 18.11.10 N 1539-Ն, փոփ., լրաց. 27.01.11 N 56-Ն, փոփ., խմբ. 31.03.11 N 343-Ն, խմբ., լրաց. 03.11.11 N 1563-Ն, փոփ. 01.08.13 N 847-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
«Հայաստանի վաճառականների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշման
ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՉՇԱՀԱԾ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՈՆՈՒՍԻ ՉԱՓԵՐԸ
(հավելվածն ուժը կորցրել է 08.10.09 N 1280-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |