ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2010 թվականի N 1061-Ա
«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 927-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 927-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 2 |
Հավելված ՀՀ վարչապետի 2010 թ. դեկտեմբերի 2-ի N 1061-Ա |
Կ Ա Զ Մ
«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Քոչինյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն | |
Ա. Թունյան |
- ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ) | |
Ա. Կարապետյան |
| |
Մ. Սայադյան |
- ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ | |
Ս. Դարբինյան |
- Վանաձորի քաղաքապետ (համաձայնությամբ) | |
Ա. Դարբինյան |
- ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Կ. Սարիբեկյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) | |
Է. Շարմազանով |
- ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) | |
Մ. Մկրտչյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ | |
Վ. Բաղդասարյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի տնտեսագիտամաթեմատիկական մոդելավորման և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր | |
Ռ. Սուքիասյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ | |
Ս. Քառյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնի պրոֆեսոր |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ս. Թումանյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր | |
Ս. Ժամհարյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի դեկան | |
Ս. Խառատյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի դեկան | |
Թ. Շահվերդյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան | |
Զ. Վարդանյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան | |
Ա. Պողոսյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի դեկան |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Հարությունյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Թարգմանչական գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող
| |
Ս. Ղազարյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող
| |
Ա. Եղիազարյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Լրագրություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող
| |
Գ. Ներկարարյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Մաթեմատիկա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող
| |
Կ. Շուշանյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Դեղագործական քիմիա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող
| |
Ա. Մարտիրոսյան |
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող |
(հավելվածը փոփ. 27.01.11 N 56-Ա, 11.01.12 N 6-Ա, 09.11.12 N 1100-Ա, 25.12.13 N 1220-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |