ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2013 թվականի N 803-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը, ջրօգտագործման թույլտվության տրամադրման, ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգերը, ջրաղբյուրի, հորատանցքի անձնագրերի և հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին» N 218-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի` ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկի 6.1-ին կետը.
2) որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.
«6.1. Ջրօգտագործման թույլտվությունների ստացման հայտերը Հայաստանի Հանրապետության ջրի ազգային խորհուրդ ներկայացնելու դեպքում լիազոր մարմինը դրանք ուղարկում է ջրային համակարգի կառավարման լիազոր մարմին՝ կարծիքի: Ջրային համակարգի կառավարման լիազոր մարմինը հայտի մասին կարծիքը լիազոր մարմին է ներկայացնում 10-օրյա ժամկետում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 30 Երևան |