ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
10 դեկտեմբերի 2013 թ. |
N 85-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2014-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին և 83-րդ հոդվածին համապատասխան՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևանի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագիրը ենթակա է հրապարակման «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված կարգով, իսկ ծրագրի հիմնական ցուցանիշները, վիճակագրական և գրաֆիկական տվյալները նաև առանձին տեղեկատուներով և գրքույկներով՝ ընդհանուր 1000 տպաքանակներով։
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագիր